Լրահոս

2025-08-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաբաջանյանը ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն է գնել․ որտեղի՞ց 1․3 մլն դոլար․ Politik.am
    Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, 2024 թվականին մոր՝ Վերգինե Բաբաջանյանի անունով ձեռք է բերել առանձնատուն՝ 1 միլիոն 380 հազար դոլար արժողությամբ։
    15:15
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարմիր խաչը Ադրբեջանում կդադարեցնի գործունեությունը
    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը շուտով կդադարեցնի իր գործունեությունն Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է Կազմակերպության հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելիա Լաչանտը։ Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն ներկայում երկխոսություն է վարում ադրբեջանական կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց վերաբերյալ իր ապագա գործունեության շուրջ։ Քննարկումների մանրամասները չեն մեկնաբանվել։
    15:05
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրէաբանական շեղումներ «Մարիլա» ՍՊ ընկերության թթվասերում
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Մարիլա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Կապան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ «Թթվասեր» (արտադրված՝ 14․08․2025) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրիր։ Հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել սահմանված նորմերին:
    15:00
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Առանց համազգեստի մարդիկ տրանսպորտում պարտադրում են բանկային քարտս մոտեցնեմ գումար գանձող սարքին»․ ահազանգ․ MediaHub
    Ինչպես նախկինում արդեն հայտնել էինք, օրենքով վերահսկողության իրականացումը վերապահվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ Նշված ծառայության աշխատակիցներն արդեն սկսել են տուգանել ուղևորներին, ովքեր տրանսպորտից օգտվում են առանց վճարելու կամ խախտում են կանոնները։
    14:55
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լոնդոնում ավելի քան 420 մարդ են ձերբակալել Կարիբյան կառնավալի ժամանակ
    «Ներկայում 423 ձերբակալություն է կատարվել Նոթինգ Հիլում  կառնավալի երկու օրերի ընթացքում», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
    14:45
    26.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Նոր ողբերգություն Գազայում՝ վախեցած, վշտացած և շոկահար աշխարհի աչքի առաջ. լրագրողներ են սպանվել
    Սովը շարունակում է սեղմել Գազայի ժողովրդի կոկորդը: Մինչև 5 տարեկան 132 000 երեխայի կյանիք է վտանգ սպառնում արդեն, նրանցից 41 000-ը ծայրահեղ թերսնված են: Ռուսաստանն Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը և անհապաղ միջոցներ ձեռնարկել հումանիտար վիճակի բարելավման համար: Իսկ Թել Ավիվը շարունակում է գրոհել ու թույլ չի տալիս միջազգային լրատվամիջոցներին ազատ լուսաբանել Գազայում տեղի ունեցողը: Պատերազմի 22 ամիսների ընթացքում զոհվել է ավելի քան 200 լրագրող:
    14:30
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.8 դրամ:
    14:15
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու են էլեկտրական շչակներ
    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
    14:00
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է. հայտարարություն
    Մենք՝ փաստաբանական թիմը, ողջունում ենք այս քայլը, սակայն չենք դադարելու պաշտպանել հրամանատարի իրավունքները մինչև արդարացի վերջնական դատավճիռը։ Տնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է։
    13:53
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են ՆԳՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր․ Հակակոռուպցիոն կոմիտե
    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության երկու աշխատակիցներ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, առևտրային կազմակերպության տնօրենի օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար ստացել են կաշառք։
    13:45
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։
    13:30
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները կսկսվեն վաղը. փաստաբան
    Բացառապես քաղաքական խոսքի համար կալանավորված, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները կսկսվեն վաղը։ Այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
    13:26
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Nissan»-ը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին
    Այսօր՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա Սուսաննա Ս.-ին: 
    13:20
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զվարթնոց օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու
    Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։ Նա 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։
    13:15
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղեկատվական անվտանգության փորձագետն ահազանգում է
    Սամվել Մարտիրոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 
    13:00
    26.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Թեհրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծումը Հարավային Կովկասում. Վելայաթի
    Իրանի նախագահի՝ Հայաստան այցից մեկ շաբաթ հետո «Թրամփի ուղու» վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել Իրանի հոգևոր իշխանությունը: Թեհրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծում Հարավային Կովկասում՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Նրա խոսքով՝ Կովկասը պատմականորեն միշտ Իրանի համար ռազմավարական պաշտպանական բուֆերի դեր է ունեցել, իսկ այդ ծրագրի իրականացումն անխուսափելիորեն կխաթարի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը: Իրավիճակը Հարավային Կովկասում երկուշաբթի հեռախոսով քննարկել են Իրանի և Ռուսաստանի նախագահները: Փեզեշքիանն ու Պուտինն ընդգծել են, որ տարածաշրջանային զարգացումները իրենց ուշադրության կենտրոնում են:
    12:55
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացառապես քաղաքական հետապնդման հետևանքով՝ Սամվել Կարապետյանը շուրջ 70 օր է ապօրինի կալանավորված է. փաստաբան
    2025 թվականի հունիսի 18-ից, պարզապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար՝ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է Սամվել Կարապետյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը համեմատության մեջ Արմեն Դանիելյանին մակագրմանը՝ տևական ժամանակ անց մակագրվեց Վերաքննիչ ատյանի դատավոր Ժ. Մելիքսեթյանին: Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ վերջերս՝ Վճռաբեկ դատարանի հենց հակակոռուպցիոն պալատը՝ կալանքի երկարաձգման հետևանքով իրավունի խախտում արձանագրելով՝ նախադեպային որոշում է ընդունել, ըստ որի քրեադատավարական նվազագույնի սկզբունքը պահանջում է այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը: Ավելին՝ Սահմանադրական դատարանի 2025 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ առաջին անգամ ՄԻԵԴ որոշումներից հղմամբ ուղիղ արձանագրվել է, որ՝ կանխավարկածը միշտ էլ կալանավորված անձի ազատման օգտին է: Չնայած այս ակնհայտ իրավական երաշխիքներին, առանց որևէ իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման հետևանքով՝ Սամվել Կարապետյանը շուրջ 70 օր է, ինչ ապօրինի կալանավորված է»,-գրել է Արամ Վարդևանյանը:
    12:45
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Սիմուլյացիա՝ ծառայությունից խուսափելու նպատակո՞վ. զինծառայող է վիրավորվել
    Հայլուր 12։30 Սիմուլյացիա՝ ծառայությունից խուսափելու նպատակո՞վ. զինծառայող է վիրավորվել
    12:30
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Բյուրականի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը գործադուլ է հայտարարել
    Այսօր՝ օգոստոսի 26-ին, Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի կոլեկտիվը, ի նշան բողոքի, ընդդեմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կայացրած որոշման, հայտարարել են գործադուլ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Կոլեկտիվը այսօր հավաքվել է դպրոցում և պահանջում են, որպեսզի Արագածոտնի մարզպետը չեղյալ հայտարարի իր կողմից կայացրած որոշումը, որով տնօրեն Մկրտչյանին ազատել է աշխատանքից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ուսուցիչներն ասում էին. «Անցյալ տարի էր, որ մարզպետը անհեթեթ որոշմամբ որոշել էր ազատել տնօրենին, ով 7 տարի է՝ ղեկավարում էր դպրոցը ու մեծ հարգանք է վայելում ոչ միայն ուսուցչական կոլեկտիվի, այլև ծնողների ու երեխաների շրջանում: Կատարեցինք բողոքի ակցիաներ, դիմեցինք նաև դատարան ու դատարանը 2 անգամ որոշում է կայացրել մեր տնօրենի օգտին, ինչից հետո մարզպետը չեղյալ է հայտարարում իր որոշումը: Վերջերս տեղեկացանք, որ այն տևել է ընդամենը 3 օր. 3 օր անց տնօրենին ազատում է աշխատանքից, նշանակում մեկ այլ տնօրեն, ով մեր դպրոցի աշխատակից է, որի նկատմամբ մենք ոչ մի բացասական վերաբերմունք չունենք, պարզապես ուզում ենք, որ մարզպետը իրեն վեր չդասի օրենքից, չարհամարհի ողջ գյուղի ու դպրոցի կոլեկտիվի կարծիքը, այն է՝ չթաղի արդարությունը: Եթե այս անգամ էլ մեր պահանջը չկատարվի, գործադուլը շարունակվելու է ու դրան միանալու է ողջ գյուղը, ինչպես որ անցյալ տարի, հայտարարելու ենք և՛ գործադուլ, և՛ դասադուլ, ասում են իրավական երկիր ենք, եթե սա էլ Արագածոտնի մեծն մարզպետի իրավական պետություն պահելու ձևն է, վայ էն երկրին, որ նման մարզպետ ունի: Առաջիկայում եթե 1-2 օրերի ընթացքում մեր պահանջը չկատարվի, սեպտեմբերի 1-ին դպրոցում դասադուլ ենք սկսելու»:
    12:24
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարավային Կորեայի նախագահը դրական է գնահատել Թրամփի հետ բանակցությունների արդյունքները
    «Իմ հանդիպումը նախագահ Թրամփի հետ գերազանցեց սպասումները: Լավ զրույց ունեցանք, մենք բարձրացրինք փոխըմբռնման մակարդակը», - ասել է Լի Չժե Մյոնը: 
    12:15
    26.08.25
    Ավելին