Լրահոս

2025-08-10
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ. Հռոմի պապ
    Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:
    16:00
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստորագրված փաստաթղթերն ու իշխանական քարոզչությունը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ. Օհանյան
    Օգոստոսի 8֊ին Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի՝ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիրը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին։ Ի՞նչ տեսակետ ունի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նշված Հռչակագրում տեղ գտած դրույթների և ի հայտ եկած նոր գործընթացների վերաբերյալ։ Yerkir.am-ի հարցադրմանը պատասխանել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Ստորագրված փաստաթղթերն ու դրանց մեծ կարևորություն տվող իշխանական քարոզչությունը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Նախաստորագված պայմանագրի հրապարակումից հետո մենք առավել մանրամասն կանդրադսռնանք այս խնդիրներին։ Իսկ մինչ այդ` կրկին փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու կառավարության ստանձնած հանրային-իրավական պարտավորությունները։ Մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից հնարավոր է դուրս գալ, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, կերտել ամուր պետականություն եւ բերել իրական խաղաղություն: Այն իրականացնելու համար պետք է բացառել Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը: Ազգային ողբերգության հեղինակը խաղաղություն չի կարող ապահովել»:
    15:45
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռիում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներ
    Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Հարթագյուղ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter, Toyota և մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 
    15:30
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 10-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    15:00
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան
    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը,  հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ 
    14:30
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
    Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․ Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում, Խուսափել կրակի օգտագործումից անտառներում, Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող են արևի ճառագայթներից բռնկում առաջացնել, Տեղեկացնել համապատասխան ծառայություններին (911), եթե նկատում եք ծխացող կամ այրվող հատվածներ:
    14:00
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հոսպիտալացվել է
    Այսօր՝ օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի 25-ամյա բնակիչ Էդգար Մ.-ն իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին: 
    13:30
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում՝ կոչել «հաղթանակ» կամ թեկուզ «ձեռքբերում» ու հրճվե՞լ դրանով. դուրս է առողջ տրամաբանությունից. Մելիքյան
    2018-ի ապրիլի վերջին լուռ քայլում էի Երևանի փողոցներում ու ուշադիր նայում էի էյֆորիա «ճառագող» մարդկանց դեմքերին։ Հատուկ էի անում – ուզում էի էդ պատկերն ավելի խորը դաջվի հիշողությանս մեջ։ Մինչև հիմա հիշում եմ մանր կարմիր պուտիկներով սարոչկա հագած մի աղջկա, որը խզված ձայնով ինչ-որ անկապ բաներ էր գոռում Մաշտոցի պողոտայում։ Հիշում եմ գլխին Տիգրան Մեծի թղթե թագ դրած երեք թե չորս երիտասարդի, որոնք լայն ժպիտով ծաղիկներ էին նվիրում անցնող-դարձող աղջիկներին։ Շատերիդ եմ հիշում։ Լուռ քայլում ու մտածում էի՝ «լավ, նիուժե՞լի էս մարդիկ չեն հասկանում գլխիներիս գալիքը»։
    13:00
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փորձարկվելու են էլեկտրական շչակներ
    Օգոստոսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ՆԳՆ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    12:30
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենաներ են բախվել․ վարորդները և 5 ուղևոր հիվանդանոցում են
    Օգոստոսի 9-ին, ժամը 21։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Վարորդները և հինգ ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
    12:00
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:30
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞րն է երաշխիքը, որ սա հենց խաղաղությունն է, որը փորձում են վաճառել էս միամիտ ու պատերազմից վախեցած ժողովրդին. Սևակ Հակոբյան
    Հիշեցնեմ, ժողովուրդ, 2020թ․ պատերազմից հետո ինչ եղել է, անունը դրել են խաղաղությանը միտված քայլեր, ցանկություն, կամք ու նման ձևակերպումներ։ Ինչո՞վ է տարբերվում երեկվա ստորագրված թուղթը նախորդ բոլոր թղթերից։ Մեզ ասում էին, չէ՞, դե եկեք Արցախի հարցը լուծենք, երաշխիքներ մտածենք, արդյունքում Արցախից 120 հազար հոգի բռնագաղթվեց։ Կարծես թե խաղաղությանը միտված ադրբեջանահաճո սցենարը լրիվ ամբողջացրել էիք, պարզվեց՝ անելու բաներ կան, ու անում եք։
    11:00
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար` Գեղարքունիքի մարզում․ հղի կինը և մեկամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց
    Օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ին Երևանի բնակիչ, 67-ամյա Ռոբերտ Խ․-ն իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Սևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա երկաթե ճանապարհային նշաններին և, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 27-ամյա Լ․ Խ․-ն և մեկամյա Հ․ Գ․-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից Լ․ Խ․-ն հղի կին է։
    10:30
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ի համար վտանգավոր կարող է լինել, եթե հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում. Ոսկանյան
    ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Դիվանագիտական պաճուճանքները մի կողմ դնելով, Իրանից հնչած պաշտոնական տեսակետները, որոնք ներառում են ԱԳՆ հայտարարությունը և ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի բացառիկ հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը, պարունակում են անհանգստություններ Վաշինգտոնում երեկ տեղի ունեցածի վերաբերյալ։ Մասնավորապես, Վելայաթիիի հարցազրույցից դատելով՝ Իրանը մտադրություն ունի համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը հակազդելու նպատակով՝ համարելով, որ նման ներկայությունը ռիսկեր է պարունակում երկու երկրների համար։ Ուշագրավ է, որ, ըստ Վելայաթիի, Իրանը՝ նույնիսկ առանց Ռուսաստանի էլ, «կխոչընդոտի Կովկասում ամերիկյան միջանցքին»։ Հայաստանի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե մեր երկիրը հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում, ուստի առայժմ ոչ միայն վաղ է էյֆորիկ կերպով հրճվել «հավիտենական» խաղաղությամբ, այլ նաև պետք է գնահատել և կառավարել բոլոր հնարավոր մարտահրավերները»։
    10:00
    10.08.25
    Ավելին
2025-08-09
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին
    Եվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ 
    23:58
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բեռնատարի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ բժիշկները արձանագրել են նրա մահը
    Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 89-րդ կմ հատվածում բեռնատար ավտոմեքենայի մոտ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ Տեղում Ապարանի հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Մախմուդովի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Արագածոտնի բնակիչ, 50-ամյա Թաթուլ Մ․-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է և, մինչ բժիշկների ժամանումը, հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
    23:45
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ և դանակահարություն՝ Վանաձորում. կան վիրավորներ
    Այսօր, օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ 1 անձ հրազենային վնասվածքով եւ 1 անձ էլ դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ Վանաձորի բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները քրեական ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ Վանաձոր բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանները և Լոռու մարզի պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցից։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արյան նման հետքեր, կրակված պարկուճներ։ Հրազենային վնասվածք ստացածը Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Մովսես Կ.-ն է, իսկ դանակահարվածը՝ Լոռու մարզի բնակիչ, 58-ամյա, ծնված Կարեն Հ.-ն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները և պարեկները, ևս մեկ հոգի՝ ոտքի մասում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։ Կան կասկածներ, որ նա նույնպես նշված դեպքի վայրում է հրազենային վնասվածք ստացել։
    23:40
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա Հայաստանում Էրդողանի և Ալիևի շահերի պաշտպանների «բարաթն» է. Արա Պողոսյան
    Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա սովորական թուղթ չէ, սա Հայաստանում Էրդողանի և Ալիևի շահերի պաշտպանների «բարաթն» է, եթե ավելի քաղաքական՝ 2026 թվականին խորհրդարանական ընտրություններում Թրամփի միջնորդությամբ քարտ բլանշ է՝ Էրդողանի կողմից։ Ընտրություններին միայն պետք է տեսնեք, թե ինչպե՜ս են թափահարվելու այս թղթի կտորները․․․ Իսկ մինչև ընտրություններ, «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվելու, քանի որ Ալիևը պահանջում է Սահմանադրության փոփոխություն։ Իսկ դրան հասնելու համար Թուրքիան և Ադրբեջանը ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց շահերի պաշտպանը մնա իշխանության, սիրելի՛ ընդդիմություն․․․»:
    23:20
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողացել վերադառնալ
    Օգոստոսի 9-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։
    23:00
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր կառուցվող բնակելի թաղամասի մոտ «Mercedes»-ը բախվել է LED էլեկտրասյանը
    Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության Երևանի թիվ 7-րդ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
    22:40
    09.08.25
    Ավելին