Լրահոս

2025-09-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով։ Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի։
    16:10
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը
    Սեպտեմբերի 21-ին Նիգավան գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 10-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ն, հայտնում են Արագածոտնի թեմից։ «Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի զորությանը: Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»,-նշված է հաղորդագրության մեջ։
    16:00
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    12 անձ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. «Լավ-նա շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել է
    Անմիջապես արձագանքելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված հաղորդագրությանն այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող «Լավ-նա Շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները: Այս մասին հայտում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
    15:45
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Նախիջևանով Հայաստան զենք բերե՞լ է ուզում Փաշինյանը. աղմկոտ նոր հայտարարություն
    Հայլուր 15։30 Նախիջևանով Հայաստան զենք բերե՞լ է ուզում Փաշինյանը. աղմկոտ նոր հայտարարություն
    15:30
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այդ հայեցակարգի տեքստը հակասություններով լի, ցաքուցրիվ մտավարժանք է, տոտալիտար ռեժիմներին բնորոշ իմաստների և խորհրդանիշերի սրբագրում. Լիլիթ Գալստյան
    Նրա խոսքով՝ այդ՝ չհամակարգված ու խառը մտավարժանք հիշեցվող տեքստում, մի ճիշտ ինքնախոստովանական նախադասություն կար.  «Գեղագիտության կոնկրետ ձևերի տարածումը ապահովել է նաև ավելի վերահսկելի հանրություն։ Այդ կերպ այն երաշխավորում էր քաղաքական վերնախավի մշտական վերահսկողությունը՝ սահմանափակելով քաղաքացիների մտքի որոնումները, ստեղծելով հասարակություն, որտեղ չեն զարգանում բարձր արժեքներ կամ պահանջներ ավելի արդար և կրթահենք քաղաքական համակարգի նկատմամբ: Հենց այս է այդ զառանցանքի նպատակը՝ ունենալ վերահսկելի հասարակություն, ջնջել մեր ինքնությունն ու ձևավորել «իրական, փաշինյանական ինքնություն»,- ասաց նա։
    15:25
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին ընկել է Ողջի գետը․ վերջինս հոսպիտալացվել է
    Սեպտեմբերի 18-ին, ժամը 14։17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։
    15:15
    18.09.25
    Ավելին
  • Առողջապահական
    Գլխացավ, շնչառական խնդիրներ. սուր մենինգիտի ախտանշաններն ու կանխարգելումը
    Վարակաբանները պնդում են՝ մենինգիտը տարածվում է խոսելիս, հազալիս և ախտանշանները նման են այս շրջանում տարածվող սեզոնային գրիպին:
    15:08
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔԿ նախագահը Չինաստանում մասնակցել է Համաշխարհային անվտանգության համագործակցության համաժողովին
    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 17-ին մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում մեկնարկած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որին հրավիրված էին ավելի քան 120 երկրների և միջազգային կազմակերպությունների մոտ 2000 ներկայացուցիչներ. հայտնում են ՔԿ-ից։ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովը բաղկացած էր 3 նստաշրջանից և 8 ենթահամաժողովից, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային անվտանգության գլոբալ խնդիրներին, այդ թվում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի իրավիճակին և միջոցառումներին, թմրամիջոցների վերահսկման ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարի և միգրացիոն վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությանը, ինչպես նաև հանրային անվտանգության տեխնոլոգիաներին և սարքավորումներին, զբոսաշրջության անվտանգությանը: Համաժողովի ավարտին Արթուր Պողոսյանը մասնակցել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
    15:00
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրբուհի Գալյանը ծանոթ չէ Կադաստրի կոմիտեում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի դեպքին․ News.am
    Հարցին՝ եթե այդուհանդերձ, եթե նման դեպք եղած լինի, դա կբացահայտվի՞, թե կկոծկվի, նա արձագանքեց. «Եթե այդպիսի բան լինի, անկախ նրանից, թե ով է պատվիրատուն, ով է կատարողը, ես վստահ եմ, որ իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքի արդյունքում դեպքը կբացահայտվի»։
    14:45
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը բարելավել է դիրքերը
    Սեպտեմբերին կայացած միջազգային հանդիպումներից հետո ՖԻՖԱ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված վարկանիշային աղյուսակը, փոխանցում է Armsport.am-ը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ բարելավել է դիրքերը երկու հորիզոնականով և այժմ 103-րդն է։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը առաջին տեղը զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային։ Պորտուգալիայի հավաքականն էլ մուտք է գործել լավագույն հնգյակ, իսկ Գերմանիան դուրս է մնացել թոփ-10-ից։ Թոփ-10 հավաքականները՝ 1․ Իսպանիա 2․ Ֆրանսիա 3․ Արգենտինա 4․ Անգլիա 5․ Պորտուգալիա 6․ Բրազիլիա 7․ Նիդերլանդներ 8․ Բելգիա 9․ Խորվաթիա 10․ Իտալիա:
    14:30
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Եվրոպական Միության պաշտոնյան ժամանել է օկուպացված Արցախ
    Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ օկուպացված Արցախ է ժամանել Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Քոսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ակնայում Մարթա Քոսը կստուգի ընթացող շինարարական աշխատանքները, իրականացվող նախագծերը և ականազերծման աշխատանքները։
    14:15
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Օգոստոսը դարձել է Եվրոպայում ամենաչոր ամիսը 2012 թվականից ի վեր
    Այս ցուցանիշը 23 տոկոսային կետով գերազանցում է 2012-2024 թվականների օգոստոսյան միջին ցուցանիշը (30,1%): 
    14:00
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում. ՀՅԴ
    Կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն, որը պարտավորեցնում է Թրամփ-Վենսի վարչակազմին վերանայել «Գլոբալ Մագնիցկու» ակտով սահմանված պատժամիջոցների կիրառելիությունը՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող ապօրինի բանտարկության համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից: «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է օրինագծի ներկայացումը և սկսում է համազգային աշխատանք՝ դրա համար երկկուսակցական լայն աջակցություն ապահովելու համար։ Օրինագծի հիմնավորումներում ներկայացվում են Ադրբեջանի հանցագործությունները՝ ներառյալ 2020թ․ պատերազմը, 2023թ․ ցեղասպանական գործողությունները, ինչպես նաև հայ գերիների ապօրինի պահման, խոշտանգումների ու կեղծ դատավարությունների շարունակվող քաղաքականությունը։Հիմնավորումներում ասվում է.«Ադրբեջանի կողմից գերիների շարունակվող պահպանումը, խոշտանգումները, արտադատական սպանությունները և մարդու իրավունքների այլ ծանր խախտումները լրջորեն կասկածի տակ են դնում նրանց պատրաստակամությունը՝ հարգել մարդու իրավունքները և բանակցել արդար ու երկարատև խաղաղության շուրջ»։ Օրինագծի ներկայացման առթիվ կոնգրեսական Տիտուսը հայտարարել է․ «Լաչինի միջանցքի ապօրինի, մեկ տարի տևած շրջափակումից հետո Ադրբեջանը սնունդը վերածեց զենքի և սովամահ արեց Արցախի 120․000 հայերին։ Ալիևի կառավարությունը մերժեց միջազգային կոչերը՝ դուրս գալու և լարվածությունը նվազեցնելու համար, և հարձակվեց Արցախի վրա։ Տարիներով այդ հողերում ապրող մարդիկ համակարգված կերպով դուրս մղվեցին՝ որպես ագրեսորի զոհեր. երեխաներին զրկեցին սնունդից և ջրից ու դպրոց գնալու հնարավորությունից, իսկ քրիստոնեական սրբավայրերը պղծվեցին։ Ժամանակն է Ալիևին և նրա աջակիցներին պատասխանատվության ենթարկել՝ փոխանակ նրանց պարգևատրելու ռազմական աջակցությամբ ու ներդրումային պայմանագրերով»։ Կոնգրեսական Բիլիրակիսը համաձայնել է՝ նշելով. «Թեև անցած ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության հռչակագիրը կարող է առաջընթացի նշան լինել, տարածաշրջանում շարունակվում է քաղաքական և հումանիտար ճգնաժամ՝ պայմանավորված Ադրբեջանի ագրեսիայով»։ Նա հավելել է. «Հպարտ եմ, որ վերաներկայացնում եմ օրինագիծ, որը կպարտավորեցնի նախագահին որոշել՝ արդյո՞ք Մագնիցկու պատժամիջոցները պետք է կիրառվեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արցախի հայերի էթնիկ զտման և երկրի ներսում քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումների համար։ Ամերիկյան հարկատուների գումարները չպետք է օգտագործվեն դաժան ռեժիմին աջակցելու համար, հատկապես երբ այդ ռեսուրսները կարող են ծախսվել ներքին հրատապ խնդիրների լուծման համար»։ Օրինագիծը պարտավորեցնում է նախագահին 180 օրվա ընթացքում որոշել՝ արդյո՞ք ավելի քան 50 ադրբեջանցի պաշտոնյաներ՝ բարձրաստիճան զինվորականներ, անվտանգության մարմինների ղեկավարներ, դատախազներ և դատավորներ, համապատասխանում են «Գլոբալ Մագնիցսկու» օրենքի կամ պետդեպարտամենտի ֆինանսավորման մասին օրենքի 7031(c) հոդվածի պատժամիջոցների չափանիշներին։ Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները չեն ապահովել արդարություն կամ հայ գերիների ազատ արձակում, այս օրինագիծը կարևոր քայլ է՝ Ալիևին և նրա համախոհներին ԱՄՆ օրենսդրության ներքո պատասխանատվության ենթարկելու համար»:
    13:52
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարաշի համայնքային ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են ավտոմեքենայից գողություն արած երիտասարդների
    Սեպտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ժամը 6.15-ի սահմաններում գողացել են մայրաքաղաքի Հովսեփյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Մերսեդես G 500»-ի անիվի պատյանը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Նոր Խարբերդի բնակիչ՝ 22-ամյա և Էջմիածնի բնակիչ՝ 26-ամյա երկու երիտասարդ: Նրանք սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում հայտնաբերվել, ձերբակալվել և 26-ամյա երիտասարդի «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել են Մարաշի բաժին։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
    13:45
    18.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Պոեզիա՝ պալատում, սարկազմ և խրտվիլակներ՝ փողոցում. Թրամփն էլ «չի ուզում» Մեծ Բրիտանիա գնալ
    Ուկրաինայի դրոշի գույներով են Չարլզ 3-րդի և Թրամփի կանայք Վինձորի ամրոցում կազմակերպված խնջույքին ներկայացել: Թագավորական պալատում, ինչպես նախորդ, այնպես էլ Թրամփի այս պաշտոնական այցի ժամանակ կանոնակարգի խախտումների պակաս չի եղել:
    13:31
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամիսներ առաջ ենք քննարկել Արարատի պատկերը ելքի կնիքից հանելու հարցը. Փաշինյան
    Հիշեցնենք՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ: Գործադիրն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 11-ին։
    13:20
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ. Գագիկ Սուրենյան
    Սև ծովից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն։ Դրա ներթափանցումը Հայաստան կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Կանխատեսումների համաձայն, վաղը կեսօրից հետո սպասվում են առատ տեղումներ։ Վաղը հանրապետության տարածքում սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում քամու ուժգնացում, կարկուտ։ Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ, ուստի երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ կնվազի մինչև 12 աստիճանով։
    13:15
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ABC-ն Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հայտարարություններից հետո դադարեցրել է Ջիմի Քիմմելի հայտնի շոուի հեռարձակումը
    Ամերիկյան ABC հեռուստաընկերությունն անորոշ ժամանակով դադարեցրել է հայտնի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմմելի մասնակցությամբ «Jimmy Kimmel Live» հաղորդումը՝ Քիմմելի կողմից վերջին հաղորդումների ժամանակ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հայտարարությունների պատճառով։ 
    13:06
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զգուշացե՛ք, խարդախություն է․ ՆԳՆ
    Եթե Ձեզ զանգահարեն և որևէ բջջային օպերատորի / UCOM, TEAM TELECOM, VIVA-ARMENIA/ անունից առաջարկեն ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով՝ ՉՎՍՏԱՀԵՔ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիության ստանալ Ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել Ձեր ֆինանասական միջոցները:
    12:57
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամուսնուս ձախ աչքը չի տեսնում, ծնոտն ու կողերը կոտրված են. Կադաստրի նախկին աշխատակից․ News.am
    «Հետազոտության պատասխանը եկավ, որ այստոսկրը երկու կողմից բեկորային կոտրվածք ունի, որը հնարավոր չէ առանց վիրահատության վերականգնել: Նաև կողոսկրերն են կոտրված, 5 կողոսկր: Պատկերացնում եք չէ՞, թե դա ինչ է: Անընդհատ անշարժ պառկած է ցավազրկողների տակ»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ բացի պատասխանատվության ենթարկվելուց, ծեծի ենթարկածներն ու պատվիրատուն պետք է փոխհատուցեն առողջությանը պատճառված վնասը:
    12:46
    18.09.25
    Ավելին