Լրահոս
2025-08-26
-
ՄիջազգայինԹուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող երկրներիցԴրանում ընդգծվել է, որ վերջինս ոչ միայն ռազմական տեխնիկա է, այլև աշխարհաքաղաքական ուղերձ։ Վերլուծությունում նշվում է, որ KAAN-ը կարելի է համեմատել բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ամերիկյան F-35-ի և ռուսական Su-57-ի հետ:Ավելին23:5026.08.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՕգոստոսի 26-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 500 մետր սարալանջից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին23:4526.08.25 -
ՄիջազգայինՊուտին-Զելենսկի անձնական թշնամանքի դեմ անզոր է Թրամփը. թեժ է մնում իրավիճակը ճակատումՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Դնեպրոպետրովսկի մարզի մեկ գյուղի նկատմամբ․ սա ռուսների առաջին առաջխաղացումն է այս մարզում ամբողջ պատերազմի ընթացքում։ Կիևը հերքում է Զապորիզկե գյուղի գրավման մասին պնդումները։ Միաժամանակ Ուկրաինան ակտիվացրել է անօդաչու սարքերի հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա։ Այս գիշեր վերջապես հաջողվել է մարել Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթամշակման գործարանի հրդեհը, որը բռնկվել էր վեց օր առաջ ուկրաինական դրոնների հարվածների հետևանքով:Ավելին23:3026.08.25 -
Իրավական36-ամյա տղամարդը կամավոր կերպով ոստիկանությանն է հանձնել ապօրինի պահվող հրացանՀամայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին բաժին է ներկայացել 36-ամյա տղամարդ և կամավոր ներկայացրել ապօրինի պահվող հրացան։ Տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին23:1526.08.25 -
ՀայաստանՄեծ աղմուկ՝ Ծիծեռնակաբերդում և վախեր՝ Երևանում. ավերո՞ւմ, թե՞ վերանորոգում են հուշահամալիրըՇարունակվում է աղմուկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ: Ըստ պաշտոնական տեղեկության՝ մոտ երկու ամիս է` հավերժության տաճարի թեք մույթերն ու վարչական մասնաշենքի տանիքը նորոգվում են: Թանգարան-ինստիտուտի պարզաբանման համաձայն՝ փորձում են լուծել տասնամյակների ջրահեռացման խնդիրը, որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը՝ առաջացնելով քարաթափման վտանգ, իսկ վարչական և թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրևաջրերի ներհոսքի խնդիր:Ավելին23:0026.08.25 -
ՔաղաքականԱյս մարդը ընդամենը Էրդողանի գործիքն է, որը պետք է լուծի Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության հարցը․ քաղաքագետ«Փաստորեն համոզիչ չի եղել Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի (այժմ` Ահմեդ աշ-Շարաա) կերպարանափոխությունը` գլխավոր և սառնասիրտ ահաբեկչից քաղաքական առաջնորդ։Ավելին22:4526.08.25 -
ՔաղաքականՍուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի օգոստոսի 20-ի որոշմամբ՝ Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սուրեն Վարոսյանի դիմումը` 1.Սուրեն Հայկազի Վարոսյանին` 2025 թվականի օգոստոսի 21-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»,-նշված է որոշման մեջ։Ավելին22:3826.08.25 -
ՀասարակականՀրազդանի ԳԱՅ-ի նախկին պոստի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ները. վիրավորների մեջ երեխաներ կանԱյսօր՝ օգոստոսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 106.5 կմ հատվածում ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին ԳԱՅ-ի պոստի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արամ Մ.-ի վարած «BMW» մակնիշի Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Հայկ Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 46-ամյա Արկադի Ե.-ի վարած «BMW» ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին22:3026.08.25 -
ՔաղաքականՎրացիները նեղացել են, ռուսները պատժում են. ինչո՞ւ է հայկական ապրանքը հետ գալիս Վերին ԼարսիցԷկոնոմիկայի նախարարը, բոլոր գործերը թողած, զբաղված է հայ-վրացական ու վրաց-ռուսական սահմանն անցնող հայկական բեռնարաները հաշվելով և ընդդիմադիր պատգամավորներին ստախոս անվանելով: Այսօր նա վստահեցրել է, թե հունիս-օգոստոսին Ռուսաստան է արտահանվել 73 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան կամ 1,36%-ը։ «Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ», - գրել է նախարարը՝ ակնարկելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին: Պատգամավորի պնդմամբ՝ նախարարը վիճակագրի գործը պետք է մի կողմ դնի և նայի իրականությանը՝ հայկական բեռների ճանապարհը փակել է Հայաստանի անհեռատես քաղաքականությունը՝ Ռուսաստանի ու Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունները:Ավելին22:1526.08.25 -
ՏարածաշրջանՎրաստանից արտաքսվել է 22 օտարերկրացի«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի և Քենիայի 22 քաղաքացի։Ավելին22:0026.08.25 -
ՀասարակականՎանաձորում բախվել են «Mercedes»-ը ու «ГАЗ 31029»-ը․կան վիրավորներՕգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց 104 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 32-ամյա Արմեն Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 62-ամյա Սուրեն Գ․-ի վարած «ГАЗ 31029» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին21:4526.08.25 -
ՄիջազգայինԻրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակումը չկրկնվի«Մենք պատրաստ ենք անուղղակի բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե ամերիկացիները մեզ վստահեցնեն, որ այդ բանակցությունների ընթացքում որևէ ռազմական գործողություն չեն սկսի։ Մենք պետք է երաշխիքներ ստանանք, որ դրանք կլինեն ազնիվ և արդար բանակցություններ, որոնք կբավարարեն երկու կողմերի շահերը և հիմնված կլինեն փոխադարձ շահի վրա», - ասել Արաղչին։Ավելին21:3026.08.25 -
ՔաղաքականԱյս պայքարը միայն արցախահայության պայքարը չէ․ հանրահավաք՝ Արցախի Անկախության օրըԱյսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։Ավելին21:0426.08.25 -
ՔաղաքականԺաննա Անդրեասյանը գործուղվում է ԻրանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին Իրան գործուղելու մասին որոշում է ստորագրել․Ավելին21:0026.08.25 -
Արտաքին քաղաքականությունՍպառնալից ուղերձներ Թեհրանից՝ Պուտին-Փեզեշքիան հեռախոսազրույցից հետո. Իրանը մերժում է «Թրամփի ուղին»Թրամփի ուղին ոսկոր է դառնում Իրանի կոկորդում: Փեզեշքիանի՝ Հայաստան այցից մեկ շաբաթ և Պուտինի հետ հեռախոսազրույցից 1 օր հետո այդ ճանապարհի մասին կոշտ հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը: Թեհրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծում Հարավային Կովկասում՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից: Մի՞թե սա նշանակում է, որ ռուսական կողմը համաձայնել է ձեռք քաշել միջանցքը վերահսկելու հնարավորությունից, վերլուծաբանները դժվարանում են ասել:Ավելին21:0026.08.25 -
ԱրցախԱդրբեջանը օկուպացված Արցախում ոչնչացրել է Հովհաննես Այվազովկսու հուշարձանըԱրցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակն էր հայտնի ռուս քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Ընդգծենք, որ այս քաղաքականությունը Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից հուշարձանների համակարգված ոչնչացման քաղաքականության հերթական դրսևորումն է։Ավելին20:4526.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Ծիծեռնակաբերդն ավերելու Էրդողանի հրահա՞նգ, թե՞ վերանորոգում. մեծ վախեր՝ ԵրևանումՀայլուր 20:30 Ծիծեռնակաբերդն ավերելու Էրդողանի հրահա՞նգ, թե՞ վերանորոգում. մեծ վախեր՝ ԵրևանումԱվելին20:3026.08.25 -
ՀասարակականԹշնամու սադրանքի կոծկո՞ւմ, թե՞ սիմուլյանտություն. բանակում իրավիճակն անհանգստացնում էՊաշտպանության նախարարության դիրքերից մեկում հրազենային վնասվածք ստացած զինծառայողի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սիմուլյացիայով ծառայությունից խուսափելու հոդվածով: Քննչական կոմիտեն է հայտնում, որ ընթանում է նախաքննություն։ Օգոստոսի 25-ին է եղել արտակարգ դեպքը: Զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել, վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակիչ է։ Նրան վիրահատել են: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:Ավելին20:1526.08.25 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման փորձ կանցկացնիԴա վերաբերում է Հայաստանի տարածքից Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին, որոնք անցնում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով։Ավելին20:0026.08.25 -
ՄիջազգայինԴանիայի վարչապետը չի բացառել Պաղեստինի պետության ճանաչումըԴանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը չի բացառել Պաղեստինի պետության ճանաչումը, եթե այն ժողովրդավարական լինի։Ավելին19:4526.08.25