Լրահոս
2025-08-19
-
ԻրավականՎարչապետի ավտոշարասյունն ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած կնոջն առնչվող դատական գործը ձգձգվում էԸնդամենը 1 տարի վեց ամսվա ազատազրկման է դատապարտվել հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը: Նախօրեին է հրապարակվել դատարանի վճիռը: Դրանից դժգոհ են թե՛ տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը, թե՛ վարորդի պաշտպանները։ Նրանք հայտնել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։Ավելին21:4519.08.25 -
ՍպորտԸմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել սփոփիչ գոտեմարտին:Ավելին21:3019.08.25 -
ՔաղաքականՓաշինյանական խաղաղության դեմ ադրբեջանական հայատյացությունն է. ադրբեջանագետը` ուղերձի մասինԹրամփի քավորությամբ ձեռ բերված հայ-ադրբեջանական համաձայնությունից հետո ի՞նչ է փորձում համոզել Փաշինյանը ներքին լսարանին: Երկուշաբթիի ուղերձում, փորձագետնի համոզմամբ, նա փորձել է խաղաղություն բառով հմայել մարդկանց, ներքաշել կեղծ օրակարգի մեջ:Ավելին21:1519.08.25 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրшվորներԱյսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին21:0019.08.25 -
ՔաղաքականՀՀ և Իրանի նախագահներն անդրադարձել են Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գործընկերության համար։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրացման հնարավոր ուղիները։ Դրական են գնահատվել պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը, ընդգծվել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանք լիովին կիրականանան։ Նախագահ Խաչատուրյանը նաև նշել է, որ հայ-իրանական սերտ գործընկերության լավագույն օրինակներից մեկը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածում իրանական ճանապարհաշինական ընկերությունների տպավորիչ աշխատանքն է, որը վառ արտահայտում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը և վստահության բարձր մակարդակը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Կողմերը ընդգծել են, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, առևտրային ուղիների ստեղծումը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության սկզբունքների վրա, շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։Ավելին20:4519.08.25 -
ՄիջազգայինԹրամփն ունի Ռուսաստան այցելելու հրավեր․ ԼավրովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Թրամփն ունի Ռուսաստան այցելելու հրավեր»,-ասել է Լավրովը պատասխանելով հարցին՝ հավանակա՞ն է, որ ԱՄՆ նախագահը Մոսկվա այցելի մինչև տարեվերջ:Ավելին20:3519.08.25 -
ԻրավականՍրբազան պայքարի առաջնորդի և 17 աջակիցների համար դրսում ազատություն են պահանջում, ներսում՝ազատազրկումԲագրատ Սրբազանն ու նրա 17 աջակիցներն առաջին անգամ դատարանի առաջ են կանգնել: Փոքրիկ դահլիճում շնչելու օդ չի եղել, բակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով ազատ արձակել կալանավորվածներին: Իբրև ահաբեկչության ծրագրման համար մեղադրվողները հայտարարել են՝ իրենք ահաբեկիչ չեն, բայց իշխանությունը ահաբեկված է:Ավելին20:1519.08.25 -
ՄիջազգայինՆորվեգիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործումՆա նշել է, որ Նորվեգիան ընդգրկված է եղել երաշխիքներ տրամադրելու գործընթացի պլանավորման ամբողջ ընթացքում, քանի որ ցանկանում է ներդրում ունենալ նրանում, ինչը վերջնարդյունքում իրականացվելու է։Ավելին20:0019.08.25 -
ՔաղաքականՍա այլևս քաղաքական սխալ չէ, սա ազգային դավաճանություն է. ԿամենդատյանՏնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի։ Նրանք, ում բռնի կերպով գերեվարել են, հիմա կանգնեցնում են իրենց դատարանների առաջ՝ իբր «օրենք խախտելու» մեղադրանքով։ Իսկ նույն այդ «օրենքներով» սեփական գույք ունեցած հազարավոր հայերին զրկում են իրենց հողից, տներից, ունեցվածքից։ Այսինքն՝ մի ձեռքով պատանդների դատ են սարքում, մյուս ձեռքով գողանում են հայի տունն ու հողը։ Սա ոչ թե օրենք է, այլ կազմակերպված հանցագործություն՝ պետական կնիքով։ Բայց ամենամեծ աղետը ոչ թե այնտեղ է, այլ հենց այստեղ՝ Երևանում։ Հայաստանի ղեկավարը բարձրաձայն ասում է՝ «Արցախցիները ետ չպետք է գնան»։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել։ Եթե մեր ժողովուրդը չի վերադառնում իր տուն, իր հող, իր գերեզման, ուրեմն ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ Հայաստանը պետական մակարդակով ուրանում է Արցախը, իր պատմական հողը, իր ժողովրդի իրավունքը։ Այսօր դավաճան իշխանությունը փորձում է ոչ միայն լռել ադրբեջանական ոճրագործությունների վրա, այլև արդարացնել դրանք՝ ներսից քայքայելով ազգային դիմադրությունը։ Ադրբեջանը գողանում է մեր գույքը, իսկ Երևանը լռում է։ Ադրբեջանը պատանդ է վերցնում մեր քաղաքացիներին, իսկ Երևանը ձևացնում է, թե «սովորական դատական պրոցես է»։ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախում հայը տեղ չունի, իսկ Հայաստանի ղեկավարը կրկնում է նույնը՝ իր բերանով։ Սա այլևս քաղաքական սխալ չէ, սա ազգային դավաճանություն է։ Սա Արցախի լիակատար ուրացումն է։ Երբ ղեկավարն ասում է՝ «չպետք է վերադառնան», նա խոսում է ոչ թե ադրբեջանական շահերից դուրս, այլ հենց դրանց սպասարկումով։ Պատմությունը շատ անգամ է տեսել դավաճան առաջնորդների վերջը։ Նրանց անունները հիշվում են ոչ թե որպես քաղաքական գործիչների, այլ որպես դավաճանների։ Եվ այսօր Հայաստանում մենք ապրում ենք հենց այդ դառը փուլը, երբ դավաճանը պետական դրոշի տակ փորձում է փակել Արցախ կոչվող էջը։ Բայց այդ էջը չի փակվելու, քանի դեռ կա հայ ժողովուրդ, քանի դեռ կա արդարության պահանջ։ Արցախը հնարավոր չէ ուրանալ։ Արցախը հնարավոր չէ վաճառել։ Արցախը հնարավոր չէ պատանդ վերցնել։ Արցախը հայի հայրենիքն է, և այս կեղծ «օրենքները» վաղ թե ուշ կփոշիանան, իսկ դավաճանությունը կստանա իր արժանի պատիժն ու գնահատականը»։Ավելին19:4519.08.25 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի հաստատում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է . «ԻԻՀ մեծարգո՛ նախագահ Փեզեշքիան, Հարգելի՛ գործընկեր, Հարգելի՛ ներկաներ, Սիրով ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ ընդգծել, որ երկու բարեկամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում տնտեսական հարաբերությունները և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունեն: Այս համատեքստում ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների կառավարությունների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունները ստեղծում են անհրաժեշտ միջավայր՝ Հայաստանի և Իրանի գործարարների միջև համագործակցությունը խթանելու համար: Այսօր նախագահ Փեզեշքիանի և իմ կողմից ստորագրված հայտարարությամբ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ և ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի: Իհարկե, եթե հաջողվեր միանգամից 3 դարձնել, այդպես կանեինք, բայց անխուսափելիորեն պետք է սկզբից 1 մլրդ դարձնենք, հետո նոր՝ 3: Եվ այս թիրախներին հասնելու համար կարևորագույն դերը վերապահված է հենց գործարար համայնքի ներկայացուցիչներին: Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: Նախորդ տարի այն կազմել է 748 միլիոն դոլար՝ աճելով գրեթե 6 տոկոսով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 346 միլիոնի, ինչը նույնպես վկայում է կայուն առաջընթացի մասին։ Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող. միայն այս տարվա առաջին վեց ամսում ներմուծումն Իրանից աճել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 300 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Սա հենց այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք ոչ միայն առևտուր, այլև համատեղ արտադրություն, և փոխշահավետ ավելացված արժեք ստեղծենք: Այս համատեքստում կարևոր եմ համարում միջսահմանային ենթակառուցվածքների զարգացումը՝ էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում։ Սա ամբողջությամբ համահունչ է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչմանը, գոհունակությամբ պիտի արձանագրեմ, որ ներգրավված են նաև իրանական ընկերությունները, մասնավորապես՝ իրանական ընկերությունն է իրականացնում Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: «Խաղաղության խաչմերուկը» միտված է հավելյալ փոխկապակցվածություններ ստեղծել Հյուսիսի և Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև: Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ: Հարգելի՛ ներկաներ, Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այսօրվա համաժողովը արգասաբեր կլինի գործարար կապերի ամրապնդման և նոր համագործակցությունների հաստատման համար: Հաջողություն եմ մաղթում գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին»: Ըստ աղբյուրի՝ Մասուդ Փեզեշքիանն իր խոսքում նշել է, որ այսօրվա քննարկումների հիմնական նպատակներից էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնմանը և առկա խնդիրների ու խոչընդոտների վերացմանը, որոնք կհանդիպեն ներդրողների, արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողների ճանապարհին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել բոլոր այն ոլորտների առումով, որոնց անդրադարձել են քննարկումների ընթացքում՝ ներդրողների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների համար համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով: Ըստ Մասուդ Փեզեշքիանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելը բավականին հասանելի է և այդ համատեքստում ընդգծել է երկու երկրների կառավարությունների ջանքերը՝ այդ գործընթացն ավելի հարթ իրականացնելու ճանապարհին: «Մնացածն արդեն կախված է ձեզանից, արտադրողներից, ներդրումներ կատարողներից և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներից, եթե դուք ավելի մեծ նպատակներ սահմանեք, ապա ավելի մեծ աշխատանքներ կիրականացնեք»,-ասել է ԻԻՀ նախագահը: Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանից՝ փոխըմբռնման մթնոլորտում հարցերը քննարկելու համար և ընդգծել, որ այն կնպաստի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը:Ավելին19:3019.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը չի՞ համոզում Իրանին. Փեզեշքիանը Երևանում փոխել է բառապաշարը ու հոգևոր առաջնորդին կրկնելՓաշինյան-Փեզեշքիան, Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցներից, Հայաստանի փոխարտգործնախարարի՝ Իրան այցից հետո Իրանի նախագահն ինքն է Երևան եկել, բայց Նիկոլ Փաշինյանին, կարծես, չի հաջողվել համոզել նրան, որ Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի» անցկացնելը Թեհրանի ռազմավարական շահերին չի հարվածելու: Իրանական կողմը մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող իր հիմնական թշնամու՝ Իսրայելի հետ հաջորդ ընդհարման ընթացքում, Վաշինգտոնը կարող է իբրև հակաիրանական գործողությունների պլացդարմ օգտագործել հենց Սյունիքը, որտեղ ճանապարհ է պատրաստվում գցել՝ Փաշինյանի ու Ալիևի համաձայնությամբ:Ավելին19:1519.08.25 -
ՀասարակականԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով։ Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ) տեղափոխելու աշխատանքները։ Աշխատակիցները հետևել են թանգարանում իրականացվող մոնտաժման ու ամրակայման աշխատանքներին։ Նշյալ աշխատանքների ավարտից հետո թանգարանը կվերաբացվի և այցելուներին հնարավորություն կընձեռի հաղորդակցվելու և հիանալու Մինասի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարներով։ Արթիկ քաղաքի կենտրոնում՝ իրար կողքի, գտնվում են հանրապետական նշանակության Սուրբ Աստվածածին (5-րդ դ․) և Սուրբ Գրիգոր (7-րդ դ․) եկեղեցիները։ Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ բարերարի միջոցներով։ Շինարարական կազմակերպության պատասխանատուները և նախարարության մասնագետները համատեղ քննարկել են հուշարձանի վերականգնման ընթացքը, դրան առնչվող հարցեր և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։ Միաժամանակ մշտադիտարկվել է Սուրբ Գրիգոր եկեղեցու տեխնիկական վիճակը, որի արդյունքում որոշվել է պետական բյուջեի միջոցների հաշվին միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառել նաև այս հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հարցը:Ավելին19:0019.08.25 -
ԻրավականԻնքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացինՕգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։Ավելին18:4519.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հակաիրանական պլացդա՞րմ կդառնա «Թրամփի ուղին». Իրանի վախերը չեն փարատվումՀայլուր 18։30 Հակաիրանական պլացդա՞րմ կդառնա «Թրամփի ուղին». Իրանի վախերը չեն փարատվումԱվելին18:3019.08.25 -
ԻրավականԲագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղըԵրևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում ավարտվեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական առաջին նիստը։ Բագրատ Սրբազանի և մյուս քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխելու հարցը չքննարկվեց, քանի որ նիստերի դահլիճը, փոքր լինելու պատճառով, հարմար չէր դատավարական գործընթացն արդյունավետ անցկացնելու համար: Նիստը կշարունակվի վաղը՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:30-ին Շենգավիթի դատարանի թիվ 1 դահլիճում:Ավելին18:2419.08.25 -
ՄիջազգայինՌուսաստանն Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինծառայողի մարմինՌուսաստանը ստամբուլյան համաձայնություններին համապատասխան ուկրաինական կողմին է հանձնել 1000 զոհված զինծառայողի մարմին, Կիևը հանձնել է 19 մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ Ռուսաստանի բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ըստ ստամբուլյան համաձայնությունների՝ այսօր մենք ուկրաինական կողմին հանձնեցինք Ուկրաինայի զինված ուժերի զինվորների 1000 մարմին։ Մեզ հանձնեցին 19: Ճիշտ այնպես, ինչպես մեկ ամիս առաջ», - գրել է նա Telegram-ում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 19-ին հայտարարել էր, որ ռուսական կողմն Ուկրաինային է հանձնել 6000 զոհված զինծառայողի մարմին և պատրաստ է հանձնել ևս մոտ 3000 մարմին:Ավելին18:1519.08.25 -
ՀասարակականՍեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգՄինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար վճարված գումարի չափով: Անհատ ձեռնարկատերը նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար Միասնական սոցիալական ծառայություն էր ներկայացնում թե՛ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, թե՛ իր եկամուտների մասին տեղեկատվություն: Այսինքն, մինչ այս եղած համակարգը հիմնված է փաստաթղթաշրջանառության վրա, այն դեպքում, որ այդ փաստաթղթերով տրամադրվող տվյալներն առկա են պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում: Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա: Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։Ավելին18:0219.08.25 -
Արտաքին քաղաքականությունՄիրզոյանն ու Արաղչին քննարկել են ռազմավարական նշանակության հարցերԿողմերը քննարկել են ռազմավարական նշանակության հարցեր:Ավելին17:5019.08.25 -
Կրթություն և գիտությունՀաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերըԳնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․ Օգոստոսի 21 - 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու», - 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Օգոստոսի 22 - 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», - 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», Օգոստոսի 25 - 9-րդ դասարան՝ «Բնագիտություն», - 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»: Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։ Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։Ավելին17:4519.08.25 -
ԻրավականՎիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել էՕգոստոսի 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա մի արտաշատցի։ «Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արազիի փողոցում վիճաբանության ժամանակ 49 և 38 տարեկան տղամարդիկ միմյանց հարվածել են, ապա 38-ամյա տղամարդը դանակով երկու անգամ խփել է համաքաղաքացուն։ Դեպքից կարճ ժամանակ անց Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին17:3019.08.25