Լրահոս
2025-10-02
-
ՀայաստանՍոթքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է․ «Sputnik Արմենիա»Ավելի վաղ հաղորդել էինք, որ ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում այսօր անցել են ՀՀ տարածք:Ավելին15:5302.10.25 -
ԻրավականՀայտնաբերվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին օժանդակող անձը. վերջինիս վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Դ.-ն ընկերության տնօրեն Գ.Ս.-ի օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Մասնավորապես՝ վերջիններս կնքել են ձևական առուվաճառքի պայմանագրեր և կեղծ փաստաթղթերի, հաշիվ-ապրանքագրերի միջոցով խեղաթյուրել են առանձնապես խոշոր չափերով՝ 150 մլն 901 հզր 987 ՀՀ դրամ արժեքով գույքի հանցավոր ծագումը, տնօրինաման եղանակը, իրական պատկանելիությունը, ինչպես նաև ստացված գույքը դրել են շրջանառության մեջ և դրան հաղորդել օրինական տեսք: Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ս.-ն ՀՀ-ում չէ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ աշխատակիցների կողմից Գ.Ս.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:4502.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Անեկդոտներ՝ հայ-ադրբեջանական խաղաղության շուրջ. միջազգային կուլիսների նոր զվարճանքըՀայլուր 15։30 Անեկդոտներ՝ հայ-ադրբեջանական խաղաղության շուրջ. միջազգային կուլիսների նոր զվարճանքըԱվելին15:3002.10.25 -
ՔաղաքականՀիմա դուք ինքնիշխանությո՞ւն եք պահպանել․ այդ ինքնիշխանությունն ինչ պոզով-պոչով կենդանի է, կնկարագրե՞ք․ Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանն այն պետությունն է, ով այդ քաղաքականությունը կրկնել է Արցախում, շարունակում է դա։ Այս երկու պետություններն ասում են՝ մենք մի ազգ ենք, երկու պետություն»,- ասաց Վարդանյանը։Ավելին15:2002.10.25 -
Արտաքին քաղաքականություն«Դուք չեք շնորհավորել Ալիևին և ինձ, Թրամփը վերջ դրեց մեր միջև hակամարտnւթյանը». Ալբանիայի վարչապետը կատակել է Մակրոնի հետԵվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հետ զրույցում կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրիպակի շուրջ, թե ինչու նա չի շնորհավորել Ալբանիային և Ադրբեջանին խաղաղ համաձայնության հասնելու կապակցությամբ: «Շնորհավորեք ինձ և Իլհամ Ալիևին. Թրամփը դադարեցրել է մեր միջև պատերազմը»,-Մակրոնի հետ զրույցում ասել է Ալբանիայի վարչապետը: «Ներողություն եմ խնդրում»,-կատակով պատասխանել է Ֆրանսիայի նախագահը: Հիշեցնենք՝ Թրամփն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես վերջ տվեցի Ալբանիայի և Ադրբեջանի միջև հակամարտությանը»: Թրամփը բազմիցս շփոթել է Հայաստանի և Ադրբեջանի անունները՝ հանրությանը պատմելով դրանց «հաշտեցման» գործում իր դերի մասին: Հայաստանը նա հաճախ անվանում է Ալբանիա, իսկ վերջերս Ադրբեջանը շփոթել էր Կամբոջայի հետ։Ավելին15:1502.10.25 -
ԻրավականՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 86-ամյա տղամարդու դինՍեպտեմբերի 1-ին հաղորդվել էր 1939 թվականին ծնված Գալուստ Ե.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրակայանում հայտնաբերվել է նրա դին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։Ավելին15:0202.10.25 -
ՔաղաքականԹո՛ղ 24 ժամ դադարեցնեն ուժային կառույցների ապօրինությունները՝ ձերբայկալությունները, ճնշումները, ու կտեսնենք՝ Փաշինյանը կմնա՞, թե չէ․ Սաղաթելյան«Գիտեք այս 135 տարվա մեջ ինչքան Նիկոլ Փաշինյաններ են եկել ու գնացել։ Դաշնակցությունը գաղափարախոսություն է, էություն, բովանդակություն։ Մի օր իշխանության չլինի, տեսնենք քանի օր կդիմանա։ Հետո կտեսնենք՝ ով կփակվի, ով կմնա»։Ավելին14:4902.10.25 -
ՔաղաքականԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծըԸնդդիմությունն այս քննարկմանն ու քվեարկությանը չէր մասնակցում:Ավելին14:4502.10.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցերԿառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։Ավելին14:3302.10.25 -
ՔաղաքականՀարցումները բացահայտեցին հասարակության մեջ աստիճանաբար աճող միտումը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է. «Հայաքվե»Ոմանք կարծում էին, թե ժամանակի ընթացքում` անցնող երկու տարում, հասարակությունը կսկսի ավելի և ավելի համակերպվել Արցախի կորստի հետ։ Այս մասին իր էջում գրել է «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը։ «Մյուսները փաստարկում էին, որ հակառակն է տեղի ունենալու, քանի որ երբ հասարակությունը ստանում է ծանր տրավմա, որոշ ժամանակ անց այն աստիճանաբար սկսում է ապաքինվել և դարձյալ վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ։ Բայց պարբերաբար անցկացվող հարցումները բացահայտեցին հասարակության մեջ աստիճանաբար աճող այն միտումը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, Հայաստանը հզորանալու է և Արցախը հետ է բերելու: Նախ 80, հետո 82, ապա 85, իսկ այս տարվա հուլիսի տվյալներով` հարցվողների` արդեն 91 %-ն էր այդպես կարծում»։Ավելին14:2302.10.25 -
Արտաքին քաղաքականությունՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է. ՄակրոնՄենք կենտրոնացած ենք Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- նշել է Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ:Ավելին14:1902.10.25 -
ՄիջազգայինՄոսկվա է ժամանել Սիրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունըՀեռուստաալիքի տվյալներով՝ պատվիրակությանը դիմավորել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս Բեկ Եվկուրովը։ Այցը տեղի է ունենում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համակարգման մեխանիզմների զարգացման շրջանակներում, նշում է հեռուստաալիքը։ Հուլիսի 31-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մարհաֆ Աբու Քասրան։Ավելին14:1502.10.25 -
ՔաղաքականՀՀ ԱԺ-ն մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծըՀՀ Ազգային ժողովն այսօր 1-ին ընթերցմամբ մերժեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։Ավելին14:0602.10.25 -
ՀասարակականՍպասվում է անձրև. օդի ջերմաստաճանը կբարձրանաՔամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, հոկտեմբերի 3-7-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։Ավելին14:0002.10.25 -
ՔաղաքականԻ՞նչ է իրականում թաքնված իշխանության պահանջի տակ․ Տիգրան Դումիկյան«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երկար տարիներ ընդգրկված է Հայաստանի խոշորագույն հազար հարկատուների ցուցակում։ Պետական եկամուտների կոմիտեի 2024թ․-ի հաշվետվության համաձայն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետական բյուջե է փոխանցել 629 մլն 330 հազար ՀՀ դրամ, իսկ միայն 2025թ․-ի առաջին կիսամյակում՝ 338 մլն 147 հազար ՀՀ դրամ։ Այս ցուցանիշներով եկեղեցին զբաղեցրել է համապատասխանաբար 529-րդ և 533-րդ հորիզոնականները։Ավելին13:4902.10.25 -
ՔաղաքականՄերժում ենք գործող կառավարիչների քաղաքական և դիվանագիտության ձախողումների արդյունքում հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը. հայտարարությունՀստակ գիտակցելով տվյալ գործընթացից բխող հետագա մարտահրավերները և գնահատելով առկա իրավիճակի անհրաժեշտ գործողությունները, պահանջում ենք՝Ավելին13:4502.10.25 -
ՄիջազգայինՀարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է միջուկային վառելիքի վերամշակման իրավունքների ստացման հարցըԸստ նախարարի՝ այդ թեման քննարկվում է մաքսատուրքերի շուրջ գործարքի և ամերիկյան զորակազմի պահման ծախսերում Սեուլի մասնաբաժնի ավելացման հետ մեկտեղ։ Այդ դրույթները կարող են լինել «փաթեթային համաձայնագրի» մաս, բայց Սեուլում պատրաստ են համաձայնության գալ յուրաքանչյուր հարցի շուրջ առանձին։Ավելին13:3402.10.25 -
ՀասարակականՋերմաստիճանը կբարձրանա Հայաստանում. սառը ցիկլոնը հեռանում էՎաղվանից կազատվենք Սև ծովի սառը ցիկլոնից ու հարավ-արևմուտքից հանրապետություն կմտնեն արևադարձային տաք հոսանքներ: Հոկտեմբերի 3-ից 6-ը ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-ից 10 աստիճանով:Ավելին13:2502.10.25 -
ՔաղաքականՋերմ հանդիպում են ունեցել Փաշինյանն ու ՄակրոնըԱվելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն:Ավելին13:2102.10.25 -
ՔաղաքականՈստիկանությունն աշխատում է բացառապես Փաշինյանի իշխանությունը պահպանելու, այլ ոչ թե կարգուկանոն պահպանելու համար․ պատգամավորՊատգամավորի համոզմամբ՝ Գրիգորյանին չեն ներել վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տարած հաղթանակի համար։ «Որպեսզի խոսենք անձնական վրեժի մասին, պետք է, որ նա կամ իր եղբայրը նմանատիպ գործողություններ կատարած լինեն։ Սակայն Վալոդյա Գրիգորյանը հանցագործություններ չի կատարել։ Նրա եղբայրը, որին փորձում էին կապել փետրվարյան իրադարձությունների հետ, այդ գործի հետ որևէ կապ չունի։ Նա անցել է միայն խուլիգանության գործով», - ասել է Գրիգորյանը։Ավելին13:1502.10.25