Լրահոս

2025-10-04
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 04.10.2025
    Մամուլի տեսություն 04.10.2025
    11:55
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում․ «Ազատություն»
    Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:
    11:52
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:
    11:45
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԵԽ պատգամավորը հայ գերիների հարցով հրատապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով
    Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD)։ Նա նշել է` Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը` միջազգային միայ կառույցը, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս քայլով փաստացի վերացվել է նրանց պահման պայմանների արտաքին հումանիտար մոնիտորինգը։ «Վստահելի տեղեկությունները վկայում են նաև մի շարք պահվողների առողջական վիճակի վատթարացման, համապատասխան բժշկական օգնության մերժման, ընտանիքների հետ կապի բացակայության, մեկուսացված պահման, ինչպես նաև քաղաքական շարժառիթներով և կեղծ մեղադրանքներով դատավարությունների մասին։ Չնայած դրան` Բելգիայում անցած ապրիլին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ հայերի դատավարությունները բաց են Բաքվում գործող բոլոր օտարերկրյա դիվանագետների համար»,– գրել է պատգամավորը։ Կարտհայզերը հիշեցրել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, և նրանց ազատ արձակման ապահովումը հիմնական հումանիտար առաջնայնություն է։ «Հաշվի առնելով այս զարգացումները և ԵՄ միջնորդական դերը տարածաշրջանում` ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու հանձնաժողովը՝ ապահովելու համար, որ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը Բաքվում (կամ այլ միջազգային դիտորդ) ներկա լինի հայ գերիների առաջիկա դատավարություններին, նպաստի ռիսկի տակ գտնվող գերիների շտապ և անկախ բժշկական հետազոտություններին»,– հարցրել է պատգամավորը։ Նա պահանջել է տրամադրել հստակ ժամանակացույց, թե երբ է հանձնաժողովը հրապարակավ զեկուցելու այդ քայլերի և Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման մասին:
    11:30
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի. ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է Միքայել Սրբազանի նկատմամբ դատարանի կայացրած դատավճիռը
    Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդման ողջ գործընթացը՝ շինծու քրեական վարույթի հարուցումից, Շիրակի թեմի առաջնորդարանում ու Սրբազանի կեցավայրում իրականացված խուզարկությունները, Աջապահյանի ձերբակալության համար Մայր Աթոռի տարածքում հատուկջոկատայինների արշավանքը, ապա՝ նրա կալանավորումն ու դատական ողջ ֆարսը, վկայում են՝ իրականում տեղի է ունենում ամենավայրագ ձևերով քաղաքական հետապնդում։
    11:15
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Միքայել Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետևանք է. Թաթոյան
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը քաղաքական հրահանգով ակնհայտ խտրական քրեական հետապնդման ու ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետեւանք է, գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը, դրսևորվեց անթաքույց խտրականություն։ Այս ամենն իշխանությանն անհրաժեշտ էր Եկեղեցին հեղինակազրկելու ու այդ ճանապարհին Եկեղեցու դեմ Կառավարության ղեկավարի նախաձեռնած քաղաքական արշավի արհեստական հիմքեր ստեղծելու համար»,-գրել է Թաթոյանը։
    11:00
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ։
    10:45
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միքայել Սրբազանը դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց. Վարդան Ղուկասյան
    Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է. «Սիրելի’ հայրենակիցներ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրին 22-րդ անգամ նշում է «Քաղաքի օր» տոնը: Այն ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլեւ նրանց, ովքեր սիրում են Գյումրին, գյումերցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է: Գյումրին և գյումրեցիները ամեն օր են գրում քաղաքի նոր պատմությունը: Ժամանակագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն հինավուրց Գյումրու քարեղեն ժառանգության վկայությունները, ուրախ և հանդիսավոր տոները, այլև, ցավոք, քաղաքի ծանր օրերը: Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Աստծո նվիրյալ, հայրենապաշտ այն ծառայի, որն դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար: Գիտեմ ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով: Սիրելի’ հայրենակիցներ Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են Գյումրու և գյումրեցու բարօր կյանքին, քաղաքի զարգացմանն ու առաջընթացին: Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները, որոնց մասին ես խոսել եմ նախընտրական շրջանում:Ձեր վստահությունն ու հավատքն են ինձ ուժ տալիս չշեղվելու նախանշված ուղուց: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե: Շնորհավո՛ր տոնդ, պաշտելի Գյումրի»։
    10:30
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ը համաձայնել է վերադարձնել պատանդներին. Իսրայելը կդադարեցնի Գազայի ռմբակոծությունը
    ԱՄՆ նախագահը ՀԱՄԱՍ-ին մինչև հոկտեմբերի 5-ն էր ժամանակ տվել՝ ընդունելու 20 կետից բաղկացած իր ծրագիրը, այլապես խոստացել էր, որ կլինեն լուրջ հետևանքներ։
    10:15
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավիթ Գրիգորյանը կրկին նշանակվել է դատավորի պաշտոնում
    Ավելի վաղ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
    10:08
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Միքայել սրբազանի դատավճիռը մի նպատակ ունի` ցուցադրել, որ օրենքը խախտելու, դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում ոչ մի սահմանափակում, ոչ մի կոմպլեքս այս իշխանությունը չունի եւ հակառակորդների դեմ պատրաստ է պայքարել ցանկացած անթույլատրելի մեթոդներով:
    10:05
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:00
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարդան Ղուկասյանը որոշել է պայքարել․ «Փաստ»
    Նախ՝ նա հրապարակեց կոնկրետ խախտումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից. ըստ նրա, ընտրողներին առաջարկվել են դրամական պարգևներ՝ հասնելով մինչև 60 հազար դրամ, իսկ Գյումրի են տեղափոխվել կուսակցության անդամներ տարբեր մարզերից՝ գրանցվելով քաղաքում։ Մեկ տանը, ըստ քաղաքապետի, գրանցվել է 57 մարդ։ Այս մեղադրանքները լուրջ են և կարող են հարվածել Փաշինյանի՝ առանց այդ էլ խախուտ հեղինակությանը, որը պարծենում է, թե Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում։ Եթե այս տեղեկությունները հաջողվի հաստատել, օրինակ՝ փաշինյանականների մասսայական գրանցումը Գյումրիում, հետևանքները կարող են լինել զգալի։ Սակայն, կարծում ենք, իշխանությունը արդեն քայլեր է ձեռնարկել հետքերը մաքրելու համար:
    09:54
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    3 բնակարան, 1 մեքենա, ինչ ունի ԿԳՄՍ փոխնախարարը. «Ժողովուրդ»
    Սվաջյանը քաղաքական պաշտոն զբաղեցրել է 2018 թվականի հեղափոխությունից հետո, իսկ փոխնախարար դարձել է 2023 թվականի հունվարի 3-ին։ Մինչեւ 2018 թվականը եղել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, մի շարք ծրագրերում ներառված է եղել որպես փորձագետ, ապա աշխատել է որպես Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն, որից հետո դարձել է փոխնախարար։ Նշանակումից ամիսներ անց մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նորանշանակ փոխնախարարը իր մտերիմներին աշխատանքի է տեղավորում։ Հետո իրապես պարզվեց, որ Սվաջյանի նշանակումից 6 ամիս անց` հունիսի 23-ին, ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ է նշանակվել Թամարա Սարգսյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, փոխնախարարի մտերիմն է։
    09:47
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փարաքարում 3 ընտանիք լքել է տունը. ոստիկանական ուժեր են կենտրոնացրել. «Ժողովուրդ»
    Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով սպանվեցին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը:
    09:38
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արարատ Միրզոյանը բացահայտում է իշխանության ստերը. «Հրապարակ»
    Մինչ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չլսելու տալ Ալիեւի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա իր ներքին լսարանի համար է արվում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրականում Ալիեւը նախապայմաններ է դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
    09:32
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանի դավաճանության քրոնիկան. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ հենց նա էր ղեկավարում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, որի օբյեկտիվությունը այն ժամանակ էլ հաճախ կասկածի տակ էր դրվում։ Մասնավորապես, մամուլում շրջանառվում էր գործարարների ցուցակ, որոնց թիկնազորները, ըստ լուրերի, իրավապահներից ստացել էին զենք ու համազգեստ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Սակայն, բոլորի անունները գրանցելուց հետո, այդ ցանկից հանվեց Անդրանիկ Քոչարյանի մտերիմ Ռուբեն Հայրապետյանի անունը։
    09:28
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սրբուհի Գալյանի ծանր հրետանին պատրաստվում է լքել նախարարությունը. «Հրապարակ»
    Մեկ տարի առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 28-ամյա Ներսես Զեյնալյանին նշանակեց իր խորհրդական։ Զեյնալյանն աշխատել է Պետեկամուտների կոմիտեում, այժմ դասախոսում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Նաեւ Գալյանի լիազորված անձն է ԲԴԽ-ում, նա դատավորների դեմ նախարարության հարուցած վարույթներն է պաշտպանում ԲԴԽ-ում։
    09:25
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայտնի է՝ ով կդառնա Փարաքարի համայնքապետ. «Փաստ»
    Հոկտեմբերի 7-ին տեղի կունենան Փարաքար համայնքի նոր ղեկավարի ընտրություններ։ Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո ավագանին իր կազմից ընտրելու է համայնքապետ: Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու:
    09:21
    04.10.25
    Ավելին
2025-10-03