Լրահոս
2025-08-20
-
ՄիջազգայինՌուսները հարվածել են «Բաքվի բիզնեսին». իրավիճակը թեժ է ճակատումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է ամերիկացի զինվորների տեղակայումը Ուկրաինայում, բայց հնարավոր է համարել Կիևին օդային աջակցությունը։Ավելին14:0020.08.25 -
ԻրավականԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս կվերադարձվի համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:Ավելին13:4520.08.25 -
ՄիջազգայինԵրկկողմ հարաբերությունների զարգացումը կարող է չեզոքացնել Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը․ Փեզեշքիան«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։ Փակ թեմաներ մենք չունենք։ Մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել ձեր երկրի բնակչությանը պարենամթերքով ապահովելուց մինչև ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Մեր բարեկամությունը որևէ մեկի դեմ չէ։ Մենք ամեն բան անում ենք մեր ժողովուրդների՝ իրանցի և բելառուս ժողովուրդների բարօրության համար», - ասել է Լուկաշենկոն իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։Ավելին13:3020.08.25 -
ՀասարակականԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ. ՆԳՆՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։Ավելին13:1520.08.25 -
ՄիջազգայինՖրանսիան նոր դեսպան է նշանակել ԱդրբեջանումԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան X սոցիալական ցանցում հայտնել են, որ Սոֆի Լագուն նշանակվել է Ֆրանսիայի նոր դեսպան Ադրբեջանում։ «Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Ֆրանսիային, մեր շահերին և մեր հայրենակիցներին Ադրբեջանում որպես դեսպան։ Ես կկատարեմ այս առաքելությունը՝ շարունակելով Անն Բուայոնի ուղին։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան թիմի հետ միասին ես անհամբեր սպասում եմ ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացմանը մեր երկրի և Եվրամիության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում: Կհանդիպենք շուտով»,-գրել է Սոֆի Լագուն։Ավելին13:0420.08.25 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ ԵրևանումԵրեկ՝ օգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին12:4520.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուսները կտրել են ադրբեջանական նավթի ճանապարհը. այն չի հասնի ուկրաինական բանակինՀայլուր 12։30 Ռուսները կտրել են ադրբեջանական նավթի ճանապարհը. այն չի հասնի ուկրաինական բանակինԱվելին12:3020.08.25 -
ՀասարակականԱվտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության երկրորդ փուլը բարեհաջող է ավարտվելOգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության երկրորդ փուլը ևս նախօրեին բարեհաջող ավարտվել է։ Այս մասին գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր աշխատակցին»,- գրել է նա։ Հիշեցնենք` օգոստոսի 11–ին Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։ Վարորդը ենթարկվել էր ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում։Ավելին12:2520.08.25 -
ՔաղաքականԻշխանության նպատակը պարզ է․ մարդկանց ներշնչել, որ արժանապատվությունն ավելորդ է․ Մետաքսե ՀակոբյանՓաշինյանը հայտարարում է, որ արցախցիների վերադարձը «իրատեսական չէ»։ Այս ձևակերպումը ևս սովորական քաղաքական հայտարարություն չէ․ այն ամբողջական ազգային իրավունքների մերժում է։ Հայրենազրկումը ներկայացվում է որպես բնական վիճակ, և այսպես ժողովուրդը դաստիարակվում է ապրել կորստի հետ համակերպված։ Եթե այսօր «իրականությունը» Արցախն է առանց հայերի, վաղը նույն տրամաբանությամբ կարող են «իրատեսական» համարվել Հայաստանի այլ տարածքային կորուստներ։Ավելին12:1520.08.25 -
ՍպորտԱրոնյանը «Sinquefield Cup»-ի երկրորդ տուրում կիսել է միավորը Սևյանի հետԱրոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, և պարտիայի 53-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:Ավելին12:0020.08.25 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել ճաքճքված և վնասված հատվածներ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է և սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:Ավելին11:4520.08.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 20.08.2025Մամուլի տեսություն 20.08.2025Ավելին11:4020.08.25 -
ՔաղաքականԹուրքիան բացարձակ որևէ լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում. Վարուժան ԳեղամյանԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական աշխատում են հայկական տեղեկատվական դաշտում պրոթուրքական ու հակահայկական թեզեր տարածելու համար։ Նպատակը՝ հայկական դիմադրությունը թուլացնել և վերջնականապես կլանեն (եթե կուզեք՝ վիլայեթացնել) Հայաստանը։ Այդ նպատակով տարբեր հնարքների են դիմում։ Օրինակ՝ հայալեզու կեղծ էջեր են բացում Facebook ու այլ սոցցանցերում (այդպիսի ապացուցված օրինակներ կարող եք գտնել այստեղ)։ Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա «հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով», այդ գործողությունները արվում են «հանուն հայ ժողովրդի բարեկեցության»։ Սա է պատճառը, որ այսօր առավել կարևոր է իմանալ ու ճանաչել իրական Թուրքիան ու Թուրքիայի իրական նպատակները, այլ ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են ամենօրյա ռեժիմով թուրքական քարոզիչները։ Նկարագրված քարոզչության գլխավոր թեզերից է «սաղ հանձնեք, հետո սահմանները կբացվեն ու լավ կապրեք»-ը։ Թե ինչով է այդ թեզը վտանգավոր, խոսել եմ բազմաթիվ առիթներով և դեռ էլի հանգամանալից կներկայացնեմ։ Այժմ ասեմ, որ մեզանից զիջումներ ստանալու նպատակով պարբերաբար խոսք է գնում ինչ-որ մշուշոտ ապագայում սահմանները բացելու մասին։ Մինչդեռ նման նպատակ իրականում Թուրքիայում չկա՝ ի հեճուկս Հայաստանի դե-ֆակտո ղեկավարության պարբերական հայտարարությունների։ Այս են վկայում նաև օրերս թուրքական հեղինակավոր «Yetkin Report» պարբերականի աղբյուրների փոխանցաց տեղեկությունները։ Այսպես, համաձայն պարբերականի (https://yetkinreport.com/en/2025/08/09/aliyev-pashinyan-agree-will-turkiye-open-armenia-border-gate/) պետական աղբյուրների՝ օգոստոսի 8-ի նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան թուղթը «չի հանգեցնելու սահմանի բացման»։ Թուրքիան որևէ, բացարձակ որևէ լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում։ Ճիշտ հակառակը՝ փակ սահմանը որպես խայծ օգտագործելու հնարքով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելով՝ Թուրքիան ավելի մեծ շահ ու օգուտ է ստանում»։Ավելին11:3020.08.25 -
ՀասարակականԱրտառոց դեպք. երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան պատճառՕգոստոսի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել մարզի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել են, որ «անգիտակից վիճակ, քթի շրջանի վերք» ախտրոոշմամբ ժամը 17:55-ի սահմաններում շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության բաժնի ավագ համայնքային ոստիկանը, ում բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածը վերակենդանացման բաժանմունքում կարճ ժամանակ անց մահացել է: Ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 51-ամյա Օլեգ Վ.-ն է: Կարճ ժամանակ անց ոստիկանության բաժնում մահացածի 22-ամյա որդին հայտնել է, որ մարզերից մեկի բնակիչներ 63-ամյա Հովիկ Հ.-ն, նրա կինը՝ 58-ամյա Թամարա Դ.-ն, նրանց որդին՝ 36-ամյա Միքայել Հ.-ն և նրանց հարսը՝ 32-ամյա Տիրուհի Մ.-ն, օգոստոսի 14-ին վերջիններիս պատկանող ամառանոցի բակում երեխային համբուրելու հարցի շուրջ վիճաբանել են իր հոր հետ, որի ժամանակ Տիրուհի Մ.-ն և Թամարա Դ.-ն նրան փակել են ավտոտնակում, իսկ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Միքայել Հ.-ի և Հովիկ Հ.-ի հետ ծեծի ենթարկել, ինչի պատճառով էլ հայրը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր.-ի 155-րդ հոդվածի 2-րդ մասի, 8-րդ կետի և ՀՀ քր․ օր․-ի 192-րդ հոդվածի 2-րդ մասի, 5-րդ կետի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի այլ հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: Նշված քրեական վարույթի շրջանակներում կան նաև հայտնաբերված անձինք:Ավելին11:1520.08.25 -
ՀասարակականՈրոշ հասցեների ջրամատակարարումը կդադարեցվիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0020.08.25 -
ՔաղաքականՓաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին․ Իշխան ՍաղաթելյանԻրականում այս պայմանավորվածությունները ձեռք բերելու համար Փաշինյանը ստիպված է եղել Հայաստանում բանտերը լցնել քաղբանտարկյալներով, արշավ իրականացնել եկեղեցու, ընդդիմադիր բոլոր ուժերի և կառույցների նկատմամբ:Ավելին10:4520.08.25 -
Մամուլի տեսությունՆախկինում թշնամի, ներկայում բարեկա՞մ. «Հրապարակ»Մեր աղբյուրներն ասում են, որ Մեսրոպյանն ու Պետրոսյանը, կարելի է ասել, թշնամական հարաբերությունների մեջ են, ՀԾԿՀ ղեկավարը, ինչպես հայտնի է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի աներձագն է, որը Ռոմանոս Պետրոսյանի հետ ոխերիմ հակամարտության մեջ է Կոտայքի մարզում ազդեցություն ունենալու հարցում, բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը Մեսրոպյանին նշանակեց այդ պաշտոնում՝ 2020 թվականի նոյեմբերին։Ավելին10:3520.08.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 7 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի գոտու աջ մասում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:Ավելին10:3020.08.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը փորձելու է իրեն ու իր թիմին ներկայացնել որպես խաղաղության մունետիկներ, իսկ իրենց քննադատողներին մեղադրելու է պատերազմ հրահրելու մեջ։Ավելին10:0320.08.25