Լրահոս
Հասարակական
15:35
04.09.25
280

Հայաստանում սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ կանցկացվեն վարժական հավաքներ

Img default alt hy

Կառավարության որոշմամբ  սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: 

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում։ 

Որոշմամբ սահմանել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: