Լրահոս
Սպորտ
23:10
04.09.25
513

Կրիշտիանու Ռոնալդուն Հայաստանում է

Img default alt hy

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Հայաստան։

«Զվարթնոցում» երկրպագուները մեծ խանդավառությամբ են դիմավորում Կրիշտիանու Ռոնալդուին։

Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին նախախաղային մարզում կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին եւ կմեկնարկի 20:00-ին։