Լրահոս
2025-09-09
-
ՔաղաքականԲողոքի ակցիա՝ երեխաների հետ. խաղահրապարակը «զոհում են»՝ հանուն նոր շենքիՆոր Նորքի 4-րդ զանգվածի տասնյակ բնակիչներ երեխաների հետ միասին այսօր վաղ առավոտից հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև՝ բողոքելու մի շինարարական ծրագրի դեմ, որը, ըստ նրանց, սպառնում է վերացնել երեխաների խաղահրապարակը։ Բնակիչների խոսքով՝ խաղահրապարակի տարածքում մի շինարարական կազմակերպություն բազմաբնակարան շենք է ուզում կառուցել: Այդ շենքի կառուցման թույլտվություն տալու հարցը այսօր Տիգրան Ավինյանը հանել է ավագանու նիստի օրակարգից՝ «Հանրապետություն» խմբակցության խնդրանքով:Ավելին17:0009.09.25 -
ՔաղաքականՌԴ-ի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանինԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին: Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը. Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»:Ավելին16:4509.09.25 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Աշխատանքի ընթացքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի անդամները՝ նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանի գլխավորությամբ, շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ, պատասխանատու պաշտոնյաներ: Նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է թանգարանի, թանգարանի վարչական հատվածի տանիքների առկա վիճակը, նորոգման ընթացքը, հստակեցվել են շինարարական աշխատանքների ավարտի ժամկետները: Նախարարը շեշտել է՝ հիմնանորոգման ընթացքում թանգարանի աշխատանքը պետք է ապահովվի անխաթար: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է մասնագետների հետևողական ջանքերի կարևորությունը՝ աշխատանքները որակյալ և ժամանակին իրականացնելու նպատակով:Ավելին16:3309.09.25 -
ՔաղաքականԻնչպե՞ս եղավ, որ միանձնյա որոշեցիք ՀԷՑ-ի կառավարումը վերցնել. պատգամավորը՝ ՀԾԿՀ նախագահինՀԷՑ-ի տարեկան ներդրումային բոլոր ծրագրերը հաստատվել են հանձնաժողովի կողմից, սակայն ՀԾԿՀ-ն երբեք դրանց վերաբերյալ առարկայական գնահատական չի տվել: ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերի և ժամանակավոր կառավարման տակ դնելու որոշման վերաբերյալ։ «Նույնիսկ միջազգային կազմակերպությունների ներկայացրած եզրակացություններում ձեր արձագանքը բացակայում է։ Իսկ հաստատված ծրագրերը ձեր անմիջական հսկողության ներքո փոխվել են՝ առաջնայինից երկրորդային տեղափոխվելով, այդ թվում բազմաբնակարան շենքերի միացման, ցանցերի արդիականացման ու հզորությունների ապահովման ծրագրերը»,– նշեց Ղազարյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ այս ամենից հետո հանկարծ կայացվել է ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման տակ դնելու որոշում: «Այդ ինչպե՞ս եղավ, որ միանձնյա որոշեցիք ՀԷՑ-ի կառավարումը վերցնել։ Եթե ընկերությունը որոշակի պարտավորություններ կատարել էր, ապա ինչո՞վ էր պայմանավորված այս շրջադարձային որոշումը»,- ասաց պատգամավորը։Ավելին16:2309.09.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին16:1509.09.25 -
ՔաղաքականՍրանց նմանները պետք է մեկուսացվեն քաղաքական դաշտից. Թանդիլյանը՝ ՔՊ-ականների մասինՔՊ-ական հերթական խաժամուժի հերթական լկտի վարքագիծը, այս անգամ կին պատգամավորի նկատմամբ, ընդամենը ցույց է տալիս երկրի ղեկավարի ստեղծած արժեհամակարգի դրսևորումը, որտեղ դերակատարները ունեն պայմանական կարգավիճակ, այս մասին հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ «Սրանց նմանները պետք է մեկուսացվեն քաղաքական դաշտից, պետք է մեկուսացվեն հասարակությունից»,- նշել է նա։Ավելին16:1009.09.25 -
ԻրավականԱնցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱնցած 1 օրում բացահայտվել է 140 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:Ավելին16:0009.09.25 -
ՄիջազգայինՆեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-իՑույցերի երկրորդ օրը Կատմանդուում անկարգություններն ավելի են սրվել։ Երկու երիտասարդ ցուցարարներ գնդակահարվել են մայրաքաղաքի շրջաններից մեկում, երբ նրանք հրկիզել են տեղի ոստիկանական բաժանմունքի շենքը և հարձակվել դրա աշխատակիցների վրա: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները կրակ են բացել: Եվս մեկ մարդ զոհվել է փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ:Ավելին15:5009.09.25 -
ՔաղաքականԱրտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարԱրտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար:Ավելին15:4909.09.25 -
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջինԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին։Ավելին15:3609.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Իլհամ Ալիևի անվան միջանցք են ուզում անվանել «Թրամփի ուղին»՝ ԱդրբեջանումՀայլուր 15։30 Իլհամ Ալիևի անվան միջանցք են ուզում անվանել «Թրամփի ուղին»՝ ԱդրբեջանումԱվելին15:3009.09.25 -
ՔաղաքականԱլիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը»․ Սուրենյանց«Ադրբեջանը դառնում է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային-լոգիստիկ հանգույցներից մեկը։ Չեմ կասկածում, որ «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում մայրցամաքներն իրար կապող կարևոր տրանսպորտային արտերիա կդառնա»։Ավելին15:1909.09.25 -
ՄշակույթԲոհեմական «Ցանկապատ»՝ անձրևի ու կարկուտի տակ. վանաձորյան թատրոնի արդիական ներկայացումըՍտեփան Զորյանի «Ցանկապատին» նոր շունչ է տվել Վանաձորի «Բոհեմ» թատրոնը՝ որպես միասնության և դիմադրության ուղերձ:Ավելին15:0609.09.25 -
ՀասարակականԿԳՄՍՆ նախարարը տեղում ծանոթացել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ընթացող աշխատանքներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:Ավելին14:5209.09.25 -
ՀասարակականՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԵրևանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:Ավելին14:3409.09.25 -
ՔաղաքականԷդգար Մկրտչյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարի նոր տեղակալ է նշանակել։Ավելին14:1709.09.25 -
ՍպորտԻռլանդիայի ազգային հավաքականի դեմ Հայաստանի հավաքականը կխաղա կարմիր մարզաշապիկովԻռլանդիայի ազգային հավաքականի դեմ Հայաստանի հավաքականը կխաղա կարմիր մարզաշապիկով: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:Ավելին14:0009.09.25 -
ՄիջազգայինԼարվածություն՝ Ֆրանսիայում. Մակրոնը կհեռանա՞ վարչապետի պաշտոնանկությունից հետոՖրանսիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը՝ այսպիսով վերջին 9 ամսվա մեջ փլուզելով երրորդ կառավարությունը:Ավելին13:4709.09.25 -
ՀասարակականԵթե աշխատանք չունեցող մարդիկ կան, Սամվել Կարապետյանի ուղերձը նրանց համար է. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)Եթե աշխատանք չունեցող մարդիկ կան, Սամվել Կարապետյանի ուղերձը նրանց համար է. Նարեկ ԿարապետյանԱվելին13:3209.09.25 -
Իրավական«Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը ձերբակալվել էՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է Սևան ՔԿՀ պետի տեղակալը, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:Ավելին13:1309.09.25