Լրահոս
2025-10-04
-
ՀասարակականՄալաթիայի թաղապետարանի դիմաց հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին19:4104.10.25 -
ԻրավականՄանրամասներ՝ փաստաբանի կալանավորման դեպքիցՓաստաբան է կալանավորվել դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։Ավելին19:3504.10.25 -
ՏարածաշրջանԹբիլիսիում ցուցարարները սկսել են գրոհել նախագահական նստավայրըԹբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ֆոնին շարունակվում են բողոքի ցույցերը։ Ցուցարարները ամբողջությամբ փակել են Մելիքիշվիլիի և Ռուսթավելիի պողոտաների երթևեկությունը։Ավելին19:3004.10.25 -
ՔաղաքականԸսիգ չեմպիոնների քաղաք է. Գյումրիի առաջին տոնը՝ առանց Սրբազանի օրհնությանՄինչ իրական Հայաստանի լրիվ իրական բնակիչները Աստծո դատաստանով են սպառնացել Միքայել սրբազանին 2 տարով ճաղերի հետևն ուղարկողներին, երկրի հակառակ կողմում Փաշինյանի կինն ավարտել է Էրդողանի գրքի ընթերցանությունն ու լուսանկար հրապարակել: Դա, հավանաբար, հեղինակի ստորագրությամբ հայտնի գիրքն է, որ Նյու Յորքում՝ Թուրքիայի տանը, Փաշինյանին էր ընծայել Էրդողանը, նա էլ լայն ժպիտով սեղմել էր կրծքին:Ավելին19:2004.10.25 -
ՔաղաքականԱյս դատավճիռը մարտահրավեր է․ «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ․ Վազգեն Մանուկյան«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը բացառիկ անօրինականություն է, բացառիկ անարդարություն և ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության հիմնական սկզբունքների կոպիտ ոտնահարում։Ավելին19:0004.10.25 -
ԻրավականԼուսագյուղի 60-ամյա բնակչի տան բակում թմրամիջոց է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Լուսագյուղ գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրամիջոց: Հոկտեմբերի 2-ին նա ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման չորացված-մանրացված զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 4,33 գրամ քաշով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 87,4 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով պոլիէթիլենային տոպրակ: Լուսագյուղցի 60-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն: ՆԳՆ ոստիկանությունԱվելին18:4504.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Միքայել սրբազանը ավելի մեծ վտանգ է խոստանում լինել իշխանության համար. նամակ՝ բանտիցՀայլուր 18։30 Միքայել սրբազանը ավելի մեծ վտանգ է խոստանում լինել իշխանության համար. նամակ՝ բանտիցԱվելին18:3004.10.25 -
ՔաղաքականԽաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ- Նախաստորագրումը մեզ համար մեծ հանգրվան էր։ Մենք վերահաստատեցինք, որ երկու երկրների սահմանները ճանաչված են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Մենք համաձայնության եկանք հիմնարար սկզբունքների՝ իրավասության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, իհարկե, սահմանների անձեռնմխելիության շուրջ։ Մենք սա համարում ենք շատ կարևոր հիմք հետագա աշխատանքի համար։ Համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է։ Սա ոչ միայն խաղաղության պայմանագրի նախաստորագրում է, այլև հրապարակային հայտարարություններ եղան օգոստոսյան եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները և ԱՄՆ նախագահ Թրամփը, ինչից հետո խաղաղության հաստատման վերաբերյալ շատ բարձրաձայն և հաստատուն պարտավորությունների մասին հայտարարություններ եղան: Մենք հավատում ենք, որ սա մեր կողմի, ադրբեջանական կողմի և միջազգային մակարդակով փոխըմբռնումն է։ Մենք կաշխատենք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մարտ ամսին Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել այն։ Մենք անմիջապես ասացինք. «Եկեք խոսենք, հասկանանք ժամանակը և վայրը, մենք պատրաստ ենք ստորագրել»։ Սա չի փոխվել։ Հույս ունենք, որ TRIPP (խմբ.՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ոչ միայն մեկ մասով, այլև ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցություններում։ Կրկնեմ, խոսքը միայն Հայաստանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին չէ։ Այսօր երկրները փնտրում են ավելի շատ երթուղիներ, այլընտրանքային կապեր։ Սա կարող է լինել ավելի մեծ նախագծի՝ Միջին միջանցքի և այլ նախագծերի մի մասը, որոնք նպատակ ունեն կապել Ասիան Եվրոպայի հետ և հակառակը։ Հայաստանում իրականացվող ցանկացած կապի նախագիծ մնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Մենք կքննարկենք այլ տեխնիկական մանրամասներ, կորոշենք, թե ով է գործում և ինչպես, բայց դա կմնա Հայաստանի ինքնիշխանության ներքո։Ավելին18:1504.10.25 -
ՔաղաքականԱդրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան«Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագրում ամրագրվել է մեր երկրի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության ապահովումը։ «Հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղին»՝ մի խոսքով, Զանգեզուրյան միջանցքն, արդեն իրագործման փուլում է։ Այդպիսով, ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն»։Ավելին18:0404.10.25 -
ՔաղաքականՍա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը․ խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր․ Միքայել ՍրբազանԱյս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից եւ բացարձակ ոչնչություններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։Ավելին17:5004.10.25 -
ՀասարակականԻ պաշտպանություն Միքայել Սրբազանի, Սուրբ Յոթ վերք եկեղեցու բակում հացադուլ ու նստացույց հայտարարած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ 168․ amԳյումրիի քաղաքացիներից մեկը՝ Զարզանդ Գրիգորյանը, ի նշան բողոքի և ի նշան Միքայել Սրբազանի պաշտպանության, Սուրբ Յոթ վերք եկեղեցու բակում անժամկետ հացադուլ ու նստացույց էր հայտարարել։ Քիչ առաջ 168․am-ը տեղեկացել է, որ Զարզանդ Գրիգորյանի վիճակը վատացել է, քանի որ ամբողջ գիշեր նստած է եղել եկեղեցու բակում։ «Իմ տեղեկություններով, ինքնազգացողության վատացման պատճառով նրան համոզել և դուրս են բերել հացադուլից։ Այս պահին նա եկեղեցու բակում չէ, տեղյակ չեմ՝ նրան հիվանդանո՞ց են տարել, թե՞ տուն»,- լրատվամիջոցին ասել է Գյումրիի բնակիչներից մեկը, ով երեկ հացադուլ ու նստացույց անող քաղաքացու մոտ էր եղել՝ եկեղեցու բակում։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքումԱվելին17:4504.10.25 -
ՄիջազգայինԹեժ մարտեր են Ուկրաինայի արևելքում, էներգակիրներն են և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների թիրախումԹեժ մարտեր են Ուկրաինայի արևելքում, էներգակիրներն են և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների թիրախումԱվելին17:3004.10.25 -
ՀայաստանՊահանջում ենք դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների դեմ ապօրինի հալածանքներն ու քրեական գործերը․ հայտարարությունԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն հոգևորականը բանտարկվում է՝ իր խոսքերի և համոզմունքների համար։ Դա մեր հասարակության մեջ առաջացնում է խորին վրդովմունք և ցավ, քանզի մենք ականատես ենք լինում այնպիսի հալածանքների, ինչպիսիք եղել են միայն խորհրդային բռնապետության տարիներին, այն էլ միայն Ստալինի ժամանակ։ Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է։Ավելին17:1504.10.25 -
ԻրավականՀՀ փաստաբանների պալատի անդամ է կալանավորվել․ «Sputnik Արմենիա»ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։Ավելին17:0004.10.25 -
ՀասարակականՀերթական ծեծկռտուքը՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում. կա վիրավորՏեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու ճշտվել է, որ ժամը 17:35-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ նշված քոլեջի մուտքի դիմացի հատվածում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել և ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներից մեկին։Ավելին16:4004.10.25 -
ՄիջազգայինԷրդողանը Գազայի շուրջ Թրամփի ծրագրին ՀԱՄԱՍ-ի արձագանքը կառուցողական քայլ է համարումԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հարցով ծրագրին ՀԱՄԱՍ-ի դրական արձագանքը կառուցողական քայլ է անվանել և կոչ արել Իսրայելին անհապաղ դադարեցնել հարձակումները։ Այս մասին Թուրքիայի նախագահը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «ՀԱՄԱՍ-ի արձագանքը Գազայում հրադադարի հաստատման ծրագրին՝ կառուցողական և նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր բոլոր հարձակումները և հետևի հրադադարի ծրագրին»,-նշել է Էրդողանը։ Նրա դիտարկմամբ՝ անհապաղ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գազա մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ «Այս ցեղասպանությունը, այս ամոթալի պատկերը, որը խորապես վիրավորել է համաշխարհային խիղճը, այժմ պետք է ավարտվի։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք մեր բոլոր միջոցներով պայքարել՝ ապահովելու համար, որ բանակցությունները հանգեցնեն պաղեստինյան ժողովրդի համար առավելագույնս օգտակար արդյունքի, և որ միջազգային հանրության կողմից աջակցվող լուծումը կյանքի կոչվի»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։Ավելին16:2004.10.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե հենապատին․ կա տուժածՀոկտեմբերի 4-ին, ժամը 10:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին16:0004.10.25 -
ՀասարակականՓրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրիցՀոկտեմբերի 2-ին, ժամը 20։35-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Փիրքյասի անտառ» կոչվող տարածքում քաղաքացի է կորել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում «Ջերմուկ-1» փոքր ՀԷԿ-ի պատվարում՝ ջրում, հայտնաբերվել է քաղաքացու դին․ դեպքի վայր մեկնած փրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք․ աշխատանքներին ներգրավվել են փրկարարական, ոստիկանության ծառայողներ և քաղաքացիներ։Ավելին15:4004.10.25 -
Քաղաքական33 հազար դոլար արժողությամբ Rolex, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր. Արմավիրի նոր մարզպետի թանկարժեք ունեցվածքըՄինչ 2018 թվականի հեղափոխությունը Վահրամ Խաչատրյանը 2015-2019 թվականներին եղել է ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարը, ապա 2019-2021 թվականներին վերընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարի պաշտոնում։Ավելին15:2004.10.25 -
ՀասարակականԵրևանում ավտոմեքենա է այրվելՀոկտեմբերի 4-ին, ժամը 08:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։57-ին, մարվել՝ 09։05-ին։ Այրվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։Ավելին15:0004.10.25