Լրահոս

2025-09-04
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ շախմատիստները մասնակցում են ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս-2025» մրցաշարին
    Սեպտեմբերի 4-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկեել է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս 2025» մրցաշարը: Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց մրցաշարին Հայաստանից մասնակցում են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը։ Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։
    18:40
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սկանդալային մանրամասներ՝ ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանի եղբոր քրեական պատմությունից
    Հայլուր 18։30 Սկանդալային մանրամասներ՝ ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանի եղբոր քրեական պատմությունից
    18:30
    04.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Հարվածներ՝ օդից, ջրից և ցամաքից. ռումբերը չեն լռում Ուկրաինայում,Պուտինը Մոսկվա է կանչում Զելենսկիին
    Ռուսական կողմն անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Չնայած Ուկրաինան էլ շարունակում է դրոնային հարձակումը ռուսական տարբեր մարզերի ուղղությամբ ու, ըստ էության, ռուս-ուկրաինական պատերազմը ավարտելու միտում առայժմ չկա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հավատալ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ի վերջո խաղաղության համաձայնագիր կստորագրեն:
    18:15
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանի վրա հետագա ճնշումը, Զանգեզուրի միջանցքի անցկացումը ակնհայտորեն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին․ Զատուլին
    «Ադրբեջանը հետևում է իր սեփական ուղղությանը։ Այս ուղղության առանձնահատկություններն են Լեռնային Ղարաբաղի բռնակցումը և 2023 թվականին խաղաղ կարգավորումից հրաժարվելը։ Ադրբեջանն օգտվեց այն փաստից, որ Հայաստանն այդ ժամանակ գլխավորում էր ոչ այնքան ազգային կառավարություն և իր ծրագրերն իրականացրեց Թուրքիայի աջակցությամբ։ Դա անելու և Ռուսաստանի չխանգարելու համար, նրան անհրաժեշտ էր որոշ ժամանակ ռազմավարական գործընկերոջ դեր խաղալ», — նշել է Զատուլինը։
    17:45
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ-ում
    ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայ-ֆրանսիական համատեղ արտադրությամբ նկարահանված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Նյու Ջերսիի միջազգային կինոփառատոնի ընթացքում, որից հետո՝ սեպտեմբերի 20–ին, կցուցադրվի Սիեթլի կինոփառատոնում՝ հատուկ ծրագրով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 81-րդ կինոփառատոնի շրջանակում, այնուհետև ցուցադրվել է Բելգիայի Գենտի, Արգենտինայի Մար դել Պլատայի և այլ հեղինակավոր կինոփառատոներում։
    17:30
    04.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Ողբերգություն՝ Լիսաբոնի սրտում. «Գլորիա» ֆունիկուլյորի վթարը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել
    Պորտուգալիայում 17 մարդ է մահացել՝ հնամյա ֆունիկուլյորի վթարի հետևանքով: Դժբախտ պատահարի զոհերի ազգությունը բացահայտել դեռ չի կարողանում Լիսաբոնի իշխանությունը: Նրանք, հավանաբար, տուրիստներ են: 140-ամյա «Գլորիա» ֆունիկուլյարը տարեկան 3 մլն մարդ է փոխադրում:
    17:19
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմավիրի մարզպետ նշանակված նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանի «թռիչքային» կարիերան. «Հետք»
    «Կուսակցական տոմսս վայր եմ դրել: Կուսակցությունից հրաժարվեցի, քանի որ ժողովրդիս կողքին եմ եղել, պատճառը միայն դա է եղել: Ճիշտն ասած՝ կուսակցությունն իմ համար երկրորդական բան է, դրա համար կարևորություն չեմ տալիս»,- ասել էր Վահրամ Խաչատրյանը:
    17:15
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Մակրոն
    «Նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են։ Այժմ դրանք աջակցություն կստանան քաղաքական մակարդակով, և սա մեզ հիմք է տալիս վճռականորեն հայտարարելու, որ մենք պատրաստ ենք Ուկրաինայի և եվրոպացիների համար ամուր, երկարատև խաղաղության», - Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերել Le Monde պարբերականը։
    17:00
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին
    «Դիվանագիտական ​​իրավունքին համապատասխան՝ Ավստրալիայի գործողություններին ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես իջեցրել է Ավստրալիայի դիվանագիտական ​​ներկայության մակարդակն Իրանում: Ավստրալիայի դեսպանը հեռացել է երկրից», - ասել է Բաղային։
    16:56
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջ
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջ:
    16:50
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա որպես անարգանք կարող է ընկալվել․ Արա Պողոսյան
    Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չինաստանում մասնակցելով Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին, անմիջապես գնալ Ճապոնիա։ Չէ, սա չի կարելի անվանել բալանսավորման արտաքին քաղաքականություն մի շատ պարզ պատճառով` հարաբերությունների բալանսավորման դեպքում հակամարտող կամ թշնամական երկրների միջև հակամարտությանը կամ թշնամանքին վերաբերող երկու կողմերի բոլոր միջոցառումներին պետք է երկիրն առնվազն առաջին դեմքով խուսափի մասնակցել, որովհետև հակառակ կողմի համար դա միշտ անցանկալի է, իսկ արևելքում, որտեղ սիմվոլիզմը ունի մեծ նշանակություն, նաև անարգանք կարող է ընկալվել։ Պարզ օրինակ` պատկերացրեք մեր բարեկամ Հունաստանի, Կիպրոսի, Հնդկաստանի ղեկավարը մասնակցում է Բաքվում Հայաստանին հաղթելուն նվիրված զորահանդեսի… Ի՞նչ զգացումներ կունենանք»։
    16:45
    04.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Խաղողը փշրվում է Այգեզարդի ծարավ այգիներում. ոռոգման ջուրն ընտրովի են բաշխում գյուղացիներին
    Արարատի մարզի Այգեզարդ գյուղում բերքը ճյուղին չորանում է: Գյուղացիները բողոքում են, որ ջուրն անհավասար է բաշխվում:
    16:30
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը. Սուրեն Սուրենյանց
    Ճանապարհի ճիշտ կամ սխալ լինելը չի կարող որոշվել միայն վերջնական նպատակով։
    16:23
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են. Նարեկ Մկրտչյանը՝ եղբոր ձերբակալության մասին․ «Ազատություն»
    «Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, վստահաբար, պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ: Հետևաբար՝ հետևեք իրավական գործընթացներին, ես էլ ձեզ նման հետևելու եմ»,- ասել է Մկրտչյանը։
    16:15
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    2025 թվականի առաջին կիսամյակում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.011 քրեական վարույթ. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.011 քրեական վարույթ (2024-ին՝ 887), որից 477-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 1011 քրեական վարույթից 53-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 64), 316-ը կարճվել է (2024-ին՝ 240), որից 269-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 203), իսկ 47-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 37), 41-ը միացվել է (2024-ին՝ 29), 23-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 5), 24-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 93), 554-ը՝ փոխանցվել 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 455): Դատարան ուղարկված 51 վարույթից 1-ը քննվել է սպանության, 3-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առևանգելու, 6-ը՝ ֆիզիկական ներգործության, 20-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու կամ ներգրավելու, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով 61 տուժողից 20-ը եղել է մինչև 12 տարեկան, 14-ը՝ 12-14, 17-ը՝ 14-16, 10-ը՝ 16-18:
    16:00
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանում առ այսօր շարունակվում են ապօրինաբար պահվել Արցախի պետական այրեր և ռազմագերիներ․ Կաթողիկոս
    Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հավաքի նպատակն է համախմբել երիտասարդ հոգևորականների՝ համատեղ խորհելու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, ուսումնասիրելու Նիկիական Հավատամքի իմաստն ու արդիականությունը մեր օրերում և խթանելու եղբայրության ու համագործակցության ոգին։ Սեպտեմբերի 4-7-ն անցկացվող համաժողովին մասնակցում են Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների, ինչպես նաև Քույր Եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։ Համաժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Այնուհետև մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն իր խոսքում ընդգծեց, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը որոշիչ նշանակություն ունեցավ ոչ միայն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ուղղափառ հավատքի պահպանության, այլև տերունավանդ առաքելության առավել արդյունավորման համար։ «Առաջին տիեզերաժողովը համախմբեց բազում Եկեղեցիների՝ միասնաբար հակադարձելու եկեղեցական կյանքը հուզող երևույթներին, ավետարանական ճշմարտությունները խեղաթյուրող փորձերին, զերծ պահելու հավատքը կամայական մեկնաբանություններից ու տարաբնույթ մոլորություններից։ Ընդհանրական Եկեղեցին Նիկիայի առաջին տիեզերաժողովի գումարումով, որին Հայոց Եկեղեցուց իր մասնակցությունը բերեց Արիստակես Հայրապետը՝ որդին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կաթողիկոսի, սահմանեց Նիկիական Հանգանակը և հաստատեց Քրիստոսի Աստվածության վերաբերյալ Եկեղեցու անխախտելի վարդապետությունը։ Այն դարձավ ամուր խարիսխը քրիստոնեական հավատքի, որով նաև սահմանվեցին աստվածաբանական եզրեր և հիմնադրույթներ, և բանաձևվեց Քրիստոսի Եկեղեցին որպես մի, ընդհանրական և առաքելական։ Ժողովում ընդունված քսան կանոնները ևս կարևոր ուղենիշ դարձան Եկեղեցու ծիսականոնական կյանքում, նվիրապետական կարգի ընկալումներում»,- նշեց Հայոց Հայրապետը՝ փաստելով, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը, աշխարհի ծագերից 318 հայրապետների համախմբումով, դարձավ վահանը քրիստոնեական հավատի և վկայությունը Եկեղեցու ընդհանրականության և միասնականության։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձանագրեց, որ Նիկիական Հանգանակն այսօր ևս միավորում է տարբեր մշակույթներից ու միջավայրերից եկող քրիստոնյաներին և շարունակում մնալ ուժ և զորություն պարգևող քրիստոնեական հավատի անեղծ ակունքը։ Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այսօր Եկեղեցու փորձառությամբ ու սուրբ հայրերից կողմից փոխանցված օրինակներով պիտի առավել ջանք գործադրվի ի խնդիր հավատքի պահպանության, աշխարհում խաղաղության, մարդկանց միջև հաճության երկնային պատգամի տարածման։ «Նիկիական տիեզերաժողովը 1700 տարի անց համախմբել է ձեզ մի երկրում, որ անասելի հալածանքների, նեղությունների և փորձությունների է ենթարկվել հանուն Քրիստոսի։ Այսօր էլ մեր ժողովուրդը փորձությունների միջով է անցնում։ Տակավին չեն ամոքվել վերքերը, որ պատճառվեցին մեր ժողովրդին 2020 թվականին Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանքով, երբ սեփական պատմական հողի վրա անկախ ու ապահով ապրելու ու բազմադարյա սրբավայրերում ազատորեն աղոթելու ցանկության պատճառով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավորներ, որբացան տասնյակ հազարավոր ընտանիքներ, իսկ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվեց ողջ բնակչությունը՝ հարյուր քսան հազար ունեզրկված հայորդիներ։ Ադրբեջանում նաև առ այսօր շարունակվում են ապօրինաբար պահվել Արցախի պետական այրեր և ռազմագերիներ։ Բռնազավթված Արցախում ներկայիս ոչնչացվում և վնասվում է մեր բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգությունը, պատմական սրբավայրերը, նաև յուրացվում ոչ հայկական լինելու կեղծ պատճառաբանությամբ»,- ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ աշխարհում այսօր տիրող ցավալի պատկերի հանդիման առավել հրամայական է դառնում Եկեղեցիների համագործակցության ոգու դրսևորումը։ Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ աղոթքի, երկխոսության, արդյունավոր հարաբերությունների և միասնական ջանքերի միջոցով է հնարավոր մարդկության կյանքում առատացնել հաճությունն ու համերաշխությունը, որպեսզի կանխվեն եղեռնագործությունները, դադարեն դժբախտությունները և աշխարհում գերակայի Աստծո կամքը։ Քառօրյա համաժողովին բանախոսություններով ու զեկույցներով հանդես կգան Արևելյան Ուղղափառ, Ուղղափառ, Կաթոլիկ, Լյութերական և այլ եկեղեցիների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Տեղի կունենան նաև քննարկումներ բարձրացված հարցերի ու թեմաների շուրջ։ Համաժողովի մասնակիցները կայցելեն տարբեր սրբավայրեր ու թանգարաններ, կմասնակցեն էկումենիկ աղոթքների, կծանոթանան Հայոց Եկեղեցու ու ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությանը։
    15:45
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ կանցկացվեն վարժական հավաքներ
    Կառավարության որոշմամբ  սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:  Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում։  Որոշմամբ սահմանել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
    15:35
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Վաշինգտոնյան միֆերը պայթեցին Պեկինում. ինչո՞ւ է Ալիևը շարունակում ագրեսիվ խոսել
    Հայլուր 15։30 Վաշինգտոնյան միֆերը պայթեցին Պեկինում. ինչո՞ւ է Ալիևը շարունակում ագրեսիվ խոսել
    15:30
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տավուշից 1070 արցախցի է հեռացել․ Ոսկան Սարգսյան
    Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1070 արցախցի հեռացել է Տավուշից․ Տավուշի մարզպետարանի տվյալներով` 2023 թվականի աշնանը Տավուշի մարզում բնակություն է հաստատել Արցախից բռնագաղթած 780 ընտանիք, 2970 անձ։ Տավուշի մարզպետարանում այլևս վախենում են ,Արցախ բառը չեն նշում։ Ի պատասխան լրագրողիս հարցման` Տավուշի մարզպետարանից հայտնել են. <>։ Երկու տարուց էլ քիչ ժամանակում Տավուշից հեռացել է արցախցի 229 ընտանիք, 1070 անձ»։
    15:22
    04.09.25
    Ավելին