Լրահոս
2026-07-18
-
ՀասարակականՎտանգավոր զարգացումներ՝ ռուսական պատժամիջոցների պատճառով. ՀԲ-ն վերլուծել է Հայաստանի տնտեսությունըՎտանգավոր տնտեսական զարգացումներ են սպասվում Հայաստանին, եթե ռուսական սանկցիաները շարունակվեն: Այս կանխատեսումն արդեն ոչ միայն փորձագետներն են անում, այլև Համաշխարհային բանկը: Բնակչության եկամուտների անկում, գործազրկություն, փոքր տնտեսությունների սնանկացում. այսպես են մեկնաբանում տնտեսագետները Համաշխարհային բանկի վերլուծությունը Հայաստանի տնտեսության հնարավոր ապագայի մասին:Ավելին22:3418.07.26 -
ՄիջազգայինԽամենեին կասկածի տակ է դրել Իրանի հետ հուշագրի տակ Թրամփի ստորագրության արժեքը«ԱՄՆ-ի կողմից Իրանի և ԱՄՆ-ի նախագահների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի պայմանավորվածությունների հերթական խախտումը բոլորին ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան անարժեք և անվավեր է ամերիկացի նախագահի ստորագրությունը, ինչպես նաև հաստատեց, որ ահաբեկումը, բռնակալությունն ու բարբարոսությունը ամերիկյան գաղափարախոսության և քաղաքականության անբաժանելի մասն են»,- գրել է Խամենեին իր ուղերձում, որը հրապարակվել է իրանցի առաջնորդի Telegram-ալիքում։ Ըստ իրանցի առաջնորդի՝ Իրանը և «դիմադրության առանցքը» (Իրանի դաշնակիցները ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ դիմակայության մեջ) «անմոռանալի դաս» են պատրաստել Վաշինգտոնի համար, որը ձգտում է պատերազմ հրահրել Թեհրանի դեմ և դրա համար ավելի մեծ կորուստներ է կրելու։ Հունիսի 18-ի գիշերը Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրել էին հուշագիր, որը ենթադրում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտը։ Սակայն հուլիսի 8-ից ամերիկյան զինվորականները Իրանի ուղղությամբ մի շարք հարվածներ են հասցրել։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող առևտրային նավերի նկատմամբ Իրանի գործողությունների։ Իրանական զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածներով։ Թեհրանը նաև Վաշինգտոնին մեղադրել է ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ հրադադարն այլևս չի գործում։Ավելին22:1318.07.26 -
Հասարակական«Mercedes»-ը բախվել է գազատար խողովակներին և հայտնվել ավտոլվացման կետում՝ վրաերթի ենթարկելով 11-ամյա երեխայինԱյսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Այգեշատ գյուղում Երևանի բնակիչ 36-ամյա Լևոն Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել այն, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, հայտնվել ավտոլվացման կետում՝ վրաերթի ենթարկելով հետիոտն 11-ամյա Է․ Բ․-ին։Ավելին21:5618.07.26 -
ՄիջազգայինԻրանի հարվածի հետևանքով Քուվեյթում մի քանի մարդ է տուժելԱվելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ էմիրության հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են հուլիսի 18-ի առավոտյան Իրանի տարածքից արձակված մի քանի բալիստիկ հրթիռ և անօդաչու թռչող սարք։Ավելին21:4318.07.26 -
ՀասարակականՍուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ ՊատարագՏոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։Ավելին21:3418.07.26 -
ՄիջազգայինԻրանն սպառնում է մեծացնել ԱՄՆ-ի հետ պատերազմի աշխարհագրությունը. թեժ հարվածները շարունակվում են50 մարդ զոհվել է, 500-ը վիրավորվել վերջին գրեթե մեկ ամսում Իրանին հասցված ամերիկյան հարվածների հետևանքով: Իրանի առողջապահության նախարարությունն է հայտնել այս թվերը: Իրանի փոխարտգործնախարարը հաստատել է, որ Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած հրադադարի մասին պարտավորությունների կատարումը ու սպառնում է, որ կարող է մեծացնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը, եթե Միացյալ նահանգները շարունակի հարվածել Իրանին:Ավելին21:1518.07.26 -
ՀասարակականԵրևանում պայթել է «Թիմ Տելեկոմի» ավտոմեքենան, ինչից հետո ՀԷՑ-ի ենթակայանում հրդեհ է բռնկվելԱյսօր` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ Մասիվում՝ Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրաենթակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։Ավելին20:5318.07.26 -
ՀայլուրՀայլուր 20:30 Վտանգավոր կանխատեսում՝ ՀԲ-ից, 5 միլիարդի պարգևավճար՝ Փաշինյանից. ի՞նչ է լինելու աշնանըՀայլուր 20:30 Վտանգավոր կանխատեսում՝ ՀԲ-ից, 5 միլիարդի պարգևավճար՝ Փաշինյանից. ի՞նչ է լինելու աշնանըԱվելին20:3018.07.26 -
ՀասարակականՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըԵրեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Կառլեն Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 50-ամյա Արման Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին20:1318.07.26 -
ՔաղաքականՇտապօգնության կանչ՝ բռնաճնշումների դեմ. քաղաքական գործազրկությո՞ւն, թե՞ անհարկի բացակայություններԱրցախցի 25-ամյա Գոռը պնդում է, որ Երևանի շտապբուժօգնության թիվ 4 ենթակայանի բուժակներից է եղել ինքը, 4 ամիս առաջ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների պատճառով, հակաիշխանական ցույցերին է մասնակցել: Գոռի պնդմամբ՝ մի քանի տարի շարունակ իրեն քաղաքական բռնաճնշումների է ենթարկել Շտապբուժօգնության 4-րդ ենթակայանի այն ժամանակվա տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:Ավելին19:5118.07.26 -
ՄիջազգայինՆյու Յորքի քաղաքապետը դիտարկում է Նեթանյահուին ձերբակալելու իրավական հնարավորությունները«Ես կարծում եմ, որ վարչապետ Նեթանյահուի տեղը Հաագայում է, նա ռազմական հանցագործ է, որի դեմ ՄՔԴ-ի կողմից մեղադրանքներ են առաջադրվել,- ասել է Մամդանին՝ պատասխանելով սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ բարձր մակարդակի շաբաթին մասնակցելու համար Նեթանյահուի հնարավոր այցի ժամանակ նրան ձերբակալելու մասին հարցին։ - Մեր իրավաբանական բաժնի հետ ակտիվ քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ տարբերակներ ունենք մեր քաղաքապետարանում»։ Միաժամանակ մեգապոլիսի քաղաքապետը հայտարարել է, որ մտադիր չէ արհեստականորեն իրավական նորմեր ստեղծել իսրայելցի վարչապետին ձերբակալելու համար։ «Երկրի մակարդակով մենք երբեմն տեսնում ենք սեփական օրենքներ գրելու և օրինականության սահմաններից դուրս գալու ցանկություն։ Մեզ դա հետաքրքիր չէ»,- ընդգծել է նա։ 2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ էր տվել՝ Գազայի հատվածում հակամարտության հետ կապված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Իսրայելը դատարանի իրավասությունը չի ճանաչում։Ավելին19:2018.07.26 -
ՀասարակականԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում Ծովասար բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Կորյուն Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 54-ամյա Արամ Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին19:0318.07.26 -
ՀասարակականՀոսող սարսափ՝ Բյուրեղավանում. «կոյուղուն ա խառնվել ջուրը», թունավորվածներն ավելացել ենԲյուրեղավան համայնքում երկրորդ օրն է՝ փողոցներում շշերով խանութից ջուր տանող բազմաթիվ մարդկանց կարելի է հանդիպել: Թեև «Վեոլիա ջուրը» պնդում է, որ կատարված հետազոտություններով՝ ջրի որակի փոփոխություններ չեն արձանագրվել, մարդիկ վստահեցնում են՝ ջրի գույնը, համը, հոտը փոխվել են:Ավելին18:4818.07.26 -
ԱռողջապահականԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ․ «Փաստինֆո»«Երեկ նրանց թիվը 6-ն էր, այսօր արդեն հասել է 13-ի։ Ընդհանուր առամամբ՝ վիճակները գնահատվում է միջին ծանրության ն բավարար։ Ունեն ջերմություն, փորլուծություն, ինքնազգացողության վատացում։ Պացիենտները ստանում են անհրաժեշտ բուօգնություն։Ավելին18:3418.07.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեծ սկանդալ՝ խմելու ջրի շուրջ. թունավորվածները տասնյակով են ավելացել ԲյուրեղավանումՀայլուր 18։30 Մեծ սկանդալ՝ խմելու ջրի շուրջ. թունավորվածները տասնյակով են ավելացել ԲյուրեղավանումԱվելին18:3018.07.26 -
ՄիջազգայինՌուսաստանը հույս ունի Պարսից ծոցում ռազմական գործողությունների դադարեցման մասին․ ՌԴ ԱԳՆ«Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման կարևորությունը»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։Ավելին18:1518.07.26 -
ՄիջազգայինԻրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը«Մենք նույնպես կասեցրել ենք մեր պարտավորությունների կատարումը, այժմ մենք դրանք չենք իրականացնում և զբաղված ենք երկրի պաշտպանությամբ»,- ասել է նա՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը։ ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ զինված ուժերը Իրանի տարածքին մի շարք ավիահարվածներ են հասցրել՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքում տեղակայված ԱՄՆ օբյեկտներին։Ավելին18:0018.07.26 -
ՄիջազգայինՅենս Շպանը հրաժարական է տվել. Գերմանիայի կանցլերն այն անվանել է ճիշտ և անխուսափելի որոշումԳերմանիայի կանցլերի խոսքով՝ Շպանը մեծ ներդրում է ունեցել խմբակցության ուղղության որոշման և ընդդիմությունից կառավարություն անցման գործում։ «Վերջին շաբաթներին լայնածավալ բարեփոխումների մշակման ժամանակ Յենս Շպանը կոալիցիայի կարևոր հենասյունն էր։ Որպես Գերմանիայի ՔԴՄ նախագահ՝ ՔՍՄ նախագահի հետ համաձայնեցմամբ, ես առաջարկ կներկայացնեմ խմբակցության նոր ղեկավարի թեկնածության վերաբերյալ։ Ընթացակարգն ու ժամկետները այժմ կհամաձայնեցվեն կուսակցության և խմբակցության ղեկավար մարմինների հետ»,- ամփոփել է Մերցը։Ավելին17:3818.07.26 -
ՍպորտՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիում անցկացված կայծակնային մրցաշարումՄրցաշարի միանձնյա հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:Ավելին17:1918.07.26 -
ՄիջազգայինԻրանը հայտնել է հունիսի 27-ից ԱՄՆ ավիահարվածների հետևանքով 50 զոհի և 500-ից ավելի վիրավորի մասինՔերմանփուրի խոսքով՝ ներկայումս 460 տուժած արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 37 մարդ դեռևս շարունակում է ստացիոնար բուժումը։ ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ զինված ուժերը Իրանի տարածքին մի շարք ավիահարվածներ են հասցրել՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքում տեղակայված ԱՄՆ օբյեկտներին։Ավելին16:5818.07.26