Լրահոս

2025-09-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսն այցելել է Միքայել սրբազանին. Aravot.am
    Մեկ ամիս առաջ կաթողիկոսին թույլ չէին տվել այցելել Միքայել սրբազանին նախնական կալանքի վայրում: Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ քննիչը մերժել է միջնորդությունը:
    10:15
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Ուազ»-ով սպանության փորձ. նոր մանրամասներ են հայտնի դարձել
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2025 թվականի հուլիսի 21-ին Շիրակի մարզում գտնվող ամառանոցի տարածքում Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն, թշնամական հարաբերություններ ունենալով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողությունների կատարմանը, իսկ նրանցից մեկը փորձել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
    10:11
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրավապահներին հրահանգ է իջեցվել «նստել» այդ մարդկանց «պոչին». շոուներ բեմադրել. «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետեւել այս ամբողջ գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: Մի խոսքով, հնարավորինս հնչեղ շոուներ բեմադրել` ամեն գնով նոր քաղաքական ուժի ձեւավորմանը խոչընդոտելու համար։
    10:04
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 140-ից 243 առանձնատների, Խնձորուտ 6-րդ, 7-րդ և 8-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
    10:00
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետեւել «Մեր ձևով» շարժման գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: 
    09:54
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինտրիգը պահում է. «Հրապարակ»
    Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ինքն արդեն Ալեն Սիմոնյանին է ուղարկել, որը խորհրդարանը կքննի սեպտեմբերի 27-ից սկսվող լիագումար նիստի օրերին։
    09:52
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանություններն անցել են պլան Բ-ի․ «Իրավունք»
    Մեր տեղեկություններով՝ իշխանությունները, պետական կառույցների որոշակի օղակների ներգրավմամբ, անցել են Եկեղեցու դեմ մղվող արշավի նոր՝ առավել վտանգավոր փուլի։
    09:48
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
    09:45
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարորդական վկայական ստանալը` պատուհաս. «Ժողովուրդ»
    Հարկ է նշել, որ ներքին գործերի նախարարությունը հաշվառման քննական բաժանմունքներում ներդրել էր հերթային համակարգ։ Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող ՀՔԲ-ների հերթերը՝ նկատեցինք, որ բաշխվածությունը ոչ համաչափ է։ Օրինակ՝ «Սեւանի», «Աբովյանի» եւ մի քանի այլ ՀՔԲ-ներում եւս տեսական եւ գործնական քննության գրանցվելու ժամկետը փետրվար ամսի վերջին է, իսկ, օրինակ, «Գյումրի» ՀՔԲ-ում ամենամոտ օրը հոկտեմբերի առաջին շաբաթն է։
    09:42
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Թորոսյան- Սմբատյան զույգը» Covid-19-ի գումարները մսխելուց հետո շարունակում է իր «ընթացքը». «Ժողովուրդ»
    Արսեն Թորոսյանը, որն առողջապահության ոլորտը ձախողելուց հետո մանդատ ստացավ եւ լքեց գործադիրը, հիմա էլ մանդատը դրել է, եւ դառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ իր շուրջն է հավաքում ոլորտն իր հետ ձախողած տեղակալին։
    09:38
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հռիփսիմե Հունանյանի առաջադրումը լուրջ հակասությունների տեղիք է տվել ՔՊ-ական կանանց մոտ․ «Իրավունք»
    Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ-ական կանանց շրջանում անողոք պայքար է մղվում։ Եվ ահա, ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում բուժքույր-պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի առաջադրումը լուրջ հակասությունների տեղիք է տվել նույն կանանց շրջանում։
    09:34
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ում չներեցին ՔՊ-ում. «Ժողովուրդ»
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը չհանդուրժեց հարբեցողությունն ու հակաիշխանական թեզերը, սակայն հանդուրժում է անբարոյական պահվածքը։
    09:25
    10.09.25
    Ավելին
2025-09-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Տարբեր աստիճանի այրվшծքներով հիվшնդանոց տեղափոխված 86-ամյա կինը մшհшցել է
    Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Հրդեհի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջներն ու պարեկները կժամանեին՝ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մարմնի տարբեր հատվածների իննսուն տոկոսանոց այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ, պարզել են, որ տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Անահիտ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի ռեանիմացիայի բժիշկը հայտնել է, որ Վայոց Ձոր բժշկական կենտրոնից Գետափ գյուղում խոտեր այրելու հետևանքով «Ջերմային այրվածք բոցով, 3-րդ, 4-րդ աստիճանի, կրծքավանդակի, որովայնի, շեքի, թիկունքի, նստատեղի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտավորապես 80 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք և ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Անահիտ Գ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    23:47
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մի քննադատեք մեզ, այլ հավատացեք. Եղիշե Մելիքյան
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով` Իռլանդիայի դեմ տոնած հաղթանակը փոքր քայլ է մեծ նպատակի ճանապարհին:
    23:39
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել
    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ։ Այս մասին փաստաթուղթը հրապարակված է Datalex համակարգում։ Փաստաբանները պահանջում են բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ օգոսոստոսի 15-ին կայացրած որոշումը և վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքը կամ փոխարինել այն այլընտրանքային խափանման միջոցով։ Սեպտեմբերի 3-ին բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։
    23:30
    09.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Հրաժարական է տվել Նեպալի վարչապետը. բազմահազարանոց ցույցեր են երկրում
    Կայծակնային արագությամբ են զարգանում իրադարձությունները Նեպալում: Նախագահի աշխատակազմը հերքել է նրա հրաժարականի տեղեկությունը, որ տարածվել էր վարչապետ Շարմա Օլիի հրաժարականից հետո:
    23:19
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կատարի ՆԳՆ-ն միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների և բնակիչների անվտանգությունն ապահովելու համար
    Կատարի ներքին գործերի նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներն իր քաղաքացիների և օտարերկրյա բնակիչների անվտանգությունն ապահովելու համար` սեպտեմբերի 9-ի կեսօրին Իսրայելի՝ Դոհայի ուղղությամբ հարվածներից հետո։
    23:15
    09.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Սկանդալ է պայթեցնում ռուս քաղաքագետը. Ադրբեջանում հրեշավոր պլան են պատրաստել՝ ընդդեմ Իրանի
    Մինչ Հայաստանը սերտացնում է կապը Պակիստանի հետ ու պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի. լարվում են այդ երկրների հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ: Ռուսաստանը, որ եղբայրական երկիր է Նիկոլ Փաշինյանի ամենաթարմ բնորոշմամբ, իրենց երկրի գլխավոր թշնամի են համարում ադրբեջանցիները: Ադրբեջանական «Minval»-ի վերջին սոցհարցումների սկանդալային արդյունքն է դա:
    23:00
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանձնաժողովի նշված որոշումն օրինական ուժ չի ստացել. պարզաբանում
    «Տոչ-մաստեր» ընկերությունը պարզաբանմամբ է հանդես եկել. «Տոչ-մաստեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագայում՝ Ընկերություն), կարևորելով սպառողների առջև հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թույլ չտալ Ընկերության բարձր գործարար համբավի և տասնյակ հազարավոր հաճախորդների ամուր վստահության նկատմամբ անհիմն ոտնձգությունները, սույնով անհրաժեշտ է համարում անդրադառնալ որոշ զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվող տեղեկություններին։ Այսպես, շրջանառվում են տեղեկություններ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից Ընկերության և այլ ընկերությունների նկատմամբ տուգանք կիրառված լինելու և հանձնարարություններ տրված լինելու վերաբերյալ։ Սույնով հայտնում ենք, որ Հանձնաժողովի նշված որոշումն օրինական ուժ չի ստացել։ Ընկերությունը, որևէ կերպ համաձայն չլինելով Հանձնաժողովի դիրքորոշումների հետ, օրենքով սահմանված իրավական ընթացակարգերի շրջանակներում միանշանակ արտահայտելու է իր անհամաձայնությունը դրանց վերաբերյալ։ Նախաձեռնվելիք իրավական գործընթացի արդյունքների մասին հավելյալ տեղեկություններ կհայտնենք հետագայում։ Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ չստուգված և ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակայնացնելուց։ Ընկերությունն իր սպառողների, շուկայում գործող այլ կազմակերպությունների և իրավասու պետական մարմինների հետ հարաբերություններում մշտապես դրսևորել է բարեխիղճ վարքագիծ։ Ընկերության կողմից կայացվող որոշումները, այդ թվում՝ սահմանվող գնային քաղաքականությունը, ունեն բացառապես օբյեկտիվ նախադրյալներ, անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր և բխում են սպառողների շահերի լավագույնս ներկայացման, որակյալ ծառայությունների մատուցման ու առողջ մրցակցային միջավայրի ձևավորման նպատակներից։ Ընկերությունը շարունակելու է իր հաճախորդներին մատուցել բարձրորակ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ծառայություններ՝ միաժամանակ ջանք չխնայելով էլ ավելի կատարելագործվելու ուղղությամբ։
    22:55
    09.09.25
    Ավելին