Լրահոս

2025-08-11
2025-08-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է վագոն-տնակ
    Օգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:21-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է վագոն-տնակը։
    23:40
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 4 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Երևանում
    Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 67-ամյա Անդրանիկ Գ.-ի վարած «Opel» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Գագիկ Ս.-ի վարած «Volkswagen» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Սամվել Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 60-ամյա Հակոբ Վ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը:    Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի աշխատակիցերն ու ըստ դպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Իսկ տեղում բժիշկներն արձանագրել են «Mitsubishi»-ի վարորդի մահը:  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Mitsubishi»-ի վարորդի ինքնազգացողության վատանալը և ավտոմեքենան վարելիս նա հանկարծամահ է եղել:    Քննչական բաժնը պարզում է վիրավորների ինքնությունը: 
    23:16
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում
    Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բոլոր հանդիպումներում բարձրագույն մակարդակով բարձրացնում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ 
    22:40
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտ երեք մեքենա է բախվել
    Օգոստոսի 10-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada», «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, իսկ «Lada» մակնիշի ավտոմեքենան՝ մոտեցրել ավտոքարշակին։
    22:10
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուժեղ երկրաշարժ՝ Թուրքիայում․ կան ավերածություններ
    Թուրքիայիում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ Էպիկենտրոնը Բալըքեսիր նահանգում է, ցնցումները զգացվել են Ստամբուլում ու Իզմիրում։
    21:54
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավինյանի թիմը մեզ վերացնում է դանդաղ, բայց անշեղ՝ էկոլոգիական աղետով. Սամվել Հակոբյան
    Հարց եմ տալիս․ իսկ Երևանը արժանի չէ՞ մաքուր օդի։
    21:30
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար՝ Նորագավիթում. 4 վիրшվпրներից մեկը հիվանդանոցում մшհшցել է
    Այսօր՝ օգոստոսի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Volvo», «Nissan Tiida», «Hyundai Tucson» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Կանաչ» սուպերմարկետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոցներ:    Մինչ ավտոմեքենաները տեղափոխում էին պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:   Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի վիրավորների ինքնությունը:   
    20:40
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ:
    20:10
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին, 3-ին և 5-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ օգոստոսի 1-ին, 3-ին և 5-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 3-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
    19:40
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայում սովից ու թերսնումից մահացածների թիվը հասել է 217-ի, այդ թվում՝ 100 երեխա
    Գերատեսչության տվյալներով՝ Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը հասել է 61,430-ի, իսկ վիրավորներինը՝ 153,213-ի։
    19:10
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
    Օգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն։
    18:40
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծանոթացա «Սրբազան պայքարի» գործով մեղադրական եզրակացությանը․ ավելի խղճուկ փաստաթուղթ չէի տեսել. Խուդոյան
    Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ վերջապես ծանոթացա «Սրբազան պայքարի» գործով մեղադրական եզրակացությանը: 10 տարվա փաստաբանական գործունեության մեջ ավելի խղճուկ փաստաթուղթ չէի տեսել: Իհարկե դժվար է պատկերացնել որակյալ փաստաթուղթ, երբ ապօրինի հետապնդման են ենթարկվում բացահայտ անմեղ անձինք»:
    18:14
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բարձր եմ գնահատում Թրամփի դերը Երևան-Բաքու բանակցությունների կազմակերպման գործում․ ԱՄԷ նախագահ
    «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու երկու երկրների ժողովուրդներին, և բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս բանակցությունների կազմակերպման գործում։ 
    17:35
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    29-ամյա կինը գողացել է համագյուղացու ոսկեղենն ու գրավադրել բանկում
    Օգոստոսի 5-ի առավոտյան Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Տափերական գյուղի բնակիչ մի կին և հայտնել, որ իր տնից գողացել են ոսկեղեն: ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Տանտիրուհին պատմել է, որ բացակայել է տնից, տան դուռն էլ կողպած չի եղել, և վերադառնալով նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ոսկյա շղթան և ականջօղերը: Ըստ նրա` պատճառվել էր 650 հազար դրամի վնաս: Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի կին: Նա հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է, որ օգոստոսի 5-ի առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում, ինքն է գողացել ոսկեղենը: Հայտնաբերվել է նաև գողոնը․ այն գրավադրվել էր բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղում:
    17:00
    10.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ` Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
    Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։
    16:32
    10.08.25
    Ավելին