Լրահոս
2025-10-18
-
ՔաղաքականՏեղեկացա, որ հանրահավաքի մասնակիցների մեքենաները տանում են հատուկ պահպանվող տարածք. Գառնիկ ԴանիելյանՏեղեկացա, որ հանրահավաքի մասնակիցների մեքենաները տանում են հատուկ պահպանվող տարածք. Գառնիկ ԴանիելյանԱվելին17:1818.10.25 -
ՔաղաքականԱրդյոք սա էր, ինչ մենք ցանկանում էինք. Լևոն Սարգիսով«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Լևոն Սարգիսովը։Ավելին17:0618.10.25 -
ՀասարակականԷն մութ ու խավար տարիներին Սամվել Կարապետյանի մոտ են աշխատել բոլորը. քաղաքացիԱյս պահին Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաեձռնած հանրահավաքը։Ավելին16:5518.10.25 -
ՔաղաքականՔԿ-ի հրապարակած լուսանկարում երևացող դիվանագիտական անձնագրի ժամկետը լրացել է յոթ տարի առաջ. RadarԱրագածոտնի թեմում խուզարկությունից հետո ՔԿ-ի հրապարակած լուսանկարում երևացող դիվանագիտական անձնագրի ժամկետը լրացել է յոթ տարի առաջ։Ավելին16:5318.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ փոխնախագահն առաջիկայում կայցելի ԻսրայելՄիացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կայցելեն Իսրայել՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության ծրագրի իրականացումն առաջ մղելու նպատակով։Ավելին16:3818.10.25 -
ՀասարակականԱրհեստական խցանումներ, անվճար բենզին. ՔՊ֊ն փորձում է խափանել «Մեր ձևով» շարժման հանրահավաքը. «Փաստ»Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՔՊ-ական կառույցների միջոցով մայրաքաղաքում ստեղծվում են արհեստական խցանումներ։ Օրինակ` ՔՊ֊ական պատգամավոր Խաչատուր Սուքիասիանի հետ ասոցացվող բենզալցակայաններում անվճար բենզին բաժանելու ակցիա է իրականացվում, ինչի հետևանքով արհեստական հերթեր են ստեղծվել, պարալիզացվել է երթևեկությունը դեպի կենտրոն։Ավելին16:2618.10.25 -
ՀասարակականԴիմում եմ Ձեզ՝ պետական այրեր, ուժային կառույցների և արդարադատության համակարգի ծառայողներ, կա՛նգ առեք, խելքի եկեք․ Ասողիկ աբեղաԵվ այսպես է չափվում ու կշռվում ամեն խոսք, գործ և արարք: Ըստ այսմ, այն ամենն ինչ ասվում և արվում է պետական որոշ պաշտոնյաների և որոշ մարմինների աշխատակիցների կողմից՝ ապազգային է, հակասահմանադրական ու հակապետական է, խելագար աստվածամարտություն է:Ավելին16:1818.10.25 -
ՔաղաքականՈւղիղ I Մեծ հանրահավաք Ազատության հրապարակում՝ քաղբանտարկյալների ազատության պահանջովՈւղիղ I Մեծ հանրահավաք Ազատության հրապարակում՝ քաղբանտարկյալների ազատության պահանջովԱվելին16:0518.10.25 -
ՀասարակականԴանակահարություն՝ Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ․ մասնակիցների մեջ են նաև համայնքապետի տեղակալը և ավագանու անդամըՀոկտեմբերի 15-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Ա Վեհափառի փողոցում, համայնքապետարանի հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Վարդան Սուքիասյանը վիճաբանել Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Սուրեն Թադևոսյանի և 31-ամյա Մանուկ Անդրեսյանի հետ, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և Վ. Սուքիասյանը դանակով հարվածել է է Մ. Անդրեսյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Մ․ Անդրեասյանը և Ս․ Թադևոսյանը ծեծի են ենթարկել Վ․ Սուքիասյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, պարզել են նաև, որ Վ․ Սուքիասյանը զանգահարել է իր ընկերներին, Կոտայքի մարզի բնակիչներ 38-ամյա Դանիել Դանիելյանին և 39-ամյա Վահե Եղյանին, իսկ Ս․ Թադևոսյանը իր հերթաին կանչել է իր եղբորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիս Թադևոսյանին, ովքեր միմյանց ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյաննքներ, որից հետո Վ. Սուքիասյանը քարերով հարվածել է Սուրեն Թադևոսյանին՝ դեմքի և գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք: Գ․ Շամշյանի տեղեկություններքվ Կոտայքի քրեական ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս Վ.Սուքիասյանը, Վ.Եղյանը, Դ.Դանիելյանը և Ս.Թադևոսյանը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային քրեական վարչություն, իսկ Ա.Թադևոսյանը՝ հրավիրվել է: Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Մ.Անդրեսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով Կոտայքի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քրեական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Վարդան Սուքիասյանը Բյուրեղավան համայնքի ավագանու անդամ է, իսկ Դանիել Դանիելյանը աշխատում է Բյուրեղավանի համայնքապետարանում, որպես համայնքի ղեկավարի տեղակալ։Ավելին16:0018.10.25 -
ՄիջազգայինԻրանի ԱԳ նախարարն Աֆղանստանին և Պակիստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել ռազմական գործողություններըԻրանի և Աֆղանստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Ամիր Խան Մութթաքին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները։Ավելին15:4718.10.25 -
ՀասարակականՀիշել և օգնել հերոսներին.պատերազմի մասնակիցները հասարակական կազմակերպություն են ստեղծել՝ «Հայրեններ»Հիշել և օգնել հերոսներին.պատերազմի մասնակիցները հասարակական կազմակերպություն են ստեղծել՝ «Հայրեններ»Ավելին15:3818.10.25 -
ԻրավականՄանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը. «Sputnik Արմենիա»Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:Ավելին15:2718.10.25 -
ՀասարակականՆախագահի նստավայրում հյուրընկալվել են պատանի ստեղծագործողներՀանրապետության նախագահի նստավայրում կայացել է Դանիելյան արվեստի կենտրոնի սաների ստեղծագործությունների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 34-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը դիտել է ցուցադրությունը, ծանոթացել ու զրուցել պատանի ստեղծագործողների հետ:Ավելին15:2018.10.25 -
ԻրավականԵս բոլոր տեղերում էլ աննորմալ պրոցեսներ եմ տեսնում. Հովհաննես ՔոչարյանՓաստաբան, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի կարծիքով Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոսի և Վեհափառ հայրապետի նախկին գավազանակիր Աղան Երնջակյանի զրույցի ընթացքում նախկին գավազանակրի նկարագրած իրավիճակում հանցագործության առերևույթ հատկանիշներ կան.Ավելին15:1018.10.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ը և «Mercedes Sprinter»-ը․ կան վիրավորներԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին15:0018.10.25 -
ՏարածաշրջանԻրանն ու Թուրքիան մտադիր են խորացնել համագործակցությունը շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտումԻրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ և շրջակա միջավայրի վարչության ղեկավար Շինա Անսարին Ստամբուլում «Զրոյական թափոններ» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի հետ։Ավելին14:5518.10.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 20-21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։Ավելին14:4518.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ:Ավելին14:3018.10.25 -
Աշխարհ103 տարեկանում մահացել է ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Յան ՉժենինըՅան Չժենինը ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից էր։ Աշխատանքները վերաբերում են դաշտի քվանտային տեսությանը, տարրական մասնիկներին, ֆազային անցումների տեսությանը։ 1957 թվականին նա և Ցունգ-Դաո Լին ստացել են ֆիզիկայի Նոբելյան մրցանակ՝ թույլ փոխազդեցության պարիտետը չպահպանելու վերաբերյալ աշխատանքի համար:Ավելին14:1518.10.25 -
ՔաղաքականՀՀ-ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե նաև հաջորդ տարի․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել մեկ ամսից, իսկ գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Deutsche Welle»-ի հետ զրույցում, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ըստ նախարարի` Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցելու Եվրամիությանը: «Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի: Դա կախված է բազմաթիվ գործոններից: Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,- ասել է Միրզոյանը։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է Եվրոպական Միության հետ և արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները. կա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որը, ըստ նախարարի, բավականին հաջող ընթացք ունի։ Բացի այդ, ըստ նրա, պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ և ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ, և չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում։ «Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ»,-ասել է Միրզոյանը։Ավելին14:0018.10.25