Լրահոս

2025-10-06
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Էջմիածնում ՔՊ հաղթանակը կյանքի ու մահու հարց է դարձել. «Ժողովուրդ»
    Armlur.am-ը գրում է. «Հայաստանի Սուրբ քաղաքում ՔՊ-ի հաղթանակը կյանքի ու մահու հարց է դարձել իշխող կուսակցության համար: Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին հրավիրված ՔՊ վարչության նիստը նվիրված է եղել նոյեմբերին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններին: Հին կազմով ՔՊ վարչության նիստին հրավիրել են Էջմիածին քաղաքի ժամանակավոր քաղաքապետ Արգիշտի Մեխակյանին ու Արմավիրի նորանշանակ մարզպետ, ուժային կառույցի նախկին ներկայացուցիչ Վահրամ Խաչատրյանին:
    10:12
    06.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոկտեմբերի 6-ին և 7-ին տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը
    Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
    10:02
    06.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:
    09:45
    06.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    06.10.25
    Ավելին
2025-10-05
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    23:58
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գոռ Սահակյանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ
    Գոռ Սահակյանը (71 կգ) Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պոկում վարժությունից նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ բարձրացնելով 154 կգ։ Հրում վարժությունում նա 3 անգամ չհաղթահարեց 182 կգ-ը ու դուրս մնաց հետագա պայքարից։ Նշենք, որ Գոռ Սահակյանը աշխարհի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 2025 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն։
    23:37
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի հասարակությունը Եվրամիությունից ներողություն է ակնկալում իշխանությունը տապալելու փորձին աջակցելու համար․ խորհրդարանի խոսնակ
    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շաբաթ օրը հայտարարել է, որ Թբիլիսիում անկարգությունների համար պատասխանատվություն է կրում ԵՄ դեսպանը, քանի որ Եվրամիության ներկայացուցիչները պաշտպանում էին երկրում սահմանադրական կարգի փոփոխության փորձը: 
    23:12
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աշխարհում կան ընդամենը չորս բանտարկված միլիարդատեր, որից երկուսը հայ են. Նարեկ Կարապետյան
    «Մի բան ասեմ՝ բոլորը համակարծիք կլինեն, որ Միքայել Սրբազանը կարող էր չխոսել և եկեղեցական հիերարխիայում պահպանել իր դերը՝ առանց այսպիսի զրկանքների, քանի որ այս զրկանքները իրեն ոչ մի աշխարհիկ օգուտ չեն տալիս։
    22:45
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի  առաջնությունում
    Կանանց մրցաշարում ազգային թիմը նույն` 2:5-1:5 հաշվով պարտության է մատնել Էստոնիային: Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ) և Սուսաննա Գաբոյանը (4-րդ խաղատախտակ):
    22:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայհոյել է Նեթանյահուի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքը քննարկելիս
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայհոյել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Համասի հետ կնքված համաձայնագրի վերաբերյալ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ես չեմ հասկանում, թե ինչու եք դուք միշտ այդքան... դժգոհ», - ասել է Թրամփը՝ ի պատասխան Նեթանյահուի այն պնդման, որ Համասի կողմից Ամերիկայի նախագահի պայմաններին համաձայնությունը «ոչինչ չի նշանակում»։ Axios-ի աղբյուրները պնդում են, որ Թրամփը Նեթանյահուին կոչ է արել «ընդունել հաղթանակը»: Շաբաթ օրը Իսրայելի կառավարական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Իսրայելը պատրաստվում է բանակցողների պատվիրակություն ուղարկել՝ քննարկելու Գազայի հատվածում հակամարտության կարգավորման Թրամփի ծրագրի առաջին փուլի իրականացման մանրամասները, որը վերաբերում է իսրայելցի պատանդների եւ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակմանը: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ուրբաթ օրը հայտարարել է բոլոր կենդանի իսրայելցի պատանդներին ազատ արձակելու և զոհվածների մարմինները Թրամփի ծրագրի համաձայն հանձնելու պատրաստակամության մասին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր ամենասարսափելի հետևանքներով, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև կիրակի իր 20 կետից բաղկացած առաջարկին դրական պատասխան չտրամադրի:
    21:40
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը և Ուկրաինան կրկին միմյանց մեղադրել են բնակավայրերին համակարգված հարվածներ հասցնելու մեջ
    Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տեղեկատվությամբ՝ Բելգորոդը հարձակման է ենթարկվել 33 անօդաչու թռչող սարքով, որոնցից 30-ը խփվել է: Նշվում է, որ առևտրային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ամուսնական զույգ:
    21:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    4-ամյա երեխան տանն անզգուշաբար ընկել և գլուխը հարվածել է սեղանի անկյունային հատվածին
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների և «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։   Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Գոռ Գաբոյանը, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Ծարավ Աղբյուր-Աճառյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով ամուսինները:    Վերջինները պարեկներին տեղեկացնում են, որ երեխան տանը անզգուշաբար ընկել է և գլուխը հարվածել սեղանի անկյունային հատվածին ու արնահոսում է և իրենք երեխային տեղափոխում են «Ուիգմոր» բժշկական կենտրոն:   Տեղում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի հանձնարարականով՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դ. Նիկողոսյանի ուղեկցութամբ պարեկները երեխային հասցում են նշված բժշկական կենտրոն ու արդեն գործի են անցնում բժիշկները, ովքեր կարողանում են փրկել երեխայի կյանքը:   4-ամյա տղան 1-2 օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ:
    20:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Որոշ արաբական և իսլամական երկրներ կոչ են արել բանակցություններ սկսել Գազայում իշխանության փոխանցման վերաբերյալ. ԶԼՄ
    «Արտաքին գործերի նախարարները ողջունում են ՀԱՄԱՍ-ի պատրաստակամությունը Գազայի կառավարումը հանձնել անկախ տեխնոկրատներից կազմված Պաղեստինյան ինքնավարության անցումային կոմիտեին։ Նրանք ընդգծել են առաջարկի իրականացման մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելու և դրա բոլոր ասպեկտները քննարկելու համար անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ։ 
    20:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:
    19:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայտնի են Չեխիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
    Չեխիայում հրապարակվել են հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և հայտնի է ստորին պալատի նոր կազմը հաջորդ չորս տարիների համար։
    19:08
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    18-ամյա վարորդը բախվել է քարե պարսպին․ վիրավորներ կան
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ա․-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտում և բախվել քարե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։
    19:00
    05.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը համառում է. պարտություն՝ նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ լեզվակռվո՞ւմ
    Մինչ Փաշինյանը փորձում է արդարացնել Ալիևին «Զանգեզուրի միջանցք» ասելու համար, Ադրբեջանի նախագահը, ասես, ծաղրում է նրան: Բաքվում ամենևին էլ միայն Հորադիզ-Զանգելան ճանապարհը նկատի չունեն «Զանգեզուրի միջանցք» ասելով, այլ ամբողջ Թրամփի ուղին: «Ազարբայջան» պաշտոնաթերթում տպագրված մի հոդվածում են, ըստ էության, տվել Փաշինյանի հարցի պատասխանը, թե ի՞նչ է հասկանում Ալիևը՝ «Զանգեզուրի» միջանցք ասելով:
    18:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի հարավում  թայֆունի պատճառով ավելի քան 150 հազար մարդ է տարհանվել
    Նշվում է, որ հոկտեմբերի 5-ին առավոտյան Գուանդուն նահանգի ջրհեղեղների դեմ պայքարի շտաբը թայֆունի արտակարգ իրավիճակներին արձագանքման մակարդակը 2-րդ մակարդակից բարձրացրել է 1-ին մակարդակի։
    18:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է. 24news
    Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ժամը 16։00-ի սահմաններում Տաշիրի ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդը քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Վիրավորը, ցավոք, գիտակցության չգալով, մահացել է։
    17:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանում բախվել են «Jeep»-ն ու «Mercedes»-ը․ այնուհետև 2 ավտոմեքենաները բախվել են քարե պարսպին․ կա 6 վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Կապան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արտյոմ Շ․-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և երկաթե աղբարկղին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ռաջի Բ․-ն, 43-ամյա Գարիկ Ն․-ն, 44-ամյա Արմեն Ի․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Վարսենիկ Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    17:00
    05.10.25
    Ավելին