Լրահոս

2025-09-09
  • Միջազգային
    Սկանդալ է պայթեցնում ռուս քաղաքագետը. Ադրբեջանում հրեշավոր պլան են պատրաստել՝ ընդդեմ Իրանի
    Մինչ Հայաստանը սերտացնում է կապը Պակիստանի հետ ու պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի. լարվում են այդ երկրների հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ: Ռուսաստանը, որ եղբայրական երկիր է Նիկոլ Փաշինյանի ամենաթարմ բնորոշմամբ, իրենց երկրի գլխավոր թշնամի են համարում ադրբեջանցիները: Ադրբեջանական «Minval»-ի վերջին սոցհարցումների սկանդալային արդյունքն է դա:
    23:00
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանձնաժողովի նշված որոշումն օրինական ուժ չի ստացել. պարզաբանում
    «Տոչ-մաստեր» ընկերությունը պարզաբանմամբ է հանդես եկել. «Տոչ-մաստեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագայում՝ Ընկերություն), կարևորելով սպառողների առջև հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թույլ չտալ Ընկերության բարձր գործարար համբավի և տասնյակ հազարավոր հաճախորդների ամուր վստահության նկատմամբ անհիմն ոտնձգությունները, սույնով անհրաժեշտ է համարում անդրադառնալ որոշ զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվող տեղեկություններին։ Այսպես, շրջանառվում են տեղեկություններ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից Ընկերության և այլ ընկերությունների նկատմամբ տուգանք կիրառված լինելու և հանձնարարություններ տրված լինելու վերաբերյալ։ Սույնով հայտնում ենք, որ Հանձնաժողովի նշված որոշումն օրինական ուժ չի ստացել։ Ընկերությունը, որևէ կերպ համաձայն չլինելով Հանձնաժողովի դիրքորոշումների հետ, օրենքով սահմանված իրավական ընթացակարգերի շրջանակներում միանշանակ արտահայտելու է իր անհամաձայնությունը դրանց վերաբերյալ։ Նախաձեռնվելիք իրավական գործընթացի արդյունքների մասին հավելյալ տեղեկություններ կհայտնենք հետագայում։ Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ չստուգված և ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակայնացնելուց։ Ընկերությունն իր սպառողների, շուկայում գործող այլ կազմակերպությունների և իրավասու պետական մարմինների հետ հարաբերություններում մշտապես դրսևորել է բարեխիղճ վարքագիծ։ Ընկերության կողմից կայացվող որոշումները, այդ թվում՝ սահմանվող գնային քաղաքականությունը, ունեն բացառապես օբյեկտիվ նախադրյալներ, անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր և բխում են սպառողների շահերի լավագույնս ներկայացման, որակյալ ծառայությունների մատուցման ու առողջ մրցակցային միջավայրի ձևավորման նպատակներից։ Ընկերությունը շարունակելու է իր հաճախորդներին մատուցել բարձրորակ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ծառայություններ՝ միաժամանակ ջանք չխնայելով էլ ավելի կատարելագործվելու ուղղությամբ։
    22:55
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    22:45
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Արտաշատում. 34-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
    «Սեպտեմբերի 8-ին Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Փափազյան փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնավան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ։
    22:30
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կատարում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է պատսպարվել Դոհային ուղղված հարվածներից խուսափելու համար
    Կատարում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություններ է ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին և իր երկրի այն քաղաքացիներին, որոնք այժմ Դոհայում են, հորդորել է պատսպարվել ապահով վայրերում՝ խուսափելով հարվածներից։
    22:15
    09.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը հրթիռակոծել է Քաթարի մայրաքաղաքը. նոր պատերա՞զմ
    Իսրայելը նորից սկսել է Գազայի սահմաններից դուրս կռվել ՀԱՄԱՍ-ի դեմ: Իսրայելը հրթիռակոծել է Քաթարի մայրաքաղաքը հենց այն պահին, երբ այնտեղ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները քննարկելիս են եղել Իսրայելի հետ հրադադարի հասնելու Թրամփի առաջարկը:
    22:06
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային
    ԱԱ-2026-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2-1 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ էր դարձել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 51-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը  հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Գոլային փոխանցում կատարեց եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Արթուր Սերոբյանի խփած գոլը չեղարկվեց։ Հյուրերը 57-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2:1
    22:03
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է խոշոր ավտովթարի մասնակից վարորդների և անչափահաս վիրավորների ինքնությունը
    Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արմավիր քաղաքի Մաքսիմ Գորկի և Սահմանապահների փողոցների խաչմերուկում «Պազ» մակնիշի ավտոբուսի և «Lexus»-ի բախման հետևանքով վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ «Պազ»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ս․-ն, իսկ «Lexus»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Կամո Մ․-ն։ Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Սուսաննա Ա․-ն, 43-ամյա Մարինե Խ․-ն, 37-ամյա Անժելա Գ․-ն, 15-ամյա Է․ Ս․-ն, 12-ամյա Արմեն Ս․-ն, 6-ամյա Ռուբեն Մ․-ն, 35-ամյա Արմինե Ս․-ն և Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների և Մաքսիմ Գորկի փողոցների խաչմերուկում բախվել էին «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ էին, տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն։
    22:00
    09.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Համառ պայքարը շարունակվելու է. Սամվել Կարապետյանի պաշտպանները բողոքարկելու են դատավճիռը
    Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երկուշաբթի է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել պաշտպանների բողոքը: Բայց նրանք պատրաստվում են բողոքարկման՝ արդեն Վճռաբեկ դատարանում: Փաստաբանները չեն հրաժարվում ներպետական ատյաններում գործարարի ազատությանը հասնելու հույսից: Փորձագիտական եզրակացությամբ՝ ապօրինի է Կարապետյանի ազատազրկումը:
    21:50
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան վերահսկողության, որի արդյունքում հուշարձանին հասցվել է զգալի վնաս․ Դեմոյան
    Ժանրի կանոնների համաձայն, ոչ մեկը մեղավոր չի ստեղծված իրավիճակի համար, ամեն ինչ վերահսկելի է ու մեղավորներ պետք չի փնտրել: Գլխավոր ու հիմնական հակափաստարկը սա է. հարցն անհարկի քաղաքականացվում է, իսկ դա խանգարում է աշխատանքներին, հետևաբար անընդունելի է:
    21:45
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի թեմում նոր նշանակումներ են կատարվել
    Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնօրինությամբ Արագածոտնի Թեմում կատարվել են նոր նշանակումներ։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։ Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Սարգսյանը ս/թ. սեպտեմբերի 10-ից, համատեղության կարգով, հոգևոր ծառայության է նշանակվել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Հայկ քահանա Քոչարյանը ս/թ. սեպտեմբերի 10-ից, համատեղության կարգով, հոգևոր ծառայության է նշանակվել Սուրբ Սաղմոսավանքում:
    21:30
    09.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Խուլիգանություն և այլասերվածություն՝ ԱԺ-ում. «լեզու կտրող» ՔՊ-ականին դատարան կտանի կին պատգամավորը
    Մի անգամ արդեն դատարանի պահանջով «5-րդ ալիքից» ներողություն խնդրած Արթուր Հովհաննիսյանից նորից պահանջում են ներողություն խնդրել, այս անգամ՝ պատգամավոր Թագուհի Թովմասյանից: «Պատիվ ունեմ» խմբակցությունը պահանջում է ստեղծել պատգամավորական էթիկայի հանձնաժողով՝ քննելու ՔՊ-ականի վարքը: «Հայաստան» խմբակցությունը միացել է նախաձեռնությանը:
    21:15
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանն ու Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը
    ՀՀ ԱԽ քարտուղարը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարսշիկի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Արմեն Գրիգորյանն ու Նիկոլաուս Մարսշիկը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Ավստրիա երկկողմ բազմաոլորտ համագործակցությունն ու զարգացման կայուն դինամիկան: Կողմերը շեշտել են բարձրաստիճան հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համատեքստում: Անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը՝ զրուցակիցները քննարկել են ստեղծվելիք տնտեսական ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շեշտել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրականացումը: Կողմերն անդրադարձել են նաև բազմակողմ հարթակներում երկկողմ համագործակցությանը՝ ներառյալ ՀՀ-ԵՄ ընդլայնված օրակարգի շրջանակներում փոխգործակցությանը:
    21:00
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գնել Սանոսյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»
    Բոլորն էլ ինչ–որ ժամանակով պաշտոն են զբաղեցնում, հետո այլ աշխատանքով են զբաղվում։ Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել։ Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում։ Լրագրողների հարցին, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց. «Կառավարության ներկայացուցիչն եմ»։ Լրագրողի ճշտող հարցին, արդյո՞ք նա կառավարության ներկայացուցիչ է նշանակվել «Լիդիան Արմենիայում», Սանոսյանը պատասխանեց՝ այո։ Գնել Սանոսյանը հարաժարվեց պատասխանել լրագրողի հարցին այն մասին, թե ինչ կարծիք ունի իշխանությունների կողմից եկեղեցու վերաբերյալ վարվող քաղաքականության մասին։
    20:50
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շվեդիայի առողջապահության նախարարն ուշաթափվել է մամուլի ասուլիսի ժամանակ
    Շվեդիայի առողջապահության նորանշանակ նախարար Էլիզաբեթ Լանը սեպտեմբերի 9-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ուշագնաց է եղել։
    20:45
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Մեծ պայթյունի առաջ է տարածաշրջանը. Իսրայելի դաժան հարվածները՝ Քաթարին հետևանք կունենա՞
    Հայլուր 20։30 Մեծ պայթյունի առաջ է տարածաշրջանը. Իսրայելի դաժան հարվածները՝ Քաթարին հետևանք կունենա՞
    20:30
    09.09.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թրամփի ուղի՞, թե՞ Ալիևի անվան «Զանգեզուրի» միջանցք». Երևանում սպասում են ԱՄՆ պատվիրակներին
    Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից 1 ամիս հետո Բաքուն հայտարարում է Սպիտակ տանը Իլհամ Ալիևի տարած դիվանագիտական մեծ հաղթանակի մասին: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահն անգամ առաջարկում է հրաժարվել «Թրամփի ուղի» անունից ու «Զանգեզուրի միջանցքը» կոչել Իլհամ Ալիևի անունով:
    20:25
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան
    Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության ևս երեք անդամ սպանվել են Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։
    20:15
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվ ժողովուրդը, ինչպես միշտ, կընտրի «հանցագործ Բարաբբային»․ Արա Պողոսյան
    «TRIPP-ի մասին առաջին միտքը, որ օգոստոսի 8-ից ասել եմ, դա համեմատությունն էր «նոյեմբերի 9-ի» հետ։ Չեմ հիշում որ լրատվամիջոցների հետ հարցազրույցում եմ շեշտել, որ գալու է մի պահ, որ Ադրբեջանը սկսելու է յուրովի մեկնաբանել «օգոստոսի 8-ի» գործարքը, Հայաստանի իշխանությունները յուրովի և վերջնահաշվարկում կրկին հանգելու ենք նույն խնդրին, ինչ «նոյեմբերի 9–ի» 9-րդ կետի պարագայում, գերիների վերադարձի պարագայում, զորքերի՝ իրենց տեղերում մնալու պարագայում։
    20:00
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
    Վիեննա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի Հանրապետության կանցլերի անվտանգության, ճգնաժամերի կանխարգելման և կառավարման, համապարփակ ազգային պաշտպանության, պետական դիմադրողականության հարցերով խորհրդական Պետեր Ֆորհոֆերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարի խնդրանքով Պետեր Ֆորհոֆերը ներկայացրել է իր գրասենյակի կառուցվածքն ու գործունեության շրջանակը, ինչի համատեքստում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության հարցերի շուրջ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացման օրակարգն ու քննարկել այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
    19:45
    09.09.25
    Ավելին