Լրահոս
2025-08-19
-
Արտաքին քաղաքականությունՄիրզոյանն ու Արաղչին քննարկել են ռազմավարական նշանակության հարցերԿողմերը քննարկել են ռազմավարական նշանակության հարցեր:Ավելին17:5019.08.25 -
Կրթություն և գիտությունՀաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերըԳնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․ Օգոստոսի 21 - 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու», - 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Օգոստոսի 22 - 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», - 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», Օգոստոսի 25 - 9-րդ դասարան՝ «Բնագիտություն», - 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»: Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։ Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։Ավելին17:4519.08.25 -
ԻրավականՎիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել էՕգոստոսի 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա մի արտաշատցի։ «Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արազիի փողոցում վիճաբանության ժամանակ 49 և 38 տարեկան տղամարդիկ միմյանց հարվածել են, ապա 38-ամյա տղամարդը դանակով երկու անգամ խփել է համաքաղաքացուն։ Դեպքից կարճ ժամանակ անց Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին17:3019.08.25 -
ՄիջազգայինՀայտնաբերել են Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորի դինՖիննական Yle պարբերականը հայտնում է, որ Ֆինլանդիայի խորհրդարանում մահացած են գտել 30-ամյա պատգամավոր Էեմելի Պելտոնենին։ Ավելի վաղ Iltalehti պարբերականը հայտնել էր, որ պատգամավորն ինքնասպան է եղել խորհրդարանի շենքում։ Օրենսդիր մարմնի անվտանգության բաժնի տնօրենը Yle-ին ասել է, որ չի հերքում այս տեղեկությունը։ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հաստատել է պատգամավորի մահը։ Նա ցավակցություն է հայտնել Պելտոնենի ընտանիքի անդամներին։ Նշենք, որ ավելի վաղ 30-ամյա պատգամավոր Պելտոնենը Facebook-ում հայտնել էր՝ առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ երիկամի հետ կապված հիվանդություն։ Երկար ժամանակ նա բացակայել էր նիստերից։Ավելին17:2519.08.25 -
ՄիջազգայինՊուտինի պահանջած Դոնեցկում թեժ մարտեր են ընթացել գիշերը. լարված է ռուս-ուկրաինական ճակատըՌուս-ուկրաինական ճակատում իրավիճակն ավելի քան երբևէ լարված է: Այս պահին ամենաթեժ մարտերը Դոնեցկի մարզում են: Բրյանսկում Ուկրաինայի զինված ուժերի հինգ զինծառայող է սպանվել Ռուսաստանի սահմանը հատելու փորձի պահին, հայտնում է Մոսկվան:Ավելին17:1919.08.25 -
ՔաղաքականՆման մեթոդներով իշխանությունը ռեպրեսիաներ է կիրառում, վախեցնում մարդկանց․ Լևոն Քոչարյան«Շատ մարդիկ դատավորներից արդեն հասկանում են, ովքեր են պատրաստ իրականացել արդարադատություն, և ովքեր պարզապես իշխանությունների քմահաճույքներն ու ցանկություններն են կատարում։ Այս առումով կարծում եմ, մեծ սպասելիքներ, այդ մասով չկան »,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա միաժամանակ հիշեցրեց այս գործով փաստաբաների բացահայտումների մասին, որով բոլորի համար անկհայտ դարձավ, քրեական գործը կեղծիք է՝ կազմակերպված այս իշխանությունների կողմից։ «Նման մեթոդներով իշխանությունը ռեպրեսիաներ է կիրառում, վախեցնում մարդկանց, ինչը որոշ մարդկանց հետ է պահում խոսելուց, գործողություններ անելուց կամ դրանց մասնակցելուց»,-ասաց Քոչարյանը։ Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության «Կենտրոն» նստավայրում «Սրբազան պայաքար»-ի առաջնորդ Բագրատ սրբազանին ու մյուս 17 կալանավորված անձանց դեմ հարուցված գործով առաջին նիստն է։ Դատական նիստը դռնբաց է, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։Ավելին17:1219.08.25 -
ՄիջազգայինՌուսաստանը երբեք նպատակ չի ունեցել որևէ տարածք գրավել, այլ ցանկացել է պաշտպանել ռուսներին. Լավրով«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել. մենք երբեք չենք խոսել այն մասին, որ մեզ պարզապես անհրաժեշտ է գրավել ինչ-որ տարածքներ։ Ո՛չ Ղրիմը, ո՛չ Դոնբասը, ո՛չ Նովոռոսիան երբեք մեր նպատակը չեն եղել որպես տարածքներ։ Մեր նպատակն էր պաշտպանել մարդկանց, ռուս ժողովրդին, որը դարեր շարունակ ապրել է այս հողերի վրա, որը զարգացրել է այս հողերը, արյուն է թափել դրանց համար և՛ Ղրիմում, և՛ Դոնբասում, ստեղծել է քաղաքներ՝ Օդեսա, Նիկոլաև, շատ ուրիշներ, նավահանգիստներ, գործարաններ, ֆաբրիկաներ»,-նշել է Լավրովը։Ավելին17:0819.08.25 -
Արտաքին քաղաքականությունԵկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել էՈւրալում փակվել է Հայաստանի ներկայացուցչությունը: Դրա աշխատանքի դադարեցմանը նախորդել էր Եկատերինբուրգում երկրի պատվավոր հյուպատոսի պաշտոնից Հայ Առաքելական Եկեղեցուն սատարած Նարեկ Սպարտակյանի ազատումը: «Սիրելի քաղաքացիներ, Նարեկ Սպարտակյանի կողմից Եկատերինբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի կարգավիճակի կասեցման պատճառով ստիպված ենք տեղեկացնել, որ Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է իր աշխատանքը: Յոթ տարվա ընթացքում մեզ դիմել է ավելի քան 57 000 քաղաքացի», — ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին17:0019.08.25 -
ՔաղաքականՀԷՑ-ի կարիքների համար գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերությունՆա նշել է, որ այդ թվում նախագծային ծառայությունների ձեռքբերման գնառաջարկի փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել 39 ընկերություն, որից տեխնիկական բնութագրերի տրամադրումից հետո ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 16 ընկերություն։Ավելին16:4519.08.25 -
ՔաղաքականՏարածքային նահանջը և արժեքային քայքայումը սպառնալիք է Հայաստանի երկարաժամկետ գոյատևման համար․ ՕսկանյանԵրբ պարտությունը, կորուստը և զիջումը ներկայացվում են որպես հաղթանակ՝ փաթեթավորված խաղաղության և բարեկեցության կեղծ խոստումով, դա պահանջում է ոչ թե անտարբեր ընդունում կամ արհամարհում, այլ զգոնություն։ Դա պետք է ահազանգ լինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են նայել մակերեսից այն կողմ, այսօրվա և վաղվա վերնագրերից այն կողմ և խորանալ պատմության հոսքերի մեջ՝ պատկերացնելով ապագան։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այսօր Հայաստանը գտնվում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում․ մեկը՝ ավելի տեսանելի ու շոշափելի, մյուսը՝ ավելի թաքուն և խորամանկ։ Գետնի վրա երկիրը կրել է կործանարար աշխարհաքաղաքական հարվածներ․ Արցախի ամբողջական կորուստ, միջանցքի զիջում Ադրբեջանին, սահմանամերձ տարածքների կորուստ և նոր զավթումների սպառնալիք։ Սրանք մեկուսացված երևույթներ կամ զարգացումներ չեն․ միասին վերցրած դրանք նշանակում են Հայաստանի ռազմավարական խորքի և ֆիզիկական անվտանգության ապամոնտաժում։ Միևնույն ժամանակ, ավելի լուռ, բայց ոչ պակաս վտանգավոր արշավ է ուղղված Հայաստանի ինքնության ու արժեքների քայքայմանը։ Սահմանադրությունը փոխելու ձգտումը, Ազգային զինանշանից Արարատ լեռը հանելու փորձերը, Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը, պատմության դասագրքերի վերաշարադրումը, ազգային ձգտումները «ռևանշիստական» պիտակավորելը և նույնիսկ Ցեղասպանության նսեմացումը՝ սրանք պարզապես կոսմետիկ փոփոխություններ չեն։ Դրանք հարվածում են Հայաստանի հավաքական հիշողության, դիմադրողական ոգուն և բարոյական պաշտպանական հիմքերի հենց արմատներին։ Ազգը չի գոյատևում միայն տարածք պահելով․ այն գոյատևում է դիմադրության ոգին պահպանելով, իր խորհրդանիշները սնուցելով և անցյալի ճշմարտությունը հիշելով։ Երբ այս սյուները քանդվում են, ժողովուրդը զինաթափվում է ներսից։ Այս համադրությունը՝ տարածքային նահանջը և արժեքային քայքայումը, սպառնալիք է Հայաստանի երկարաժամկետ գոյատևման համար։ Ինքնիշխանությունը առանց ինքնության դատարկ է, իսկ ինքնությունը առանց ինքնիշխանության՝ ոչ հարատև։ Եթե այս ընթացքը չշրջվի, ապագան պարադոքսալ կլինի․ Հայաստանը գուցե շարունակի գոյություն ունենալ որպես աշխարհագրական հասկացություն, բայց մենք, հայերս, մեզ կդնենք վտանգի տակ՝ մեր իսկ հայրենիքում օտարներ դառնալու։ Կձևավորվի «ոչ-հայկական Հայաստան», որտեղ ուրիշներն են սահմաններ գծելու, պատմությունը վերաշարադրելու և արժեքները վերասահմանելու։ Ազգերը հազվադեպ են անհետանում միանգամից․ նրանք մարում են։ Վտանգը գուցե այն չէ, որ Հայաստանը կարող է վերանալ, այլ այն, որ այն կարող է շարունակել գոյություն ունենալ՝ զրկված հենց այն էությունից, որը նրան հայկական է դարձնում»,- գրել է նա:Ավելին16:3019.08.25 -
ՄիջազգայինՋրհեղեղ՝ Պակիստանում․ զոհվել է առնվազն 358 մարդՊակիստանում մուսսոնային անձրևների սեզոնը սովորաբար տևում է հունիսից մինչև սեպտեմբեր՝ բերելով հորդառատ անձրևներ, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության համար, բայց հաճախ հանգեցնում են հեղեղումների և այլ բնական աղետների: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Պակիստանում տեղատարափ անձրևները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսերը:Ավելին16:1519.08.25 -
ՀայաստանՈւղիղ I Բագրատ սրբազանն ու Սրբազան պայքարի 17 աջակիցները դատարանում ենՈւղիղ I Բագրատ սրբազանն ու Սրբազան պայքարի 17 աջակիցները դատարանում ենԱվելին16:0519.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցերՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է, և մենք ուրախ ենք դրա համար։ Մենք արդեն հասցրեցինք հարցերի բավականին լայն շրջանակ քննարկել, և ուրախ եմ արձանագրել, որ իմ տպավորությունն այն է, որ այդ քննարկումների արդյունքում մեր փոխադարձ վստահությունն ավելի է ամրապնդվում։ Կրկին անգամ ողջունում եմ և բարով եք եկել»: Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է. «Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար: Ինչպես նշեցիք, քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու։ Մեր հարաբերությունները պատմական են, շատ մտերիմ, և մեր երկրի, նաև մեր Գերագույն գլխավոր առաջնորդի համոզմունքն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և օր-օրի զարգանան։ Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։ Բարեբախտաբար մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և հուսով եմ, այս քննարկումների և հանդիպումների ընթացքում կկարողանանք ավելի շատ զարգացնել այդ հարաբերությունները»: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:Ավելին15:4519.08.25 -
ՀասարակականՀանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակըՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին15:3019.08.25 -
ՔաղաքականԻրանն ու Հայաստանը Պարսից ծով-Սև ծով միջանցքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր․ Փեզեշքիան«Իրանը ցանկանում է բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի»,-ասաց Փեզեշքիանը:Ավելին15:1719.08.25 -
ԻրավականՓաստաբանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշման դեմՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ կալանավորված է: 2025 թվականի օգոստոսի 14-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տ. Դավթյանը քննեց կալանքի երկարաձգման ակնհայտ ապօրինի միջնորդությունը: Չնայած նրան, որ միջնորդության քննությունը և դատական ակտի հրապարակումը տևեց շուրջ 10 ժամ, նույնիսկ այն պայմաններում, որ մեղսագրվող փողերի լվացման և տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ ուղիղ արձանագրվեց հիմնավոր կասկածի լիարժեք բացակայությունը, կալանքը երկարաձգվեց երկու ամսով: Այսինքն, հունիսի 17-ի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի հետևանքով, որը ըստ իրավապահների, հանդիսանում է միջին ծանրության մեղսագրվող արարք, բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանն այլևս 60 օրից ավելի է, ինչ կալանավորված է: Ստեղծված իրավական աբսուրդային իրավիճակը ոչ միայն հակասում է հենց Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներին, այլև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Ուշագրավ է նաև, որ տեսանյութերում ներկայացված խոսքի համար ևս երկու քրեական վարույթ, որոնք հարուցվել էին 2025 թվականի կրկին հունիս ամսին, 20 օրվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Դատարան, իսկ սույն դեպքում 60 օրից ավելի է, ինչ իբր քննություն է իրականացվում: Այսինքն՝ իրավապահներն ամբողջությամբ տապալել են պատշաճ ջանասիրության և ազատության կանխավարկածի՝ վերջերս հենց Սահմանադրական դատարանի արձանագրած պարտականությունը: Ստեղծված իրավիճակը քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայության մասին վկայող անհերքելի տվյալներ են: Փաստաբանական խմբի կողմից 2025 թվականի օգոստոսի 18-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման որոշման դեմ:Ավելին15:0719.08.25 -
ՔաղաքականՀայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո․ Փաշինյանխաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից են:Ավելին15:0219.08.25 -
ՀայաստանՈւղիղ I Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական լսումները շարունակվում ենՈւղիղ I Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական լսումները շարունակվում ենԱվելին14:5619.08.25 -
ՀասարակականՔարակերտ-Արտենի ավտոճանապարհին վերամբարձ կռունկ է այրվելՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի վերամբարձ կռունկը։ Հրշեջ-փրկարարների արագ և օպերատիվ գործողություների արդյունքում կանխվել է վառելիքի արտահոսքը։Ավելին14:4519.08.25 -
ԻրավականԴավիթ Ղազինյանը դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմԴավիթ Ղազինյանը, ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, պահանջում է ՀԷՑ-ին պարտավորեցնել 2025 թվականի հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։Ավելին14:3819.08.25