Լրահոս
2025-08-27
-
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 27.08.2025Մամուլի տեսություն 27.08.2025Ավելին12:0527.08.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն դրամ վնասըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սնանկության կառավարչի կողմից առերևույթ անօրինական գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Ավելին11:4527.08.25 -
ՀասարակականՍյունիքում ծննդյան տարեդարձը նշելուց հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցՕգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «թունավորում» ախտորոշմամբ:Ավելին11:3027.08.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 2 ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել և շպրտվել են․ կա 4 վիրավորԵրեկ՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արմավիր-Նալբանդյան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բամբակաշատի խաչմերուկում, բախվել են 63-ամյա Ալբերտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 28-ամյա Նորիկ Ղ․-ի վարած «BMW X5» մակնիշի և 75-ամյա Անդրանիկ Գ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW X5»-ի և «Mercedes»-ի դիմացի անվահեծանները պոկվել և շպրտվել են, իսկ վերջինը մասամբ հայտնվել է առվակի մեջ։Ավելին11:1627.08.25 -
ՔաղաքականՆեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը, հաղորդում է The Times of Israel-ը։Ավելին11:0427.08.25 -
ՀասարակականՀիմնանորոգվում է Երևանի համար 105 մանկապարտեզը. 220 երեխա ընդունելու հնարավորություն կլինիԵրևանի համար 105 մանկապարտեզը հիմնանորոգման ծրագրի ավարտից հետո 110-ի փոխարեն հնարավորություն կունենա ընդունելու շուրջ 220 երեխայի: Նախագծի շրջանակում ավելացվել են խմբասենյակները, և 4-ի փոխարեն կձևավորվի 8 խումբ:Ավելին10:4727.08.25 -
ԻրավականՄԻՊ-ի հանձնարարությամբ այցեր են իրականացվել Սյունիքի մարզի զորամասերՄԻՊ ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ օգոստոսի 19-22-ն այցեր են իրականացրել Սյունիքի մարզում տեղակայված զորամասեր, ՊՆ N զորամիավորում, զինվորական հոսպիտալ, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության բաժիններ՝ զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու, մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու նպատակով։Ավելին10:3027.08.25 -
Մամուլի տեսությունՍԴ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Ադրբեջանում ծնված Հարությունյանը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ աշխատակազմում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը ազատվել է պաշտոնից եւ տեղափոխվել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Նրան փոխարինել է Արմեն Հարությունյանը, որը ծնվել է Ադրբեջանում:Ավելին10:1927.08.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է պլանավորել ընդդիմությունը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Արցախի քաղաքական իշխանության հետ համատեղ հանրահավաք է կազմակերպում սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը։ Նախնական պլանով՝ հանրահավաքը կանցկացվի Ազատության հրապարակում։Ավելին10:1427.08.25 -
Մամուլի տեսությունՊաշտոնից ազատման հերթի տակ 2 փոխվարչապետերն են. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է.«Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն` առաջիկայում «կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաններ, այդ թվում՝ հերթի տակ են երկու փոխվարչապետները:Ավելին10:0627.08.25 -
Մամուլի տեսությունԱվինյանի սուտ խոստումների շարքից. մահվան վերելակները փոխելու փող չկա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական գովազդային ծրագիրը՝ «Ասե՛ք կանե՛նք», օդում թողած պղպջակի էֆեկտ ունի: Ինչպես տրոլեյբուսները, այնպես էլ վերելակները փոխելու, նորերը տեղադրելու համար ֆինանսական միջոցներ չկան:Ավելին09:5927.08.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը «բոլոլա» է սարքել իրեն չեստ չտալու համար. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում իրեն շարքով-կարգով «չեստ տալու» տեսարաններից եւ ինքնահաստատվում դրանով։Ավելին09:5427.08.25 -
Մամուլի տեսությունԴիանա Գասպարյանը օրեր առաջ փորձել է միջնորդավորված դուրս գալ Փաշինյանի վրա. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու` ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի նկատմամբ։Ավելին09:5027.08.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականներն արշավում են Սյունիքի մարզպետի դեմ. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Ղուկասյանի՝ Կալավանցու, Սյունիքի մարզպետ նշանակվելու օրվանից որոշ ՔՊ-ականներ խանդով են վերաբերվել եւ մշտապես «փորել» մարզպետի տակը՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կազատվի «օտար» մարդուց եւ երդվյալ ՔՊ-ականներից մեկին Սյունիքի մարզպետ կնշանակի։ Ղուկասյանի դեմ, ՔՊ առաջիկա համագումարին ընդառաջ, նոր արշավ է սկսվել։Ավելին09:4627.08.25 -
Մամուլի տեսությունՍամվել Կարապետյանի ընտանիքը նոր կուսակցություն է ձևավորում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից արդեն սկսել է քաղաքական կոնկրետ քայլեր իրականացնել։Ավելին09:4227.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3027.08.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:Ավելին09:2627.08.25 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք․ զգացվել է Տավուշի մարզի մի շարք համայնքներումԵրկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի մի շարք համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:Ավելին08:5527.08.25
2025-08-26
-
ՔաղաքականՓաշինյանի խաբուսիկ խոստումները՝ գոյություն չունեցող խաղաղության մասին. Հարութ ՍասունյանՕգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, հանդես եկավ խաղաղության վերաբերյալ մի շարք մոլորեցնող և պարտվողականհայտարարություններով։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած իր հանդիպումից հետո Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, թե խաղաղություն է բերել Հայաստան։ Հայերը խորհուրդ են տալիս. «Ջուրը չտեսած մի՛ բոբիկացեք», մինչդեռ ամերիկացիներն ասում են. «Երբեք մի՛ հաշվեք ձեր հավերը, նախքան դրանց ծնվելը»։ Այլ կերպ ասած՝ մի՛ շտապեք վաղաժամ եզրակացություններ անել։ Տեսնելով, որ ոչ ոք լուրջ չէր ընդունում իր պատրանքային խաղաղության մասին պնդումները, Փաշինյանը վերջապես անցած շաբաթ խոստովանեց, որ խաղաղությունը դեռ շատ հեռու է. «Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք անհրաժեշտությունը շարունակելու հետագա գործողությունները հասնելու Խաղաղության Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը»։ Նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց նույն միտքը, երբ Սպիտակ տանը հանդիպումից քիչ անց կրկին պահանջեց, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, նախքան ինքը կկարողանա ստորագրել պայմանագիրը։ Օգոստոսի 18-ին Փաշինյանը, իր ուղերձում ժողովրդին, պաշտպանեց Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող առաջարկվող ճանապարհը՝ հայտարարելով, որ այն «հիմնված է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։ Իրականում, նա համաձայնում է Հայաստանի տարածքի կենսական նշանակություն ունեցող մի հատվածի վերահսկողությունը հանձնել օտար պետության՝ 99 տարով, ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Եթե Փաշինյանի նպատակն ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով անցնելու հնարավորություն տալն է, ապա ինչո՞ւ նրանց տրամադրել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող «անխոչընդոտ հաղորդակցությունը», ինչը նշանակում է՝ սահմանին չստուգել նրանց անձնագրերն ու ուղեբեռը։ Քանի որ համաձայնագիրը, իբր, «փոխադարձության սկզբունքով» է, ապա ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող նմանատիպ «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։ Հայ հասարակությանը հետագա զիջումների համար նախապատրաստելու նպատակով Փաշինյանը հայտարարեց. «Մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել»։ Սա քողարկված մեղմաբանություն է, որը նշանակում է՝ զրկել Հայաստանին ցանկացած վերահսկողությունից ադրբեջանցիների կողմից հայկական սահմանը հատելու նկատմամբ։ Նախկինում նա հայտարարել էր, որ պատրաստ է «հեշտացնել» նրանց տարանցումը Հայաստանի տարածքով։ Փաշինյանը պատրանքներ էր փայփայում, որ Հայաստանն ու Ադրբեջանը «կնախանշեն պայծառ ապագայի ուղի… որը կանխորոշված չէ անցյալի հակամարտությամբ», պնդելով, որ «մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ…»: Նա երկու անգամ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել»: Առանց իրական խաղաղություն ձեռք բերելու՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն էականորեն չի ավելանալու, եթե ընդհանրապես ավելանա, մինչդեռ Ալիևը, որի բանակն արդեն զինված է մինչև ատամները, ծրագրում է միլիարդավոր դոլարների արժողությամբ ժամանակակից զենքեր գնել: Ամենաանզգա ձևով Փաշինյանը հորդորեց հայերին դադարեցնել 2020 թվականի պատերազմում իրենց ընտանիքի անդամների կորուստը սգալը. «Մեր նահատակներին խնկարկելու և սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձևն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի»։ Փաստացի, նա վշտակիր մայրերին ասում է՝ մոռանալ իրենց որդիների կորուստը։ Ուղերձը հետևյալն է՝ «Կերեք, խմեք, քեֆ արեք…»։ Փաշինյանն անտեսեց 2021-2022 թվականներից Ադրբեջանի կողմից Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքի գրավումը՝ պնդելով, թե կան նաև ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ՝ նախքան Ալիևի կողմից նման պահանջի ներկայացումը։ Նա միամտորեն հույս հայտնեց, որ տարածքների փոխանակման հարցը կլուծվի ապագա սահմանազատման ժամանակ։ Փաշինյանը նույնիսկ արդարացրեց նախաստորագրված խաղաղության պայմանագրից Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջի բացակայությունը՝ պնդելով, թե գերիների ցանկացած հիշատակում կուշացնի նրանց ազատումը: Իրականում ճիշտ հակառակն է: Փաշինյանը ոչինչ չի արել նրանց ազատ արձակման համար՝ վախենալով, որ նրանք ազատվելով, կարող են մարտահրավեր նետել իր անկայուն իշխանությանը: Վերջին սադրանքով, Փաշինյանը համարձակվեց կոչ անել հայերին ապստամբել իր իշխանության դեմ, եթե նրանք դեմ են իր կողմից Արցախի հանձնմանը։ Հակառակ դեպքում, նա պնդեց, որ «ժողովուրդը համաձայն է ինձ հետ»։ Սա կեղծ ենթադրություն է, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը նրան չի աջակցում, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հարցախույզեր։ Ցավոք, մարդիկ լիովին հիասթափվել են և չեն ցանկանում որևէ առնչություն ունենալ քաղաքական հարցերի հետ։ Փաշինյանը նսեմացրեց Ղարաբաղյան պայքարը՝ կեղծորեն պնդելով, որ այն «որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։ Այսպիսով, նա փաստորեն խոստովանեց, որ ինքն էլ ծառայել է որպես «գործիք» օտար տերությունների համար, երբ 2019-ին հայտարարել է․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Այժմ նա «անիրատեսական» է համարում Արցախի հայերի հնարավոր վերադարձը իրենց հայրենիք և նույնիսկ ասում է, որ այս հարցի բարձրացումը վտանգավոր է, վնասակար Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների համար և «երկու պետությունների միջև դառնալու է լարվածության նոր աղբյուր»։ Նա բացահայտեց, որ «իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար»։ Փաշինյանն իր կեղծ հայտարարությունների շարքը եզրափակեց հայ ժողովրդին ուղղված հետևյալ պարտվողական ուղերձով. «Քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ»։ Հայաստանի 2020 թվականի աղետալի պարտությունից հետո ես կոչ եմ արել Փաշինյանին անհապաղ հրաժարական տալ։ Ղեկավարը, որը պատասխանատու է նման խոշոր աղետի համար, զուրկ է իր երկրի կենսական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ բարոյական հեղինակությունից և ոգու տոկունությունից։ Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱվագյանիԱվելին23:5826.08.25 -
ՄիջազգայինԻրանը և եվրոպական եռյակի երկրներն ավարտել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլըԺնևում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը:Ավելին23:5326.08.25