Լրահոս
2025-08-11
-
ՀասարակականՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանում հնդիկ աշխատողները գործադուլ են հայտարարել։ Այս մասին հայտնում է Epress.am-ը։Ավելին14:2811.08.25 -
ՔաղաքականԽաբուսիկ է պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՕգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պատմական խաղաղություն եվ տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը խիստ չափազանցված է ու մոլորեցնող: Հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ կնքելը դարձել է օրինաչափություն ներկայիս վարչախմբի համար, որը հետևողականորեն անտեսում է Հայաստանի ժողովրդին՝ գոյաբանական կարևորության որոշումներ կայացնելիս։Ավելին14:1211.08.25 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը հրապարակվելու է այսօրԱյսօր պետք է հրապարակվի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նախաստորագրած «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի բովանդակությունը: Հայաստանի կառավարությունն է խոստացել դա անել: Պատասխանելով «Արմենպրես» պետական գործակալության հարցերին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համաձայնագիրը կարևորագույն հանգրվան է համարել՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ փաստաթղթի նախաստորագրմամբ Երևանն ու Բաքուն ավարտել են ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը:Ավելին14:0511.08.25 -
Իրավական109 հաշմանդամ է պահվում քրեակատարողական հիմնարկներում. «Հետք»Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվում են հաշմանդամություն ունեցող 109 դատապարտյալ և կալանավորված անձ: Գրում է «Հետք»-ը։Ավելին14:0011.08.25 -
ԻրավականԴատալսումների ժամանակ պետք է քննության առնվի Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու հարցըՁերբակալված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-իրավական տեղեկատվական համակարգից։Ավելին13:4611.08.25 -
ՀասարակականԱրմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել․ նշանակվել է 2 մլն․ դրամ տուգանքՋրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ–ից։Ավելին13:3211.08.25 -
ՏարածաշրջանԹուրքիան ցնցումների մեջ է. հուժկու երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում ու ԱնկարայումԹուրքիան նորից հայտնվել է ցնցումների էպիկենտրոնում: Երեկվա երկրաշարժից դեռ ուշքի չեկած Անկարայի բնակիչներն այսօր առավոտյան կրկին տագնապահար լքել են իրենց տները: Կիրակի Բալըքեսիր նահանգում գրանցված 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել: Ցնցումները զգացվել են Անկարայում, Ստամբուլում և Թուրքիայի արևմտյան 10 նահանգներում, ինչպես նաև հարևան երկրներում:Ավելին13:1611.08.25 -
ՀասարակականԼավ լուր՝ վարորդների համար․ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից հայտնում են, որ պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածում։Ավելին12:4911.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հայաստան-Ադրբեջան խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը հրապարակվելու է այսօրՀայլուր 12։30 Հայաստան-Ադրբեջան խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը հրապարակվելու է այսօրԱվելին12:3011.08.25 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Ավելին12:2711.08.25 -
Հասարակական«Mercedes»-ի վարորդի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Դրախտիկ բնակավայրում կանգնեցվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։Ավելին12:1811.08.25 -
ՀասարակականՋրի որակի անվտանգության հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի թեժ գիծՀաշվի առնելով վերջին շրջանում խմելու ջրի որակի վերաբերյալ բնակչության կողմից ահազագերի աճող քանակը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առաջարկում է խմելու ջրի որակի անվտանգության հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության 81 07 հեռախոսահամարով կամ դիմում-բողոք ներկայացնել:Ավելին12:0211.08.25 -
ՄիջազգայինԻսրայելի հարվածների հետևանքով Գազայում հինգ լրագրող է զոհվել«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ նրա թղթակից Անաս ալ-Շարիֆը և այլ չորս լրագրողներ զոհվել են՝ կիրակի երեկոյան Գազայի քաղաքում Իսրայելի կողմից ուղղված հարվածի հետևանքով։ Հաևվասխը հասցվել է նրանց կացարանին՝ վրանին։Ավելին11:5011.08.25 -
ՀասարակականՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքներըՕրեր առաջ Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորս Իշխան Աբրոյանի մասունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարդենիկցի գյուղատնտես, «Համայնքի զարկերակ» հիմնադրամի նախագահ Արտուշ Խաչատրյանը։Ավելին11:3811.08.25 -
ՀասարակականԱրտառոց դեպք՝ Հայաստանի մարզերից մեկում. ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԺամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել:Ավելին11:2711.08.25 -
ՔաղաքականՀայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չենՀայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետներն անհայտ են, Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Երևանի և Բաքվի միջեւ խաղաղության գործընթացին զուգահեռ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։Ավելին11:1011.08.25 -
ՀասարակականՆրան կորցրի, բայց ձեզ ունեմ․ Դավիթ Ամալյանը՝ զոհված զինծառայողների որդիների հետԱրցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ներկայացրել է լուսանկար «Հայորդի» ճամբարից, որտեղ զոհված զինծառայողների երեխաների հետ հանդիպման է գնացել երգիչ Դավիթ Ամալյանը, ում որդին ևս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։Ավելին10:5411.08.25 -
ՔաղաքականԻրանական կողմը «հայտարարությունների դիվանագիտության» մակարդակում աշխատում է հիմնական երկու ուղղությամբ․ իրանագետԻրանական կողմից վաշինգտոնյան պայմանավորվածություններին առնչվող բոլոր պաշտոնական մակարդակի հայտարարությունները պետք է դիտարկել ամբողջության մեջ, այլ ոչ թե առանձին հատվածներ համատեքստից կտրելով։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:Ավելին10:3111.08.25 -
ՀասարակականՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԸստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։Ավելին10:1411.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան, Մաշտոցի, Ճավճավաձեի, Սունդուկյան, Կնունյանց, Ձերժինսկու, Ավետիսյան, Շինարարների, Աթաբեկյան, Ներսիսյան, Մոնթե Մելքոնյան, Աղայան, Ստեփանյան, Իսակովի, Ծատուրյան, Իսահակյան, Աճառյան, Ուսանողական փողոցների, Ներսիսյան նրբանցքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործների 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ («Անգեղակոթ-Ջերմուկ» DN500 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 13-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, «Նորաշ», «Ս․Կ․ Կազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Բորիսովկա» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու, Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադյան) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 14-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թիվ 76-ից մինչև 82/2 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան, Սայաթ-Նովայի, Անտառագործների, Զորավար Անդրանիկի, Օրբելու, Սարյան փողոցների գազասպառողների, «Հովսեփ և Նարեկ» ՍՊԸ-ի, սեփականատեր Մեխակ Հարությունյանի, «ԳԱԶԱՐԴԻ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան, Մաշտոցի, Ճավճավաձեի, Սունդուկյան, Կնունյանց, Ձերժինսկու, Ավետիսյան, Շինարարների, Աթաբեկյան, Ներսիսյան, Մոնթե Մելքոնյան, Աղայան, Ստեփանյան, Իսակովի, Ծատուրյան, Իսահակյան, Աճառյան, Ուսանողական փողոցների, Ներսիսյան նրբանցքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործների 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ («Անգեղակոթ-Ջերմուկ» DN500 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 13-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, «Նորաշ», «Ս․Կ․ Կազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Բորիսովկա» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու, Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադյան) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 14-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թիվ 76-ից մինչև 82/2 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան, Սայաթ-Նովայի, Անտառագործների, Զորավար Անդրանիկի, Օրբելու, Սարյան փողոցների գազասպառողների, «Հովսեփ և Նարեկ» ՍՊԸ-ի, սեփականատեր Մեխակ Հարությունյանի, «ԳԱԶԱՐԴԻ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:Ավելին10:0011.08.25