Լրահոս
2025-08-20
-
ԻրավականՈստիկանության 4 ծառայող ազատվել է աշխատանքիցՏեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքներով որոշում է կայացվել ՆԳՆ ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Այն վարել է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, ՆԳ նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ չորս ոստիկանի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ մեկի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին18:1520.08.25 -
ԱրցախԱրցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին«Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով։Ավելին18:0020.08.25 -
ՍպորտԱրթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանըՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարում է, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, դա չի նշանակում, որ դա վերջնական է: Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»:Ավելին17:4920.08.25 -
ՄիջազգայինԻսրայելը նորից լծում է «Գեդեոնի կառքերը». հրադադարի հույսով է ապրում ԳազանԻսրայելը նորից լծում է «Գեդեոնի կառքերը». հրադադարի հույսով է ապրում ԳազանԱվելին17:4520.08.25 -
ՔաղաքականՆամակ եմ ուղարկել Թրամփին՝ խնդրելով շարունակել Բաքվում պահվող հայերի ազատման մասով իր նախաձեռնողականությունը. ԹանդիլյանՆամակ եմ ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվի բանտերում պահվող գերիների ազատման մասով իր նախաձեռնողականությունը շարունակելու և մեր հայրենակիցների ազատմանը հասնելու խնդրանքով։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Մեզանից յուրաքանչյուրը կարող է նմանատիպ նամակ ուղարկել՝ ցույց տալով հայ ժողովրդի պատասխանատվությունը մեր հայրենակիցների նկատմամբ»,- գրել է նա:Ավելին17:3020.08.25 -
ՀասարակականԵրևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՕգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ:Ավելին17:1520.08.25 -
ՀասարակականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները․ - «Ռեժան» և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ ստեարինաթթու (C18:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին» և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Ռեժան» ապրանքատեսակի նմուշը նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով, - «Կաթնաշոռ» (արտ․՝ 24․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ պալմիտինաթթու, լաուրինաթթու, ստեարինաթթու, լաուրինաթթու, օլեինաթթու,մերիստինաթթու, լինոլաթթու, միրիստինաթթու, օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին», «ԱՑԽՄ» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, - «Մածուն» (արտ․՝ 23․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ պալմիտինաթթու, լաուրինաթթու, ստեարինաթթու լաուրինաթթու, օլեինաթթու, մերիստինաթթու, լինոլաթթու, միրիստինաթթու, օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին ցուցանիշներով, - «Կաթ պարունակող մթերք թթվասերի տեխնոլոգիայով» (արտ․՝ 22․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ «Կաթնայուղի զանգվածային մաս» և «Խմորասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր։Ավելին17:0020.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ:Ավելին16:4520.08.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերԿողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։Ավելին16:3020.08.25 -
ՔաղաքականԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումի մասին«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը 2025 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նշվում է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշվում է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:Ավելին16:2020.08.25 -
Իրավական«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնաս. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից, մի խումբ անձանց օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, այլ աշխատակիցների օժանդակությամբ, կազմակերպությունում որպես աշխատողներ հրամանագրել է 37 անձանց, որոնց մի մասն աշխատանքի չի հաճախել, իսկ նրանց անվամբ որպես աշխատավարձ փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 60 մլն 562 հզր 666 ՀՀ դրամ գումարը հափշտակվել է։ ՊՈԱԿ–ի նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), երկու անձի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) և երկու անձի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը)։ Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, չորս անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 26 մլն 497 հզր 427 ՀՀ դրամը։ Հինգ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին16:1520.08.25 -
Իրավական«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում ՍյունիքումՇարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ 6 պահեստատուփ, 5․45 մմ և 7.62 մմ տրամաչափերի 2900-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին16:0020.08.25 -
ՔաղաքականԱրսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատըԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:Ավելին15:4020.08.25 -
ՔաղաքականՈւղիղ սպառնալիք հնչեց Փաշինյանից, որ՝ ով կխոսի Արցախից, նախ կհետապնդվի, երկրորդ՝ վնաս կտա ՀՀ-ին․ ՀակոբյանԿարմիր թելով իր ողջ խոսքի ընթացքում գնում էր նաև շանտաժի լեզուն, որով նաև վախեցնում էր ժողովրդին, վախեցնում էր էն հատվածին, ովքեր չեն լռում, ովքեր նպատակ ունեն, ովքեր խոսում են Արցախի մասին և ովքեր մտածում են Արցախ վերադառնալու մասին։ Ուղիղ հնչեց, կարծես թե, սպառնաիք երկրի ղեկավարի կողմից և շանտաժ, որ՝ ով կխոսի, նախ կհետապնդվի, երկրորդ՝ վնաս կտա ՀՀ-ին։ Սա ամենամեծ կեղծիքն է ու սուտը, որովհետև իմ բնական իրավունքի հետևից գնալը չի կարող վնասել ՀՀ-ին»,- ասաց նա։Ավելին15:3320.08.25 -
ՔաղաքականՍտացվում է՝ Հայաստանում այլախոհությունը կա՛մ անհնազանդությունը քրեորեն պատժելի է․ Գառնիկ Դանիելյան«Հիմա էլ ավելացնում են դրանց, եթե դու Արցախի մասին խոսես, ուրեմն դու այլ հոդվածներով կդատվես, ռևանշիստ ես: Բացի ընդդիմադիր լինելը քրեականացնելը, նաև ավելացնում են հոդվածներ, պատերազմի մասնակից ես՝ հոդվածը գնաց, Արցախի անունը տալիս ես՝ հոդվածը գնաց: Այս ապիկարներին ասելու բան չկա»,- նշեց նա:Ավելին15:2020.08.25 -
ՄիջազգայինԹրամփը կարգադրել է սև ներկել Մեքսիկայի հետ սահմանի պատը«Եթե նայեք ինձնից հետ գտնվող պատին, ապա կտեսնեք, որ այն բարձր է, շատ բարդ է դրա վրայով մագլցելը, գրեթե անհնար: Այն նաև խորը կանգնած է գետնի մեջ, այնպես որ բարդ է դրա տակ սողանցք փորելը, եթե ոչ՝ անհնար: Իսկ այսօր մենք նաև պատրաստվում ենք այն ներկել սև գույնով: Դա կարվի անմիջականորեն նախագահի պահանջով, որը հասկանում է, որ բարձր ջերմաստիճանի դեպքում սև գույնի ամեն բան կդառնա ավելի տաք և դրա շնորհիվ ավելի բարդ կլինի պատի վրայով մագլցելը: Այդ պատճառով մենք ամբողջ հարավային պատը կներկենք սև գույնով, որպեսզի մարդկանց խրախուսենք, որ անօրինական կերպով չգան մեր երկիր, չխախտեն մեր դաշնային օրենքները», - ասել է Նոեմը:Ավելին15:1520.08.25 -
Նիկոլ Փաշինյանն է՞լ ինչ տարածքներ է հանձնելու Ադրբեջանին. Ոսկան ՍարգսյանԼրագրող Ոսկան Սարգսյանը գրել է . «Նիկոլ Փաշինյանն էլ ի՞նչ տարածքներ է հանձնելու Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Կան տարածքներ, որ պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության ներքո»։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի բանակը Հայաստանի սահմանամերձ տարածքներից օկուպացրել է 200-250 քառակուսի կիլոմետր տարածք, Նիկոլ Փաշինյանը առանց կռվի Ադրբեջանին է հանձնել Սյունիքից տասնյակ կիլոմետրերով տարածք, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Սև լիճը, սարերի ձյունապատ դիրքերը, սահմանազատման անվան տակ՝ Կիրանց-Բաղանիս հատվածում և Բերքաբերում 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, Կիրանց գյուղի հողերը։ Հիմա նա ի՞նչ տարածքներ է պատրաստվում հանձնել Ադրբեջանին»։Ավելին15:0020.08.25 -
ԻրավականՁերբակալվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը. 24NewsԱյսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Վարդանյանին:Ավելին14:4520.08.25 -
ՔաղաքականՀայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առնչությամբ Իսպանիայի կարևոր ուղերձի համար: Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:Ավելին14:3020.08.25 -
ՀասարակականՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին14:1520.08.25