Լրահոս
2025-10-04
-
ԻրավականԻնձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել․ Ռուբեն ՎարդանյանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի խախտումներով։Ավելին23:4804.10.25 -
ԻրավականԵրևանի անցումներից մեկում տարեց կնոջը կողոպտել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ«Հոկտեմբերի 2-ին, ժամը 12։55-ին հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 69-ամյա կնոջ:Ավելին23:4004.10.25 -
ԻրավականԴատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Արա ԶոհրաբյանՓաստաբան Արամ Վարդևանյանը հրապարակավ հարցեր է բարձրաձայնել, նշելով՝ «Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ, 2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ: Եթե այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով» (մեջբերման ավարտ):Ավելին23:2004.10.25 -
ՏարածաշրջանԹբիլիսիում անկարգությունների հետևանքով 14 ոստիկան է տուժել. մեկի վիճակը ծանր էՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ «պետությունը շատ խիստ կլինի ցանկացած մեկի հանդեպ, որը ձեռք կբարձրացնի ոստիկանի վրա»։Ավելին23:0004.10.25 -
ՀասարակականՍպանություն՝ Լոռու մարզում․ Արցախից տեղահանված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ հոկտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետությունից տեղահանված 18-ամյա Տիգրան Դ․-ն է։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տիգրան Դ․-ին դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես Արցախի Հանրապետության քաղաքացի է՝ 17-ամյա Ռազմիկ Մ․-ն, ով սովորում է Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում։Ավելին22:4504.10.25 -
ՀասարակականՇղթայակապ ավտովթար է տեղի ունեցել, տուժած կաՀոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում՝ թիվ 6 հասցեի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Սիրանուշ Ք․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes», «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաների, վերջինն էլ առաջ է ընթացել ու բախվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյյանը, վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների վարորդների և հետազոտման նպատակով հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը։Ավելին22:3004.10.25 -
ԻրավականԽոստանում եմ այժմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար. Միքայել Սրբազանը նամակ է ուղարկել բանտիցԱյսօր Գյումրիի տոնն է, բայց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Յոթ Վերք եկեղեցում չէ, այլ ԱԱԾ մեկուսարանում: Բանտարկության 100-րդ, ազատազրկման՝ 2-րդ օրը Սրբազանը խոստանում է ավելի մեծ վտանգ դառնալ իշխանության համար, քան էր մինչև հիմա:Ավելին22:1504.10.25 -
ՀասարակականԵկեղեցին անշեղորեն իրականացնում է իր առաքելությունը․ ՎեհափառՀոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) տնօրենների խորհրդի անդամներին ու բարերարներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ, ՀՕՖ-ի նախագահ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ատենապետ Ռանդի Սապահ-Գուլյանի։ Հանդիպմանը Մեսրոպ եպիսկոպոսը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներակայցրեց հյուրերին և հիմնադրամի ծավալած գործունեությունը: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին՝ բարձրորեն գնահատելով այն ազգաշահ առաքելությունը, որ ՀՕՖ-ը իրականացնում է հայրենիքում և սփյուռքում: Հայոց Հովվապետը, անդրադարձ կատարելով հիմնադրամի ազգանվեր և եկեղեցանվեր գործունեությանը, նշեց որ հայրենիքի համար ծանր ու փոթորկալի ժամանակներում ՀՕՖ-ը իր կարելիություններն ի սպաս է դրել ազգի զավակների հոգածության համար և իր ավանդն է բերել երկրի կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական ոլորտներում, ինչպես և Հայաստան-սփյուռք կապերի սերտացմանը։ Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց նաև ՀՕՖ-ի առաքելությանը սատարող բարեկամներին ու բարերար հայորդիներին՝ ընդգծելով, որ նրանց ներդրումի և ազնիվ ծառայության շնորհիվ բարեզարդվում ու պայծառանում է եկեղեցական և ազգային կյանքը։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ կարևորելով սփյուռքի ազգային կառույցների, ինչպես նաև ՀՕՖ-ի ջանքերն ի նպաստ առկա խնդիրների հաղթահարման, հայրենիքի զորացման ու առաջընթացի։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով ընդգծեց, որ հոգևոր դասի ու եկեղեցանվեր հայորդիների նախանձախնդրության ու նվիրումի շնորհիվ Եկեղեցին անշեղորեն իրականացնում է իր առաքելությունը։ Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի գործունեությանը տարբեր ոլորտներում և ծրագրերին: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն օրհնի և զորավիգ լինի թեմակալ առաջնորդին, ՀՕՖ-ի անդամներին, բարեկամներին ու բարերարներին իրենց բոլոր ազգօգուտ նախաձեռնություններում:Ավելին22:0004.10.25 -
Սպորտ«Կրասնոդար»-ը հաղթեց «Ախմատ»-ին. Սպերցյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակՌուսաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունեց Գրոզնիի «Ախմատ»-ին:Ավելին21:4504.10.25 -
ՏարածաշրջանՆերխուժում՝ նախագահական պալատ. Վրաստանում նորից քաոս էԼարված իրավիճակ է Վրաստանում: ՏԻՄ ընտրությունների արդյունքներին չսպասելով՝ ընդդիմությունը աջակիցներին փողոց է հանել: Նրանք արդեն փորձել են ներխուժել նախագահական նստավայր։ Ոստիկանությունը գործի է դրել ջրցանները:Ավելին21:3804.10.25 -
ՔաղաքականՍպանությունից հետո՝ ընտրական կրքեր. ո՞վ կդառնա Փարաքարի համայնքապետՀամայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 13 օր հետո՝ երեքշաբթի Փարաքարը նոր համայնքապետ կունենա: Մարդիկ ակնկալում են, որ ֆորս մաժոր չի լինի, կընտրվի «Միասնություն» դաշինքի հաջորդ համարը:Ավելին21:3004.10.25 -
Քաղաքական«Մեր ձևով» շարժման անդամներն այցելել են «Վառեմ-Մարեմ»-ի շենք, ծանոթացել վերականգնման աշխատանքների ընթացքինԻր խոսքում «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը նախ շնորհավորեց ներկաներին և բոլոր գյումրեցիներին Գյումրի քաղաքի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ ինքնանպատակ չի եղել շարժման գրասենյակի բացումն իրականացնել հենց Գյումրի քաղաքի օրը՝ միաժամանակ ընդծելով, որ քաղաքի տոնին շարժման գրասենյակի բացումը նշանավորում է Գյումրի քաղաքի զարթոնքի սկիզբը։Ավելին21:2504.10.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի կալանավորումը աղմուկ է բարձրացնում Փարիզում. ֆրանսիացի հայտնի իրավաբանի ահազանգըԳործարար Սամվել Կարապետյանի ազատության պահանջը հասել է Ֆրանսիայի կառավարություն: Հեղինակավոր փաստաբան Շառլ Կոնսինյին է դիմել իր երկրի գործադիրին, որպեսզի Փարիզը պահանջի Երևանից՝ ազատ արձակել Կարապետյանին:Ավելին21:1504.10.25 -
ՀասարակականՎթար՝ Արմավիրի մարզում․ 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ վիրավոր կաԵրեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում Վաղարշապատ-Մարգարա Մ3 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի, «Nissan March» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։Ավելին21:0004.10.25 -
Քաղաքական«Մեր ձևով»-ը Գյումրիում գրասենյակ է բացել. շարժումը ե՞րբ կդառնա քաղաքական միավորԳյումրիում այսօր առաջին մարզային գրասենյակն է բացել «Մեր ձևով» շարժումը: Հենց այնտեղ են Սամվել Կարապետյանի թիմակիցներն անոնսել՝ հունվարին արդեն հնարավոր է քաղաքական միավորում ստեղծելու մասին հայտնեն:Ավելին20:4504.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բողոքի հուժկու ցույցից ցնցվում է Թբիլիսին. իշխող ուժը առաջատար է ՏԻՄ ընտրություններումՀայլուր 20։30 Բողոքի հուժկու ցույցից ցնցվում է Թբիլիսին. իշխող ուժը առաջատար է ՏԻՄ ընտրություններումԱվելին20:3004.10.25 -
ՔաղաքականՀետմահու հրապարակվել է Վալոդյա Գրիգորյանի ուղերձըԲացառիկ նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակելու ենք ծառայել ձեզ՝ առաջնորդվելով համայնքին և բնակչին ծառայելու մեր գլխավոր առաքելությամբ։Ավելին20:2204.10.25 -
ՄիջազգայինԻրանն ու Ղազախստանը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունըԻրանում Ղազախստանի դեսպան Օնթալափ Օնալբաևը հայտարարել է, որ Աստանան պատրաստակամ է ընդլայնել տնտեսական համագործակցությունն Իրանի հետ, մասնավորապես՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում։Ավելին20:1504.10.25 -
ԻրավականԿալանավորված փաստաբանն Արմինե Հարությունյանն էՀիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։Ավելին20:0304.10.25 -
ՏարածաշրջանԼարված իրավիճակ՝ Վրաստանում․ բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջևԹբիլիսիում հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ։ Վրաստանի նախագահի նստավայրի մոտ են ժամանել լրացուցիչ հատուկ նշանակության ջոկատներ։ Այս պահին իրավիճակը լարված է, բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։ Թբիլիսիում ցուցարարները ծեծի են ենթարկել «Իմեդի» հեռուստաընկերության նկարահանող խմբին, ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։Ավելին19:5104.10.25