Լրահոս
2025-09-06
-
ՍպորտՊորտուգալիայի հավաքականը բացում է խաղի հաշիվըԱԱ-2026, որակավորման փուլ (10՛)Ավելին20:1206.09.25 -
ՀասարակականԱյնթապում 28-ամյա կին վարորդը «BMW»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում Այնթապ գյուղում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Աննման Բ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։Ավելին20:0006.09.25 -
ՀասարակականՄեքենան կոտրելուց հետո Արցախի պետնախարարից գումար են պահանջել՝ հայելիները վերադարձնելու համար․ «Փաստինֆո»Նրա փոխանցմամբ՝ անցած հանրահավաքից հետո ևս քրեական գործեր էին հարուցվել, որոնք սառեցվել էին, իսկ սեպտեմբերի 2-ի հանրահավաքի հաջորդ օրը իրեն հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել։ «Դրան հաջորդել է այս հարձակումը մեքենայիս վրա... զուգադիպությո՞ւն է։ Հարցեր են, որոնց պետք է պատասխան գտնել։ Ամեն դեպքում ես էլ չգիտեմ։ Իրականում չեմ բացառում, որ սա կարող է զուգադիպություն լինել, բայց եթե ինձ եք հարցնում, վստահ եմ, որ այդպես չէ։ Բացի այդ, ոչ միայն ես եմ հետապնդվում, այլև ընկերներիս նկատմամբ են գործեր հարուցվում։ Աշխատանքի տեսչությունից վարույթ է նախաձեռնվել, ամսի 12-ին լսումներ են լինելու։ Ամեն դեպքում կարծում եմ, որ հարցեր կան, որոնց ոստիկանությունն ու իրավապահները պիտի պատասխանեն»,-ասել է Իսկանդարյանը։Ավելին19:4506.09.25 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորը դիմել է ԿԳՄՍ նախարարին1․ Ու՞մ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Հուշարձանների վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ Քանի՞ կազմակերպություն է մասնակցել մրցույթին։Ավելին19:3006.09.25 -
ՍպորտՖուտբոլային կրքեր՝ Երևանում. խաղադաշտ է մտնում Ռոնալդուն՝ հայոց համակրանքի ու հակակրանքի նոր հերոսըԵրևանը սպասում է 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը: Կրիշտիանու Ռոնալդուի անբարեհամբույր վարքի քննարկումից մինչև զուտ ֆուտբոլային ինտրիգներ՝ ի՞նչ տրամադրություն է Երևանում մեծ խաղից առաջ:Ավելին19:2506.09.25 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻրանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն Իրանի Շիրազ քաղաքում հանդիպել է Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Նախարարը շնորհակալություն է հայտնել նահանգապետին ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը նաև վստահություն է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրա գլխավորած պատվիրակության՝ վերջերս Հայաստան կատարած այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխհամագործակցության զարգացմանը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պերսեպոլիս համալիրում այսօր կայանալիք համերգը, որը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջոցառումն ունի բացառիկ նշանակություն ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակման, այլև Հայաստան–Իրան բարեկամական հարաբերությունների խորացման առումով։ Նա շնորհակալություն է հայտնել Ֆարսի նահանգապետին՝ համերգի բարձր մակարդակով կազմակերպումն ապահովելու գործում ցուցաբերած աջակցության համար։ «Նմանօրինակ բացառիկ հարթակներում մշակութային միջոցառումների անցկացումը կրում է խորհրդանշական և խորքային մշակութային նշանակություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։ Նա նաև շեշտել է՝ Հայաստան–Իրան հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, իսկ Ֆարսի նահանգը՝ իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, կարող է ծառայել որպես եզակի կամուրջ երկու ժողովուրդների միջև։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Իրանի հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ այն երկրի հնագույն և լավագույնս ինտեգրված համայնքներից է։ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ընդգծվել է նաև երկու երկրներում հավատարմագրված դեսպանների արդյունավետ աշխատանքն ու մեծ դերակատարումը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև միջմարզային համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքներից մեկը մոտ ապագայում նախատեսվում է հռչակել Շիրազի քույր քաղաք։ Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրին բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցը՝ ընդգծելով, որ Հայաստանն Իրանի համար ռազմավարական գործընկեր է և բարեկամ երկիր: Նա ընդգծել է՝ երկու երկրների պատմական և մշակութային կապերը պարտավորեցնում են շարունակաբար զարգացնել և խորացնել համագործակցությունը։ Նահանգապետը հատուկ կարևորել է նաև Պերսեպոլիսում նախատեսված համերգի նշանակությունը՝ շեշտելով, որ այն բացառիկ առիթ է, որը վկայում է երկու ժողովուրդների մշակութային փոխհարստացման մասին և կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ «Երաժշտությունը սրտի լեզու է, և լավ է, որ այս հարաբերություններն ամրպնդվում են երաժշտությամբ»,- ասել է նահանգապետը: Ամփոփելով խոսքը՝ Հոսեյն Ալի Ամիրին վերահաստատել է Ֆարսի նահանգի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստան–Իրան հարաբերությունների խորացմանը, հատկապես մշակութային և միջմարզային համագործակցության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆարս նահանգում մշակութային նոր ծրագրերի և միջոցառումների անցկացման հնարավորությունները, որոնք կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի խորացմանը՝ ներառյալ համատեղ ցուցահանդեսներ, պատմամշակութային թեմատիկ նախաձեռնություններ և համերգային ծրագրեր»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին19:1506.09.25 -
ՀասարակականՆոր Հաճն համայնքի Արգել բնակավայրում աղբավայր է ստեղծվել․ տիրում է հակասանիտարական և գարշահոտ վիճակԿոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Արգել բնակավայրում ստեղծվել է աղբավայր, ինչի պատճառով տարածքում տևական ժամանակ է տիրում է հակասանիտարական և գարշահոտ վիճակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Լուսակունքից դեպի Չարենցավան ընթանալիս Արգել բնակավայրի գլխավոր ճանապարհի ձախակողմյան հատվածում մի քանի հարյուր մետրից զգացվում է գարշահոտը։Ավելին19:0006.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստվում են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցըԵվրոպացի պաշտոնյաների մի խումբ սեպտեմբերի 8-ին կայցելի ԱՄՆ, որպեսզի ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման տարբեր ձևեր կիրառելու հարցը, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։Ավելին18:5006.09.25 -
ՍպորտՔաղցկեղով հիվանդ Արեգը հանդիպել է Ռոնալդուին (տեսանյութ)Այս մասին գրել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և հրապարակել տեսանյութ։Ավելին18:4006.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ֆուտբոլային թեժ երեկո. ի՞նչ է կատարվում ստադիոնի մոտ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջՀայլուր 18։30 Ֆուտբոլային թեժ երեկո. ի՞նչ է կատարվում ստադիոնի մոտ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջԱվելին18:3006.09.25 -
Հասարակական«Ջարդի ձոր»-ում 20-ամյա վարորդը «Լադա»-ով գլխիվայր հայտնվել է ձորում․ կան վիրավորներԱյսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ջարդի ձոր» կոչվող հատվածում 20-ամյա Ստեփան Խ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում։Ավելին18:1506.09.25 -
ՀայաստանԿյանքից հեռացել է «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր ՀատտեճյանըՌոպեր Հատտեճյանը ծնվել է 1926 թվականին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում։ 1950 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը։ 1967 թվականից նշանակվել է «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր։ Լույս են տեսել Հատտեճյանի «Բառասխալ» (1972), «Մարդոց մեծութեան և խեղճութեան մասին» (1972) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983, հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965) հոդվածաշարը։ 1982 թվականից տպագրվում են Հատտեճյանի «Յուշատետր» փիլիսոփախոհական նոթերը։ Գրել է նաև պիեսներ։Ավելին18:0006.09.25 -
ՔաղաքականԿիրանցում նոր դպրոց բացեցին, սակայն գյուղի բարձր դասարանցիները հաճախում են այլ դպրոցներ․ Սարգսյան2024թ․ սեպտեմբերի 1-ին բացվեց սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցի շենքը։ Մինչ այդ ասում էին, որ նորակառույց դպրոցը ստանալու է միջնակարգի կարգավիճակ, սակայն այդպես չեղավ, գյուղի բարձր դասարանցիները նախկինի նման դասեր են անում Իջևան համայնքի այլ բնակավայրերի դպրոցներում։Ավելին17:4506.09.25 -
ՍպորտՀՀ-ի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները ստորագրել են հայ-պորտուգալական ֆուտբոլի զարգացման հուշագիրՄեկնաբանելով հուշագրի ստորագրումը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է․ «Շատ մեծ օգուտներ կարող ենք քաղել այս հուշագրից։ Ամենակարևորը՝ կարող ենք ստանալ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փորձը։ Գիտենք, թե այն ինչպիսի որակյալ աշխատանք է կատարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։ Նաև շատ կարևոր կլինի, եթե պորտուգալական կողմը, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք, մեզ որոշակի խորհրդատվություն տրամադրի պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման վերաբերյալ»։Ավելին17:4006.09.25 -
ՄիջազգայինԾանր մարտեր են ուկրաինական ճակատում. Զելենսկին Մոսկվա չի գնա, նա Պուտինին Կիև է կանչումԾանր մարտեր են ուկրաինական ճակատում. Զելենսկին Մոսկվա չի գնա, նա Պուտինին Կիև է կանչումԱվելին17:3006.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի 4-րդ և 5-րդ փակուղիների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կախոյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին17:1506.09.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ «Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած խոշոր հրդեհիցԱվելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ։Ավելին17:0006.09.25 -
ՄիջազգայինԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է ձգձգվել․ Սլովակիայի վարչապետՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը «շատ երկար» կլինի։ Ֆիցոն ուրբաթ օրը Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ «Ուկրաինան պետք է կատարի այս կազմակերպությանը անդամակցության հետ կապված բոլոր պայմանները, և այս գործընթացը կարող է շատ երկար տևել։ Ես կրկին բացահայտ ասացի պարոն Զելենսկիին, թող նա պատրաստ լինի այն փաստին, որ Եվրամիության խոշոր երկրները հսկայական խոչընդոտներ կստեղծեն Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելու համար, քանի որ նրանք գիտակցում են, որ այդքան մեծ երկրի անդամակցությունը կհանգեցնի գյուղատնտեսական քաղաքականության և ֆինանսների բաշխման էական փոփոխությունների»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը «Շաբաթօրյա երկխոսություններ» հաղորդման եթերում ասել է Ֆիցոն։ Նրա խոսքով՝ Սլովակիան այն կարծիքին է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը օգտակար կլինի և պատրաստ է կիսվել այս միավորմանը միանալու իր փորձով։Ավելին16:5006.09.25 -
ՄիջազգայինԻսրայելը տարհանման կոչ է արել Գազայի մի քանի թաղամասերի բնակիչներինԻսրայելի պաշտպանության բանակը Գազա քաղաքի մի քանի թաղամասերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել բազմահարկ շենքին սպասվող հարվածից առաջ։Ավելին16:4506.09.25 -
ՍպորտՀՖՖ-ն Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղին ընդառաջ հաղորդագրություն է տարածելԲոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին16:3006.09.25