Լրահոս
2025-07-25
-
Մամուլի տեսությունԱնգամ ՔՊ-ի ընտրություններն է կեղծում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին ՔՊ-ն համագումար է հրավիրել, որի ընթացքում, ինչպես գիտենք, ղեկավար մարմին` նոր վարչություն է ընտրվելու։ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, գործող 15 հոգանոց կազմն ընդլայնվել է 5-ով, կանանց քվոտան է մեծացել։Ավելին09:4425.07.25 -
Մամուլի տեսությունՍամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար եւ հայաստանյան խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանը քաղաքականություն մուտք գործելու վճռականություն է դրսեւորում անգամ կալանավայրից։ Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ի ԱԱԾ «պադվալից» նա արդեն հայտարարել է՝ նոր քաղաքական թիմ է ձեւավորում եւ մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։Ավելին09:3825.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3025.07.25 -
ՀայաստանՄարտահրավերները կհաղթահարվեն ժողովուրդների զորեղ հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ․ Կաթողիկոսը՝ ՀՀ-ում Լիբանանի դեսպանինՀուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին։Ավելին00:0025.07.25
2025-07-24
-
ՀասարակականՍյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է ինքնասպան եղել. 24NewsԱյսօր Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:Ավելին23:5124.07.25 -
ՀասարակականՓրկարարներն օգնության են հասել Աժդահակ լեռան ստորոտում վնասվածք ստացած արշավականինՀուլիսի 24-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 11 քաղաքացուց բաղկացած արշավախումբը գտնվում է Կոտայքի մարզի Աժդահակ լեռան ստորոտներից մեկում, արշավականներից մեկը կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Որոնողափրկարարական աշխատանքներին աջակցել է Աժդահակի բազային ճամբարի ղեկավարը։ Փրկարարները և բժիշկներն Աժդահակի արևելյան ստորոտին հայտնաբերել են քաղաքացուն՝ ոտքի ստորին հատվածի վնասվածքով։ Շտապօգնության բժիշկը տեղում ցուցաբերել է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 500 մ մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև ուղեկցել մինչ շտապօգնության ավտոմեքենան․ վերջինս հոսպիտալացվել է։Ավելին23:4524.07.25 -
ԱշխարհՄահացել է ամերիկացի դերասան Հալկ ՀոգանըՆրա խաղացած ամենահայտնի դերերից մեկը «Ռոքի 3» ֆիլմում մարմնավորած Թանդերլիփսի դերն էր։ Նկարահանվել է նաև «Առանց կանոնների», «Գրեմլինները», «Արվարձանի թիմը» «Փոքրիկ Հերկուլեսը» ֆիլմերում։Ավելին23:3024.07.25 -
ՄիջազգայինԻրանի միջուկային ծրագրի ավարտված լինելու մասին խոսակցությունները պարզապես պատրանք են․ ՓեզեշքիանԻրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի ավարտի մասին ցանկացած խոսակցություն պարզապես պատրանք է՝ ընդգծելով, որ դրա շուրջ բանակցությունները պետք է վարվեն բոլորի համար շահավետ սկզբունքով։Ավելին23:1524.07.25 -
ՀայաստանՀռոմի Պապը նամակ է ուղղել Արամ Ա ՎեհափառինՀռոմի Պապը նամակ է ուղղել Արամ Ա Վեհափառ Հայրապետին: Այս մասին հայտարարություն են տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ուղղած անձնական նամակով, Նորին Սրբութիւն Լեւոն ԺԴ. Պապը առաջին հերթին իր շնորհակալութիւնը յայտնած է, որ Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ երկու սրբազան հայրերէ բաղկացած պատուիրակութիւն մը ներկայ գտնուած է իր գահակալութեան առիթով տեղի ունեցած հանդիսաւոր Սուրբ Պատարագին, եւ այս առիթով սրբազան հայրերը իրենց ջերմ շնորհաւորութիւնը յայտնած էին իրեն: Երեւոյթ մը, որ շօշափելի արտայայտութիւն մըն է քրիստոնէական եղբայրութեան ու հաւատքի միութեան, իր նամակին մէջ շեշտած է Պապը: Նոյն նամակին մէջ Պապը իր յանձնառութիւնը յայտնած է՝ Վեհափառ Հայրապետին հետ գործակցելու, ինչպէս բոլոր հոգեւոր պետերուն, եկեղեցւոյ միութեան ամրապնդման եւ ազգերու միջեւ գործակցութեան ու համակեցութեան ամրացման համար՝ բաժանումներով լեցուն ներկայ աշխարհին մէջ»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին23:0524.07.25 -
ՀասարակականԳյումրիում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի դինԱյսօր՝ հուլիսի 24-ին ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում՝ կիսակառույց շինության հարևանությամբ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին23:0024.07.25 -
ՔաղաքականԵս ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել. Գրիգոր Տեր-ՂազարյանՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր՝ Գրիգոր Տեր-Ղազարյանն ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այն տեղեկությանը, ըստ որի՝ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ՀԷՑ է կանչել և նրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարար՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին։ Նա մասնավորապես գրել է. «Այսօր մամուլում տարածվեցին լուսանկարներ ու տեսանյութեր՝ իմ ՀԷՑ կատարած գործնական այցից։ Վաղուց արդեն բոլորիս հայտնի է, որ որոշ լրատվամիջոցներ սնվում են շանտաժային և մանիպուլյացիոն սխեմաների հաշվին, բայց ամեն ինչ իր չափն ունի։ Ապրում ենք մի այնպիսի երկրում, որտեղ բոլորը բոլորի գործունեության մասին տեղյակ են։ Վստահ եղեք՝ ես էլ եմ տեղյակ ձեր կեղտոտ խաղերից՝ ումից որքան եք շորթում, ինչ լուրեր եք տարածում և ինչպես եք 0.5 մլն դրամով բերում «բանակցային» դաշտ ու դադարում չարախոսել։ Դադարեք ձեր կեղտոտ խաղերն ինձ հետ խաղալ, սուտ, հիմար ու մտացածին լեգենդներ հորինել։ Իսկ հիմա ուզում եմ բանական մարդկանց տեղեկացնել, որ, ինչպես միշտ, սա որոշ «լրատվամիջոցների», «ուղեղների» հորինած լեգենդն է։ Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։Ավելին22:5024.07.25 -
ՄիջազգայինՆոր պատերազմ է պայթել. թեժ բախումներ՝ Թաիլանդ-Կամբոջա սահմանինՆոր պատերազմ է պայթել. թեժ բախումներ՝ Թաիլանդ-Կամբոջա սահմանինԱվելին22:4524.07.25 -
ՔաղաքականԹրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը․ Անդրանիկ ԹևանյանԱյսօր Հայաստանի Հանրապետության հարցն է դրված։ Ինչպես որ Արցախում էր դրված, բայց ոմանք վախեր ունեին, ոմանք կատարյալ ապուշ էին, ոմանք ինձ ասում էին, որ եթե Նիկոլի դեմ խոսենք, ապա փողը կկտրի, ոմանք ավարտված սրիկա էին, ոմանք՝ միամիտ, իսկ հավաքական արցախցին՝ խաբված ու դավաճանված։ Արդյունքը եղավ Արցախի կորուստը։Ավելին22:3024.07.25 -
ՀասարակականՊшյթյուն՝ Երևանում․ կան վիրшվորներԱյսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարեկները վիրավոր 2 քաղաքացու նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները մարել են հեղուկ գազով լիցքավորվելուց հետո «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի և շարժիչի հատվածում առաջացած կրակը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։Ավելին22:1524.07.25 -
ՔաղաքականՄոսկվայի դժգոհություններն է լսել Փաշինյանը՝ Ալթայում. առևտրի կրճատումից՝ «Զանգեզուրի միջանցք»Մոսկվայի դժգոհություններն է լսել Փաշինյանը՝ Ալթայում. առևտրի կրճատումից՝ «Զանգեզուրի միջանցք»Ավելին22:0024.07.25 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանին ԵԱՏՄ օրակարգի որոշ թեմաների շուրջ․ ՕվերչուկՄոսկվան քննարկում է ԵԱՏՄ-ում Երևանի հետ համագործակցությունը և մտահոգություն հայտնել որոշ հարցերի շուրջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով ԵՄ-ին Երևանի անդամակցության հեռանկարները։ «Այստեղ խոսքը չի գնում ԵՄ-ին անդամակցելու [Հայաստանի վարչապետ] Փաշինյանի անփոփոխ ցանկության մասին։ Մենք, իհարկե, քննարկում ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը։ Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչ որոշումներ են կայացվում Հայաստանի կողմից նորմատիվ-իրավական ոլորտում։ Կան կառավարության որոշ ակտեր, որոնք մեզ մոտ հարցեր են առաջացնում»,- նշել է նա: Օվերչուկը պարզաբանել է, որ Ռուսաստանի մտահոգությունները կապված են հատկապես սննդամթերքի սերտիֆիկացման հարցերի հետ։ «Խոսքը վերաբերում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացված սննդամթերքի թույլատրմանը, որոնք չեն համապատասխանում ԵԱՏՄ սերտիֆիկացմանը։ Մենք, իհարկե, մտահոգություններ ենք հայտնում նման հարցերի վերաբերյալ», — ասել է նա։ Օվերչուկի խոսքով՝ Փաշինյանը Միշուստինին հաստատել է, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում:Ավելին21:4524.07.25 -
ՔաղաքականԱյսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան․ News.amԱնդրադառնալով ՀԾԿՀ նախագահի պնդմանը, որ Կարապետյանները պարտավոր են կատարել մինչեւ 2034 թվականի համար նախատեսված ներդրումային ծրագիրը, Ղազինյանն ասաց. «Այսինքն իրենք վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք։ Իսկ չեն ասո՞ւմ՝ մենք վերցնելու ենք, տանք ուրիշին, բայց դուք պետք է ներդրումային ծրագիրը կատարեք։ Թող դա էլ ասեն, մեկ է՝ ինչ ուզում, ասում են։ Պատասխան ուզողը կա, տվողը չկա, բայց ինչ ուզում՝ ասում են»։Ավելին21:3024.07.25 -
ՔաղաքականԷս արդեն շնություն ա Նիկոլի կողմից. Էջմիածինը թույլ չի տալու Փաշինյանի ներխուժումը Մայր ԱթոռԷս արդեն շնություն ա Նիկոլի կողմից. Էջմիածինը թույլ չի տալու Փաշինյանի ներխուժումը Մայր ԱթոռԱվելին21:1524.07.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ գործադիրը չի կատարում միջազգային ատյանի որոշումը և ի՞նչ կարող են անել ՀԷՑ սեփականատերերըԻնչո՞ւ գործադիրը չի կատարում միջազգային ատյանի որոշումը և ի՞նչ կարող են անել ՀԷՑ սեփականատերերըԱվելին21:0024.07.25 -
ՔաղաքականՀԷՑ-ը բարերարից խլում են, որ տան ՔՊ-ի և «Հանրապետության փեսա» Գրիգոր Տեր-Ղազարյանի՞ն. ArmlurՀիշեցնենք, Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ՝ Արամ Զավենի Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը այս պահին միակ կուսակցությունն է, որ Երևանի քաղաքապետարանում կուալիցիոն սկզբունքով համագործակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, այսինքն իշխանամետ կուսակցության փեսան է։Ավելին20:5024.07.25