Լրահոս

2025-09-18
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրшմիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էին դատապարտյալի անվամբ բերված մեղրի տարայում
    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում՝ մեղրի տարայի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բաց շագանակագույն զանգված՝ ընդհանուր՝ 3.44 գրամ քաշով: Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
    18:45
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Հաշվեհարդար՝ թիմում, ծեծ՝ թիմակցի պատվի համա՞ր. սկանդալների ճահճում է ՔՊ-ն
    Հայլուր 18։30 Հաշվեհարդար՝ թիմում, ծեծ՝ թիմակցի պատվի համա՞ր. սկանդալների ճահճում է ՔՊ-ն
    18:30
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայոց բանակի համակարգային թուլացումը վերջին տարիներին օրինաչափություն է դարձել․ Մհեր Մելքոնյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց բանակի համակարգային թուլացումը վերջին տարիներին օրինաչափություն է դարձել։ Այդ գործընթացը, ցավոք, պատահական կամ անհաջող կադրային որոշումների հետևանք չէ։ Մենք կանգնած ենք մի իրողության առաջ, որտեղ մարտունակ և ազգային գաղափարական հենքով կառուցված բանակը դարձել է փաշինյանական իշխանության համար լուրջ սպառնալիք։ Ուժեղ, ինքնուրույն և պետական շահերով առաջնորդվող բանակը կարող է կասեցնել ոչ միայն արտաքին վտանգները, այլ նաև ներսից ծավալվող հակապետական գործընթացները։ Հետևաբար, այսօր բանակը պետք է դիտարկվի ոչ միայն որպես պաշտպանության համակարգ, այլ նաև որպես պետականության իրական հենասյունը։ Հայաստանի անվտանգ ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ բանակի։ Իսկ այդ բանակն անխուսափելիորեն պետք է ազատվի այս իշխանության վերահսկողությունից և արժեզրկող քաղաքականությունից: Այս փուլում մարտունակ բանակ ունենալը պարզապես պաշտպանության հարց չէ։ Դա գոյության, ազգային ինքնության և պետականության պահպանման հարց է»։
    18:25
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին․ Միքայել Աղասանդյան
    «Ելնում ենք նրանից, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով։ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Հայաստանն ինքը պետք է որոշի, ոչինչ չի պարտադրվում։ Մենք ելնում ենք այն դիրքորոշումից, որը հնչեցրել է Հայաստանի ղեկավարությունը․ «Երևանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին «սառեցված է»», — նշել է Միքայել Աղասանդյանը։
    18:18
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղահանված անձինք կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելուց․ ՆԳՆ
    ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ Կառավարությունն ընդունել է Ներքին գործերի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որի նպատակն է տեղահանված մեր հայրենակիցների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցումը։ Ըստ այդմ՝ տեղահանված մեր հայրենակիցները կազատվեն ավտոմեքենան օտարելու, խոտանելու, ժառանգությամբ հանձնելու կամ հասցեի փոփոխության հիմքով վերահաշվառման, ինչպես նաև ցանկացած գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տրանսպորտային միջոցի գույքահարկի գծով պարտավորությունը կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ Հավելենք, որ տեղահանման արդյունքում Հայաստան է տեղափոխվել 21.107 տրանսպորտային միջոց, որից միայն 3711-ն է վերահաշվառվել տեղահանվածի անվամբ կամ տեղահանվածի կողմից օտարվել այլ անձի։ Որոշման ընդունումը կնպաստի շահառուների համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու նրանց սեփականության իրավունքի արդյունավետ իրացմանը»։
    18:15
    18.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Մեկ տարի կռվելու համար Ուկրաինան ծախսում է 120 միլիարդ դոլար. իրավիճակը՝ ռազմաճակատում
    Ռուս-ուկրաինական հակամարտությունը թվերի է վերածել Զելենսկին ու հայտարարել, որ հաջորդ տարի պատերազմի համար անհրաժեշտ 120 միլիարդ դոլարի կեսն ունեն իրենք, մյուս կեսը ակնկալում են ստանալ դաշնակիցներից:
    18:10
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին հողեր է տվել․ Ոսկան Սարգսյան
    Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին Դիլիջանում հողեր է տվել. Դիլիջան քաղաքի բնակիչները բողոքեցին, որ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը քաղաքի Ջրհողեր թաղամասում վերևի հատվածում տարբեր ձևերով հողեր է տվել իր համագյուղացիներին՝ Հաղարծին գյուղի բնակիչներին։ Այդ տարածքը Փոքր Դիլի է կոչվում։ Ի դեպ, Դավիթ Սարգսյանը ձևական աճուրդով Դիլիջանում հող է տվել նաև իր հարազատ եղբայր Սասունին, որի համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 300 հազար դրամով տուգանվել է։ Դիլիջանցիները հայտնեցին, որ Դիլիջան քաղաքում եկեղեցի չկա, այն տարիներ շարունակ կառուցվում է։ Համայնքի ղեկավարը կազմակերպել է իր հայրենի գյուղում՝ Հաղարծինում եկեղեցու վերականգնումն ու վերաօծումը, իսկ Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում հին եկեղեցին կիսաքանդ է, այն չի նորոգվում, համայնքապետը այդ հարցով չի զբաղվում»:
    18:00
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ քաղաքական գործունեության պատճառով․ ԱՄՆ կոնգրեսական
    Չափազանց կարևոր է, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ։ Այս կամ այն ձևով մեղադրանքներ են առաջադրվել բարձրագույն աստիճանի հոգևորականների և շատ հայտնի հայ գործարարի դեմ։
    17:48
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էստոնիայի կառավարությունը լիովին արգելել է Ռուսաստանից բնական գազի գնումն ու ներմուծումը
    Արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից, ինչը շուկայի մասնակիցներին անհրաժեշտ ժամանակ կտրամադրի փոփոխություններին ծանոթանալու և իրենց գործունեության վերափոխման համար։
    17:45
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանը մասնակցել է Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
    Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ: Ընդունելությանը նախորդել է նախարարի շրջայցը թանգարանային համալիրում:
    17:35
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շանթահարված 13-րդ դարի խաչքարը վերականգնվում է
    «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան է տեղափոխվել կայծակի հետևանքով վնասված 13-րդ դարի խաչքար /պետ ցուցիչ՝ 9.27.3.6/։ Մասնագետների վերահսկողությամբ խաչքարը վերականգնվում է։ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մոտ 2 տարի առաջ Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն վարչական շրջանում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ նկատել էին վնասված արձանագիր խաչքարն ու ահազանգել։ Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից արված մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ կայծակի ուժը բավականին ուժգին է եղել և արդյունքում մոտ 1.0x2.3 մ չափեր ունեցած խաչքարը գրեթե ամբողջությամբ բեկորվել է։ Պահպանված քանդակազարդ և քանդակազուրկ փոքր հատվածներում նախնական շերտավորումներ և ճաքեր էին առաջացել։ Կայծակի հարվածից նաև տեղաշարժվել էր հսկայածավալ ժայռ–պատվանդանը, որի հարավ արևելյան անկյունային հիմնաքարը փշրվել էր։ Խաչքարի բոլոր բեկորները պահպանվել են տեղում։ Եվ հիմա, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան տեղափոխելուց հետո, մասնագետները խնամքով վերականգնում են արձանագիր խաչքարը։
    17:30
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Սպիտակ-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
    Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» և «Toyota» մակնիշների ավտոմեքենանները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանցից մեկի մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնի փականը։
    17:15
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին
    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ ըմբիշը 3:1 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և անցավ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ կիսաեզրափակիչ։
    17:00
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդեն 2000 կամավոր անցած ուրբաթ օրվա դրությամբ «Մեր Ձևով» շարժմանը միանալու հայտ է ներկայացրել․ Նարեկ Կարապետյան
    «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է․ «Արդեն 2000 կամավոր անցած ուրբաթ օրվա դրությամբ Մեր Ձևով շարժմանը միանալու հայտ է ներկայացրել:
    16:56
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի նախագահի ընտանիքը դատարանում գիտականորեն կապացուցի Բրիջիտ Մակրոնի կին լինելը. փաստաբան
    Փաստաբան Թոմ Քլերը նշել է, որ տիկին Մակրոնը «չափազանց տխրեցնող» է համարում նման պնդումները։ Նա հայտնել է, որ ներկայացվելու են «գիտական բնույթ ունեցող փորձագիտական եզրակացություններ»։ Չցանկանալով հստակեցնել, թե ինչ բնույթի ապացույցներ են ներկայացվելու՝ Քլերը հայտնել է, որ Մակրոնները պատրաստ են ամբողջությամբ ցույց տալ, որ բոլոր նման մեղադրանքները կեղծ են։
    16:46
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը հրաժարվո՞ւմ է ատոմակայանից․ Հակոբ Բադալյան
    Որովհետև, իրենց աշխարհաքաղաքական և անվտանգային ներուժով, մոդուլային ատոմակայանները գրեթե զրո են, ընդամենը «միջուկային խոշոր գեներատորի» տրամաբանությամբ: Ընդ որում, ԱՄՆ-ում այս տեխնոլոգիան դեռևս պիլոտային ռեժիմում է: Բայց, գլխավոր հարցը այն է, որ մոդուլային կայանները չեն կարող իրենց աշխարհաքաղաքական ու անվտանգային կշռով ու նշանակությամբ համեմատվել այնպիսի միջուկային հզորության հետ, ինչպիսին օրինակ Մեծամորն է:
    16:41
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
    Պատրաստվում եմ մասնակցել առաջիկա ընտրություններին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ դաշինքո՞վ է մասնակցելու, թե առանձին, Ծառուկյանը նշեց. «Ասել եմ՝ կուսակցությունները վստահություն չունեն, այս վիճակից երկիրը չեն կարող հանել: Ոչ այդպիսի մարդ կա, ոչ կուսակցություն, պետք է համախմբում լինի գաղափարի շուրջ, այդ գաղափարն է՝ «Առաջարկ Հայաստանին»»:
    16:36
    18.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Կրակով ու բուլդոզերով հրեաները մտան Գազա. դժոխքից փախչող մարդիկ և Իսրայելին զսպելու քայլեր
    Գազան դատարկվում է: Պաղեստինցիները տասնյակ հազարներով լքում են քաղաքը՝ Իսրայելի բանակի տարածած վերջին տեսանյութերի ֆոնին, որտեղ երևում է, թե ինչպես են իսրայելական տանկերը առաջ շարժվում բնակելի թաղամասերում: Պաղեստինցիները մեկ օր ժամանակ ունեն՝ ավերակների վերածվող քաղաքը լքելու համար:
    16:30
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 3 վիրավոր․ մահացածն ու վիրավորները Սարալանջի դպրոցի ուսուցիչներ են
    Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Highlander» և «Volkwagen Vento» մակնիշի ավտոմեքենաները: 
    16:21
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. կա ձերբակալված
    Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքի Լվովյան փողոցում բնակվող իր ծանոթից իր օգտագործելու համար թմրամիջոց է գնում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին օտարերկրացին հենց Լվովյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հետագա միջոցառումներով պարզվեց նաև օտարերկրացու ծանոթի ինքնությունը: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 16-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին 49-ամյա տղամարդու տունը: Հայտնաբերվեցին ու առգրավվեցին բջջային հեռախոսներ, նոթբուք, կրիչ, գրառումներով նոթատետր, էլեկտրական երկու կշեռք, 5 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և պոլիէթիլենային երեք տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուրը քաշը կազմեց ավելի քան երկուսուկես կիլոգրամ։ Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է:
    16:15
    18.09.25
    Ավելին