Լրահոս
2025-09-08
-
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:0008.09.25 -
ՔաղաքականՎստահ կարող եմ պնդել, որ կարող ենք ապահովել կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը. Կարապետյանի նոր ուղերձըԱշխատանքային օրվա ընթացք. հայկական փոքր քաղաք կամ գյուղ, իրար հետ կանգնած աշխատունակ և եռանդուն հայ տղամարդիկ ստիպված են իրենց զբաղեցնել նարդի խաղալով: Հուսահատությամբ լցված, երբեմնի հաջողությունները հիշելով: Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից:Ավելին09:4008.09.25
2025-09-07
-
ՄիջազգայինԱդրբեջանը պատժվում է Կրեմլին ատամ ցույց տալու համար. Ալիևի իսրայելական ամբիցիաներըԱդրբեջանը պատժվում է Կրեմլին ատամ ցույց տալու համար. Ալիևի իսրայելական ամբիցիաներըԱվելին18:3007.09.25 -
ՔաղաքականՍկանդալ. Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-ի գործով ադրբեջանամետ փաստաբաններ է որոշել վարձել ու փոշմանելՍկանդալ. Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-ի գործով ադրբեջանամետ փաստաբաններ է որոշել վարձել ու փոշմանելԱվելին15:3007.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին13:2007.09.25 -
ՔաղաքականՀրեշավոր իրականությունը՝ Խոջալուի ադրբեջանական խայտառակության մասին. աղաղակող կեղծիքներ՝ 1992-ից 2025Հրեշավոր իրականությունը՝ Խոջալուի ադրբեջանական խայտառակության մասին. աղաղակող կեղծիքներ՝ 1992-ից 2025Ավելին12:3007.09.25 -
ՀասարակականՈւղևորներ տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվելՕգոստոսի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Թալինի շտապօգնության ավտոմեքենային մեկ այլ անհայտ մակնիշի ավտոմեքենա է բախվել, ինչից հետո այդ ավտոմեքենան դիմել է փախուստի, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ստացած օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Ոչ թե շտապօգնության ավտոմեքենային են հարվածել, այլ շտապօգնության ավտոմեքենան է հարվածել «Volkswagen մակնիշի ավտոմեքենային, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Պարեկները կարճ ժամանակում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում հայտնաբերում են վթարված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում։ Պարզվում է, որ Թալինի բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, որը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Սարգիս Մ․-ն, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել է Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Պ․-ի վարած «Volkswagen» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի։ Շտապօգնության ավտոմեքենան Արագածոտնի պարեկները հայտնաբերում են Երևանում, ինչից հետո վարորդը այդ մեքենայով ներկայանում է ոստիկանության Թալինի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, շտապօգնության ավտոմեքենայում եղել են 8 ուղևոր։ Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։Ավելին11:4007.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելուՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի 4-րդ և 5-րդ փակուղիների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կախոյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Գերմանա-հարավսլավական թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարի Թաղ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք բնակավայրի 3-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Տարոն» չափիչ հանգույցի նորոգում) իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 10-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Արձագանք» և «Նոր գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի (Կարի ֆաբրիկայի) փողոցի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին11:0007.09.25 -
ՀասարակականՓողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվելՍեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Jeep մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Աութլեթ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է մահը, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում է վարորդի և մահացածի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։Ավելին10:3007.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին10:0007.09.25
2025-09-06
-
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Ջերմուկի «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում․ ժամանել են հրշեջներԱյսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ և Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Լրացուցիչ ժամանել է նաև Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի ջրատարը։ Տեղում պարզվել է, որ մոտ 600 քմ տարածքում այրվում է մոտ 300 խմ կենցաղային աղբ։ Հրշեջ փրկարարները նախ մեկուսացրել են հրդեհի տարածումը ապա մարել այն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ամուլսարի հանքին պատկանող մեկ ջրատար, Ջերմուկի համայնքային տնտեսության ՀՈԱԿ-ի 1 ջրատար, 1 տրակտոր և 5 աշխատակից։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին23:5706.09.25 -
ՍպորտՀայաստանը կարող է լավ թիմ լինել ապագայում. Ռոբերտո ՄարտինեսՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ամփոփել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը:Ավելին23:4506.09.25 -
ԻրավականԱրցախի Հանրապետությունը չի լուծարվել, որևէ մեկը չունի ժողովրդի կողմից ստեղծված պետությունը լուծարելու իրավասություն․ Ռոման ԵրիցյանՎերստին հայտարարում եմ ու հռետորական հարց եմ հնչեցնում՝ կա՞ որևէ մեկը, ով կարող է ցույց տալ Արցախի լուծարման հրամանագիրը, կա՞ որևէ մեկը, ով կարող է ինձ ուղարկել լուծարման հրամանագրի լուսանկարը, լուսապատճենը, քաղվածքը, պաշտոնական տեղեկագրում տեղ գտած տեղեկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշել է՝ իրականում, ոչ մեկ չի կարող նման հրամանագիր ուղարկել, քանի որ նման հրամանագիր լույս չի տեսել։ «Հրամանագիր՝ որպես այդպիսին, կայացված համարվել չի կարող, քանի որ այդպիսի լիազորություն Արցախի նախագահը չունի, երկրորդ՝ նման հրամանագիր կայացված լինելու պարագայում էլ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված կարգով իրավական ուժ չի ստացել, որովհետև պաշտոնական տեղեկագրում չի հրապարակվել։ Նա նաև հիշեցնում է, որ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը հատուկ նման խոսակցություններից խուսափելու նպատակով երկրորդ հրամանագիրն էր կայացել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը կամ եթե կուզեն ընդունել՝ հրամանագիրը։ «Թե երկրորդ, թե առաջին հրամանագրերն իրավական ուժ չեն ունեցել»,- նշել է Երիցյանը։ «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, որևէ մեկը չունի ժողովրդի կողմից ստեղծված պետությունը լուծարելու իրավասություն, առհասարակ որևէ մեկն այդպիսի գործողության չի էլ դիմել։ Իրականում նրանց նպատակն այն է, որ Արցախի անկումը բարդեն Արցախի իշխանության, ի դեմս Սամվել Շահրամանյանի վրա, ինչն իմ համար անընդունելի է, իրականությանը չի համապատասխանում։ Բոլորը շատ լավ գիտեն՝ ինչպես է Արցախն ընկել, Արցախի Հանրապետությունը լուծարված չի համարվում, Արցախի ինստիտուտները շարունակում են գործել»,- ավելացրել է փաստաբանը։Ավելին23:3006.09.25 -
ՍպորտՄեզ խեղդեց Պորտուգալիայի որակը. Եղիշե Մելիքյան«Շնորհակալություն բոլորին, երկրպագուներին: Շնորհակալություն, որ մինչև վերջ մնացիք թիմի կողքին: Ասել էի, որ ունենք պլան, բայց ամեն ինչ չէ, որ կարող է մեզ մոտ ստացվել և, գուցե, չստացվեց մեզ մոտ, քանի որ Պորտուգալիան ուժեղ մրցակից է: Մեզ համար դժվար էր պլաններն իրագործել: Բայց տեսա ֆուտբոլիստների նվիրվածությունը: Պորտուգալիայից գնդակ խլելը դժվար էր մեզ համար: Մեզ խեղդեց Պորտուգալիայի որակը: Ներողություն եմ խնդրում 0:5 հաշվի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:Ավելին23:1506.09.25 -
ՔաղաքականԴարերով մեզ փորձել են մանկուրտ դարձնել, հիմա էլ են փորձում․ Վարդան Բալյան«2013 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքներով բրիտանական ընտանիքների անդամների կամ մերձավոր ազգականների 46 տոկոսը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի մասնակից արևմտյան բոլոր երկրներում մինչ այսօր կայուն հետաքրքրություն կա այդ պատերազմի նկատմամբ, քանի որ շատ քիչ ընտանիքներ են եղել, որ առնչություն չեն ունեցել Առաջին աշխարհամարտի հետ: Հայաստանում թերևս այսօր չկա գեթ մեկ ընտանիք, որի պատմությունը անմասն է մնացել այդ դեպքերից: Իմ հայրական պապի եղբայրը ռազմաճակատ է զորակոչվել 22 տարեկան հասակում 1914 թվականին, զոհվել ու թաղվել հեռավոր Ռումինիայում, երբ ընդամենը 25 տարեկան էր: Պատերազմին մասնակից կայսերական բանակներում ողջ մնացած հազարավոր հայ զինվորներ, երբ Հայաստանն անկախ էր հռչակվել, վերադարձել և զինվորագրվել են Հայկական բանակին: Նրանցից էլ շատերը զոհվել են…Զոհվածներին էլ, ողջերին էլ մենք ուղղակի մոռացել ենք: Հայրենիքից դուրս ու հայրենիքում զոհված հայ զինվորներից շատ քչերը միայն գերեզմաններ ունեն, որտեղ տապանաքարերի վրա նրանց անունն է գրված:Ավելին23:0006.09.25 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը չի հանգստանում, Ռուսաստանն անհանգիստ է. Թրամփին կզանգի՞ ՓաշինյանըԿրեմլում մտահոգված են Թրամփի ճանապարհի բացմամբ ու չեն թաքցնում այդ մտահոգությունը: Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է այս անգամ բաց խոսել Դաշնության տագնապների մասին, որոնք, ինչպես հայտնի է, նաև Թեհրանում կան: Մամուլի տեղեկություններով՝ Երևանն էլ է արդեն անհանգիստ շարժումներ անում, որովհետև Ալիևը ոչ մի կերպ չի անցնում զուսպ բառապաշարի, համառորեն չի օգտագործում անգամ «Թրամփի ուղի» ձևակերպումը, դրա փոխարեն անընդհատ «Զանգեզուրի միջանցք» է ասում:Ավելին22:4006.09.25 -
ՔաղաքականՍրբազանի գործով աղմուկ հանած զրույցի մասնակիցը նոր բացահայտումներ է անումԻրավապաշտպաններն ապշած են՝ ապօրինի զենքի ու թմրամիջոցների գործով բարձրաստիճան պաշտոնյայի եղբորը տնային կալանք են տալիս, իսկ 2 սրբազանները անհեթեթ մեղադրանքներով շարունակում են մնալ կալանավորված: Սրբազան պայքարի աջակիցները շարունակում են պնդել, որ ձայնագրությունները, որոնց հիմքով ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք են առաջադրել Բագրատ սրբազանին, մոնտաժված են:Ավելին22:2006.09.25 -
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահը Թրամփին առաջարկել է բանակցելՆա հրամայել է իրականացնել զինված քաղաքացիական աշխարհազորայինների զանգվածային մոբիլիզացիա՝ ազգային պաշտպանությունն ամրապնդելու համար՝ միաժամանակ ուղիղ երկխոսության կոչ անելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։Ավելին22:0606.09.25 -
ՍպորտՀայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեցՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին` Երևանում ընդունելով Իռլանդիայի հավաքականին:Ավելին21:5306.09.25 -
ԻրավականՋավախքում ձերբակալվել են քաղաքացիներ «հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու» մեղադրանքովՎրաստանի Կենտրոնական քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից՝ գլխավոր դատախազության հետ համատեղ իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում, 30 անձ ձերբակալվել է «օրինականացված գողության», «հանցավոր համայնքին» անդամակցելու, «հանցավոր համայնքի» գործունեությանը օժանդակելու և այլ հոդվածներով։ 2 անձի մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։ Ոստիկանական գործողություններ են իրականացվել Թբիլիսիում, Սամցխե-Ջավախեթիում, Իմերեթիում և Կախեթիում։ Jnews.ge-ի հաղորդմամբ, քննությունը պարզել է, որ քրեական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք, անձնական շահ ստանալու նպատակով, մասնակցել են քաղաքացիների միջև ֆինանսական վեճերի լուծմանը, կազմակերպել են այսպես կոչված գողական վեճեր հակամարտության կողմերի մասնակցությամբ, որոշումներ են կայացրել կողմերից մեկի օգտին՝ հետևելով այսպես կոչված գողական ավանդույթներին, և պարտադրել են մյուս կողմին վճարել գումար։ Սահմանված ժամկետների խախտման դեպքում նրանք սպառնացել են ֆիզիկական բռնությամբ և մահով։ Քննությունը նաև պարզել է, որ այսպես կոչված «օրենքով գող» Թենգիզ Խոփերիան՝ մականունով «Չինկա», ով գտնվում է արտասահմանում, մասնակցել է այսպես կոչված գողական հաշիվների՝ մեղադրյալների և վիճող կողմերի մասնակցությամբ։ Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել մեղադրյալների տներում և բնակարաններում՝ որպես իրեղեն ապացույցներ առգրավելով հրազեն, զինամթերք և գումար։ Առգրավվել են նաև մեղադրյալների բջջային հեռախոսները, որոնք նրանք օգտագործել են միմյանց հետ և արտասահմանում բնակվող վրացի «օրենքով գողերի» հետ շփվելու համար։ Հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարի ազատազրկմամբ։Ավելին21:4506.09.25