Լրահոս
2025-09-05
-
Մամուլի տեսությունՔՊ–ական կանանց մոտ մեկը մեկի վրա գործ տալու համար հերթեր են. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական կանանց մոտ սկսվել են, այսպես ասած, աշնանային սրացումները: Մեկը մեկի վրա գործ տալու համար հերթեր են, հատկապես անողոք պայքար են մղում երկու թեւի բաժանված ՔՊ-ական պատգամավորուհիները` ալենականները եւ երդվյալ փաշինյանականները:Ավելին09:4805.09.25 -
Մամուլի տեսությունՄարությանը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խորհրդարանական ընտրություններին դեռ 10 ամիս գրեթե կա, սակայն կամա թե ակամա, գաղտնի թե բացահայտ, տարբեր քաղաքական ուժեր ակտիվացել են, իսկ նրանց միացել են նախկին իշխանական, այժմ, կարծես թե, ընդդիմադիր գործիչները։Ավելին09:4505.09.25 -
Մամուլի տեսությունՆախարարությունում «բունտ» է հասունանում. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում «բունտ» է հասունանում։ Բանն այն է, որ նորանշանակ նախարարը որոշել է «կուլտուրական» ձեւով ազատվել երկար տարիների փորձ ունեցող ստաժավոր աշխատակիցներից, բայց դա անում է ոչ պաշտոնապես։Ավելին09:3905.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3005.09.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ:Ավելին09:2405.09.25
2025-09-04
-
ԻրավականՎաղարշապատի համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում զենք-զինամթերք են հայտնաբերելՍեպտեմբերի 3-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի հետնամասում՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 ինքնաձիգ, ատրճանակ, 600 գրամ տրոտիլ, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենի 461 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգերի փամփշտատուփեր: Ոստիկանությունից կրկին հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին23:5804.09.25 -
ՔաղաքականԱնդրանիկի դեմ հարուցված քրգործը մի օր կդառնա նյութ՝ ինչպես չպետք է քննիչ լինել․ Գեղամ Մանուկյան«Անդրանիկի դեմ հարուցված ցնորամիտ քրեական գործի, նրան կանքի տակ պահելու դատական ակտի պատմությունը մի օր դառնալու դասագրքային նյութ, թե ինչպես չպետք է քննիչ, դատավոր ու ԱԱԾ ծառայող լինել»,- նշել է պատգամավորը։Ավելին23:5404.09.25 -
ՔաղաքականՄեր սրբազան հողում բարբարոս տարերքը ոչ մի մշակութային հետք չի թողել․ իրանագետՑավոք, չկարողացա պարզել, թե ո՞ր իշխանի մասին է խոսքը, սակայն այս հուշարձանը քաղաքակրթական Հայաստանի գողտրիկ մշակութային կոթողներից է։Ավելին23:5004.09.25 -
ՔաղաքականԱդրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, իսկ ՔՊ-ն կոծկում է իրականությունը. ԹաթոյանԱդրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, որի իրակագործման համար հատուկ ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» համայնք ՀԿ, որի ղեկավարը պատգամավոր է: Ընդ որում, այդ կառույցը ստեղծվել է հենց Ադրբեջանի նախագահի ուղիղ հրահանգով ու հենց այն նպատակի համար, որ դա ներկայացնի` իբրև հասարակական միավոր, որ թաքցնի իշխանության ուղիղ առնչությունը այդ միավորին, որ ստեղծի հումանիտար շղարշ ու այդպես առաջ տանի իր զավթողական ծրագրերը: Զուգահեռ, շարունակվում է ռասիզմի ու թշնամանքի պետական քաղաքականությունը մեր նկատմամբ:Ավելին23:4504.09.25 -
ՔաղաքականԾիծեռնակաբերդի փոշին և Էրդողանի սպասվող այցը՝ Երևան. Սա ազգի նյարդերի կոթող էՔանդված Ծիծեռնակաբերդին մարդկանց աչքերը սովորեցնելու կասկածների ֆոնին՝ հուշահամալիրը վերանորոգող ընկերությունը որոշել է ծածկել այս պահին կիսաքանդ սյուները: Բայց դա չի փարատել մարդկանց անհանգստությունը: Շինարարության ժամկետները այնպես են ընտրվել, որ ամենայն հավանականությամբ մինչև հաջորդ տարվա Եղեռնի օրը հուահամալիրը պատրաստ չի լինի:Ավելին23:3004.09.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Գորիսի կենտրոնում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքերՍեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու «Լայմ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ այդ ժամին Սյունիքի մարզի բնակիչներ, 23-ամյա Գագիկ Ա․-ն, 21-ամյա Ջոն Գ․-ն, 19-ամյա Արման Ղ․-ն իրենց ընկերների հետ Գորիսի Արցախյան խճուղում «գործող «Լայմ» սուպերմարկետի դիմաց ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել Սյունիքի մարզի բնակիչներ, 21-ամյա Դավիթ Խ․-ին, նրա հորը, 47-ամյա Սասուն Խ․-ին և վերջինիս ընկերներին։ Պարզվել է, որ նշված ծեծկռտուքի ժամանակ Ջոն Գ․-ն իր մոտ եղած դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել դեպի օդ։ Դեպքի վայր ժամանած քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճ, մետաղյա խողովակ և արնանման հետքեր։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական պատկերը պարզելու, մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին23:1504.09.25 -
ՍպորտԿրիշտիանու Ռոնալդուն Հայաստանում էՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Հայաստան։ «Զվարթնոցում» երկրպագուները մեծ խանդավառությամբ են դիմավորում Կրիշտիանու Ռոնալդուին։Ավելին23:1004.09.25 -
ՄիջազգայինՄեծ տագնապ Արևմուտքում՝ վիշապի, փղի և արջի միասնությունից. նոր աշխարհն սկսվում է Չինաստանի՞ցՔաղաքագետները նկատում են, որ հակաարևմտյան հարթակի շուրջ ձևավորված դաշինքը հակակշիռ է ստեղծել Միացյալ Նահանգների համար՝ Ռուսաստանի, Հնդկաստանի ու Չինաստանի միավորմամբ, որոնք այլընտրանքային անուններ են ստացել՝ արջ, փիղ և վիշապ: Բայց Վաշինգտոնը կարծես չի ուզում ընդունել նոր աշխարհաքաղաքական իրավիճակը:Ավելին23:0004.09.25 -
ԱշխարհՀալեպի օդանավակայանի մոտակայքում ԱԹՍ-ի հարվածից մեկ մարդ է զոհվելՀալեպի օդանավակայան տանող ճանապարհին ավտմեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։Ավելին22:5004.09.25 -
ՔաղաքականԱդրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը»Մոսկվայում հրապարակվող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված` «աստվածաբանության թեկնածու», վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի աշխատությունները լի են պատմական փաստերի աղավաղումներով, կեղծիքներով և ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերով։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովն իր հրապարակումներով նպաստում է հայկական քրիստոնեական ժառանգության աղվանականացմանն ու ադրբեջանականացմանը՝ այն ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական» կամ «ադրբեջանական»։ «Նման փոխարինումը նպատակ ունի օտարել հայկական հոգևոր և մշակութային սովորույթները և աղավաղել պատմական հիշողությունը։ Այդ հրապարակումները ոչ միայն հակասում են գիտական օբյեկտիվության սկզբունքներին, այլև վնասում են միջեկեղեցական եղբայրական հարաբերություններին, ինչպես նաև՝ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերին։ Սա ճշմարտության միտումնավոր կեղծում է՝ քրիստոնեական ծառայությանն անհամատեղելի, և խաթարում է քրիստոնյա ժողովուրդների և եկեղեցիների միջև վստահությունը։ - «Краткий очерк о наиважнейших православных архитектурных памятниках Азербайджана» (2022. Т. 1. № 2. С. 17–35. DOI: 10.24412/2949-3951-2022-0090 հոդվածում վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովը գրում է, որ «Ադրբեջանի պատմական հողերը» գոյություն են ունեցել մինչև 1918 թվականը։ Սակայն պատմագիտությունը հակառակն է վկայում. մինչև 1918 թվականը գոյություն չի ունեցել Ադրբեջան պետություն, չկար «ադրբեջանցի» էթնոնիմ և նման անունով ժողովուրդ։ - «Топографическая карта из коллекции Л.Ф. Марсильи как источник по истории Кавказской Албанской церкви в XVII веке» (2025. Т. 4. № 2. С. 84–92. DOI: 10.24412/2949-3951-2025-0120) հոդվածում հեղինակը հայկական քաղաքներ՝ Երևանը, Նախիջևանն ու Ջուղան, անվանում է «ադրբեջանական»՝ հիմնվելով ոչ թե աղբյուրների, այլ՝ ադրբեջանական քաղաքական հռետորաբանության վրա։ - Նույն հոդվածում Ա․ Նիկոնորովը Գանձասարի կաթողիկոսության անվանումը կամայականորեն շրջանառում է ադրբեջանականացված «Գյանջասար» ձևով, ինչը պատմական իրականության և եկեղեցական ավանդույթի կոպիտ աղավաղում է։ Սա հայկական ժառանգության աղվանացման ադրբեջանական ռազմավարության մի մասն է։ - Մի շարք հրապարակումներում Նիկոնորովը, ընթերցողին մոլորեցնելով, Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է «մոնոֆիզիտ» (2025, հատոր 4, թիվ 2, էջ 84-85), մինչդեռ հայտնի է, որ մոնոֆիզիտությունն աղանդ է, և Հայոց եկեղեցին որևէ առնչություն չունի դրա հետ։ - Իր հրապարակումներում և կենսագրական տվյալներում Նիկոնորովն իրեն ներկայացնում է որպես «եկեղեցական պատմության դոկտոր»՝ չնայած Պապական Արևելյան համալսարանի՝ 2025 թվականի մայիսի 15-ի պաշտոնական նամակը հաստատում է, որ նրան նման կոչում չի շնորհվել․ սա մոլորեցնում է խմբագիրներին և ակադեմիական հանրությանը։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը - պահանջում է հեռացնել Նիկոնորովի հրապարակումները, - պահանջում է խմբագիրներին փաստական և սկզբնաղբյուրային հիմքերով պարզաբանումներ տրամադրել, - դիմում է Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ խնդրելով քննարկել այս հարցը և գնահատական տալ վարդապետ Ալեքսիյի (Նիկոնորով Ա.Վ.) վերոնշյալ գործողություններին, քանի որ դրանք խաթարում են հայ և ռուս եկեղեցիների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները, վարկաբեկում հոգևորականի կոչումը։ Հակառակ դեպքում հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում դիմել ակադեմիական և եկեղեցական ղեկավար մարմիններին՝ հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պատմական ճշմարտությունը վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։Ավելին22:4504.09.25 -
ՀասարակականԱզատությունից զրկված լինելը չպետք է որպես խարան ընկալվի. ՄԻՊ-ի ելույթըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 4-ին բացման խոսքով է հանդես եկել «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուի շնորհանդեսին: Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ժողովածուն կարևոր նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս լսելի դարձնել ազատությունից զրկված կանանց պատմությունները, փոխել նշված անձանց վերաբերելի հասարակական ընկալումները։ «Մենք հաճախ տեսնում ենք վիճակագրություն, թվեր ու իրավական փաստեր, սակայն դրանց ետևում կանգնած են իրական մարդիկ՝ իրենց զգացմունքներով, ապրումներով, հույզերով ու ճակատագրերով։ Ազատությունից զրկված լինելը չպետք է որպես խարան ընկալվի, իսկ ազատազրկված անձանց վերաբերյալ մեր հասարակությունում առկա ընկալումները պետք է վերափոխվեն: Հանցանքի կատարման արդյունքում վրա հասնող պատասխանատվության իրացումը պետք է զուգահեռաբար ենթադրի նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության պատշաճ մեխանիզմների գործարկում: Մեր հաստատությունը շարունակելու է իր աշխատանքը՝ ուղղված ազատությունից զրկված անձանց հիմնախնդիրների բարձրաձայնմանը և պետությանը դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացմանը։ Միայն բոլորիս համատեղ ջանքերով կարող ենք լուծել ոլորտում առկա խնդիրները»,- նշել է Պաշտպանը: Բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Կանադայի արտաքին և լիազոր դեսպանները, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության քաղաքական և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալը: Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, շահառու խմբերի և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներ։ «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուի ստեղծման պատմությունը ներկայացրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը: Նշենք, որ ժողովածուի մեջ ներառված է նաև Պաշտպան Անահիտ Մանասյանի ներածական խոսքը: «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ժողովածուն հրապարակվել է «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի աջակցությամբ։Ավելին22:3004.09.25 -
ՀասարակականՄեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ 2 վիրավորներից մեկը անչափահաս էԱյսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Գուրգեն Ի․-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գուրգեն Ի․-ն և ուղևոր, 15-ամյա Մ․ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին22:1504.09.25 -
ԻրավականՋալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումներով է ներկայացվել․ «Փաստինֆո»ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է թերացումներով։ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է այն՝ շտկումների և նոր բողոք ներկայացնելու համար տալով 10 օր։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործով զեկուցող է Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, իսկ բողոքը վերադարձվել է սեպտեմբերի 2-ի որոշմամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին22:0504.09.25 -
ՔաղաքականԱլիևի սկանդալային քարտեզը, Էրդողանի փիրուզագույն փողկապն ու Փաշինյանի պարտվելու վճռականությունըՄամուլում տեղեկություններ կան, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգներից ներկայացուցիչներ են ժամանելու Հայաստան՝ քննարկելու Թրամփի ճանապարհի տեխնիկական ու քաղաքական մանրամասները, ներդրումների ծավալը: Մինչ Հայաստանի քարտեզի վրա կգծվի Թրամփի ուղին, Ադրբեջանն արդեն մի քարտեզ է տեղադրել օկուպացված Հադրութում՝ Սյունիքի հարավային մասը Ադրբեջանի կազմում ներկայացնելով:Ավելին22:0004.09.25 -
ԻրավականԳիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում․ հայտնաբերվել են խախտումներ (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 13 արձանագրություններ:Ավելին21:4504.09.25