Լրահոս
2025-10-06
-
ՀասարակականՍկանդալներից ու տագնապներից հոգնած Վաղարշապատն ավագանու ընտրությունների է պատրաստվումԱվելի քան մեկ ամսից նոր ավագանի պետք է ընտրեն Վաղարշապատ խոշորացված համայնքում: Արտահերթ ընտրություններին պատրաստվում են և՛ իշխանությունը, և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը: Անտարբեր են միայն վաղարշապատցիները: Մարդիկ հոգնել են ամենօրյա սկանդալներից, կոռուպցիոն բացահայտումներից, հայրենիքի ևս մեկ հատված կորցնելու ամենժամյա տագնապից: Խաղաղություն են ուզում տանը և սահմանին: Բայց ոչ այն խաղաղությունը, երբ, ինչպես իրենք են ասում՝ «թուրքը նստած է և՛ տանը, և՛ դրսում»:Ավելին18:1506.10.25 -
ԻրավականՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որից 231-ը՝ արտակարգՍեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որից 231-ը՝ արտակարգ:Ավելին18:0006.10.25 -
ԻրավականԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալեցին բնակարանային գողության մեղադրանով հետախուզվողինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հոկտեմբերի 4-ին` ժամը 14.50-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա տղամարդու:Ավելին17:4506.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:Ավելին17:3006.10.25 -
ԻրավականՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստից կատարված գողությունըՕգոստոսի 1-ի երեկոյան Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենը: Ըստ հաղորդման` վերջին 15 օրվա ընթացքում կոտրել են Նժդեհի փողոցում գտնվող իրենց պահեստի դռան փականը և գողացել 10 միլիոն դրամի տնտեսական ապրանքներ:Ավելին17:1506.10.25 -
ԱշխարհԿատաղի ցույցերից հետո խիստ պատիժ են խոստանում. վիրավորներ, ձերբակալվածներ՝ ԹբիլիսիումԻշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթանակ է հայտարարել՝ նախնական արդյունքներով հավաքելով ավելի քան 70 տոկոս ձայն։ Ընդդիմությունը չի ընդունում ՏԻՄ ընտրությունների արդյունքները և պահանջում է նոր քվեարկություն։ Թբիլիսիում արդեն երեք օր է՝ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն անկարգությունների համար մեղադրել է ԵվրամիությանըԱվելին17:0606.10.25 -
ՔաղաքականՊետրոս Մեղրյանը պատգամավորական մանդատ է ստացելՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հերթական հաջորդ թեկնածուին փոխանցելու օրակարգով։Ավելին17:0006.10.25 -
ՀասարակականՆորք-Մարաշում էլեկտրամեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու հայտնվել սուպերմարկետի տարածքումՖոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված կնոջը քաղաքացիները, վրաերթի հարևանությամբ գործող «Երևանի Սիթի» սուպերմարկետի աշխատակիցները դուրս են բերել ավտոմեքենայի առջևի հատվածի տակից, իսկ մինչ այդ հետիոտնը կանգնած է եղել մայթին, երբ նշված ավտոմեքենան, որը կայանված է եղել «Երևան Սիթի»-ի դիմաց, առաջ է ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 1 մետր բարձրությունից հայտնվել բնակելի շենքի և «Երևան Սիթի»-ի տարածքում:Ավելին16:5206.10.25 -
ՔաղաքականՇենգավիթ վարչական շրջանի ղեկավարը կդադարեցնի լիազորություններըՇենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ իմ աշխատանքային գործունեությունը:Ավելին16:4006.10.25 -
ՀասարակականԳորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ է. պատճառը՝ կառավարության որոշումն էԳորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին Քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել է ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին նշված է նախաձեռնող խմբի հայտարարությունում, որում, մասնավորապես, ասված է.Ավելին16:2906.10.25 -
ԻրավականՀակակոռուպցիոնը անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի դատավճիռըՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «2025 թվականի սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:Ավելին16:1406.10.25 -
ՀասարակականՊատվաստված 16-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղից սանավիացիայով ԵրևանԱյսօր՝ հոկտեմբերի 6-ին, ծայրահեղ ծանր վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոն տղա է տեղափոխվել: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 շաբաթ առաջ տղային Լոռու մարզի պոլիկլինիկաներից մեկում պատվաստել են ու նա գնացել է տուն, ինչից հետո մի քանի օր տղայի ինքնազգացողությունը վատացել է, ունեցել է սրտխառնոց և ծնողները, տեսնելով, որ այլևս ի վիճակի չեն երեխային բուժել, շտապ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնել, որից հետո որոշում է կայացվել, որ երեխան պետք է շտապ տեղափոխվի Երևան՝ հետագա նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար:Ավելին15:5906.10.25 -
ՀասարակականՀայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը և ենթարկվելվարչական պատասխանատվությանՀայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը, այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։Ավելին15:4206.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Քննիչներ՝ Մերձավանի գերեզմանատանը. տարածքը զննել են մեղադրյալի ցուցմունքի հիման վրաՀայլուր 15։30 Քննիչներ՝ Մերձավանի գերեզմանատանը. տարածքը զննել են մեղադրյալի ցուցմունքի հիման վրաԱվելին15:3006.10.25 -
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՀայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։Ավելին15:1506.10.25 -
Հասարակական«Էրեբունի-Երևան 2807» եզրափակիչ համերգին ելույթ կունենա Թաթա ՍիմոնյանըՀոկտեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Էրեբունի-Երևան 2807. «Սիրահարվելու քաղաք»» օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենա բոլորիս կողմից սիրված արտիստ Թաթա Սիմոնյանը։Ավելին15:0006.10.25 -
ՀասարակականՓարաքար համայնքի ղեկավարի uպանnւթյան մեջ մեղադրվողն ասել է` կրակել սովորել է գերեզմանատան տարածքում. Hetq.amՓարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին, նրա ընկերոջը՝ Քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանին սպանելու և մեկ այլ անձի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող 20-ամյա Գ. Հարությունյանը կրակել սովորել է Մերձավան գյուղի գերեզմանատանը: Այսօր քննչական գործողություններ են իրականացվել այդ վայրում: Գրում է Հետքը:Ավելին14:4606.10.25 -
ՀասարակականԶորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջըՀոկտեմբերի 14-ին Հայ Եկեղեցին կնշի սուրբ առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի, Շիղայի եւ Սիղվանոսի հիշատակության օրը։Ավելին14:2306.10.25 -
ԱշխարհՀրաժարական է տվել Ֆրանսիայի վարչապետը. քաղաքական ճգնաժամը խորանում էՖրանսիայում քաղաքական ճգնաժամը խորանում է: Նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ընդամենը 27 օր պաշտոնավարելուց հետո` այսօր առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆրանսիայի նախագահին: Լեկորնյուն հրաժարական է ներկայացրել քաղաքական ճնշումների պատճառով: Լեկորնյուի կաբինետը նշանակման օրվանից քննադատվում էր՝ կառավարությունում Մակրոնի աջակիցներ և աջակենտրոն «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչներ ներգրավելու համար։ Սա դժգոհություններ է առաջացրել ոչ միայն ընդդիմության, այլ նաև կառավարող դաշինքի ներսում:Ավելին14:0706.10.25 -
ՀասարակականԱրձագանք դրսից. դատապարտում են Աջապահյանի ազատազրկումըՌուսաստանի կրոնական ազատության պաշտպանության ասոցիացիայի խորհուրդը հայտարարություն է տարածել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ:Ավելին14:0106.10.25