Լրահոս

2025-10-18
  • Img default alt hy
    Հասարակական
    Այդ ո՞ր ավելի անմեղ ու արժանավոր հոգևոր սպասավորին եք տեսնում Լուսավորչի գահին, այդ ո՞վ է ձեր սուրբը․ Սեբեոս քահանա
    «․․․ աքաղաղ չի՞ կանչել։ Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս․ Այն ամենին ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և հոգևոր սպասավորների, բայց խորքային առումով ընդդեմ Հայ ժողովրդի և առհասարակ Հայ ազգային, ավանդական, հոգևոր ու բարոյական արժեքների, որն իրականացվում է հակահայ ու թրքահաճո, անկասկած ժամանակավոր, անբարո ու կեղծ ժողովրդավարությամբ շղարշված կառավարության կողմից կարիք ունի իրավական-իրավագիտական, բարոյական ու հոգևոր հստակ գնահատականի։  Իրավական գնահատականը թողնելով մասնագիտական հանրության արդար ու համակողմանի քննությանը, որպես հոգևոր սպասավոր աստվածապարգև, առաքելահաստատ Հայոց եկեղեցու, կսահմանափակվեմ լոկ, ներկայիս թշնամական վարչախմբի գործունեությունը որակելով որպես անպատկառ, անբարո, հակաօրինական, հակամարդկային ու հայատյաց չափազանց մեղմ ու համարյա ոչինչ չասող տերմիններով, գնահատել որպես խիստ դատապարտելի և աստվածամարտ։ News.5tv.am-ի հետ զրույցում ասաց Սեբեոս քահանա Ղալաչյանը։ «Գալով Հայստանում տիրող իրականությանը հոգևոր ու բարոյական գնահատական տալուն, չտրվելով կոպիտ որոկումներ շռայլելու միանգամայն բնական գայթակղությանը, մեկիկ-մեկիկ չանդրադարնալու համար Սիմոնյան Ալեններին, Ռուբինյան Ռուբեններին, Հարությունյան Արայիկներին, Պետրոսյան Ռոմանոսներին, Ալեքսանյան Վահագններին, Ավանեսյան Անահիտներին, Թորոսյան Արսեններին, Հակոբյան Հասմիկներին, Հովհաննիսյան Արթուրներին, Մանավազյան Արուսյակներին, Կարապետյան Մարիաներին, Սարգսյան Արամներին, Խաչատրյան Անիներին, Սաֆարյան Ստյոպաներին, Խաչատրյան Անիներին, Ղազարյան Պետրոսներին, Մելքոնյան Մասիսներին, Մելիքսեթյան Արմինեներին, Ֆարխոյան Կարեններին, Հակոբյան Աննա ու Հրաչյաներին և այսպես շարունակ, ի դեպ Գրիգորյան Նարեկներին հատուկ չեմ նշում,  միանգամից հայացքիս առաջ հառնում է ավետարանական առակներից մեկի բացասական հերոս՝ անիրավ դատավորը, որի մասին մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս ասում է․ «Մի քաղաքում մի դատավոր կար․ Աստծուց չեր վախենում և մարդկանցից չեր ամաչում» (Ղուկ․ 18,2), որակում, որը միանգամայն ամբողջական կերպով վերաբերելի է իշխող ուժի՝ քպ-ի յուրաքանչյուր անդամի և առհասարակ Նիկոլի յուրաքանչյուր գաղափարակցի, ինչի արդյունքում Հայաստանում տիրող հոգեբարոյական իրականությունը կարելի է գնահատել՝ ողբալի ու աներևակայելի, բայց չմոռանամ նշել, որ ավետարանական «դատավորը» ի վերջո ընկրկեց։ Հիշելով մեկ այլ ավետարանական դրվագ, որում Հիսուս իր խոսքը ուղղելով Հերովդեսին ասում է․ «Գնացեք ասացե՛ք այն աղվեսին», խոսքս ուղղելով քեզ՝ «the other guy», խոստովանեմ՝ Նիկո՛լ, աղոթում եմ քեզ համար, անկեղծ, աղոթում եմ ու խնդրում Բարձրյալից, որ երկար ու ձիգ տարիների, առողջ ու սթափ մտքով կյանք պարգևի քեզ Աստված, որպեսզի տեսնես բոլոր քո բերած աղետներից վերապրած ու հառնած Հայաստան՝ իրական և պատմական, մնայուն ու հոգևոր, որպեսզի տեսնես քո բոլոր թշնամական ու կեղծ, հակահայ ու աստվածամարտ, դավադիր ծրագրերի ձախողումն ու տապալումը, որպեսզի ականատեսը լինես  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Սուրբ Էջմիածնի և իր գահակալի շուրջ, ազգային, ավանդական, հոգևոր, բարոյական, ճշմարիտ քրիստոնեկան արժեհամակարգով միաբանված Հայ ժողովրդի վերհառնումն ու գուցե, զղջումով, որին ես չեմ հավատա, խոստովանես և ապաշխարես, որպես ազգասպան ու ազգակործան վայ գործիչ, որ ցավոք փոխհատուցման հյուլեյի անգամ հնարավաորություն քեզ չի տա՝ Զոհերն անդառնալի են։  Սիրելի հայե՛ր, բարեպաշտ ժողովու՛րդ, որպես Աստծու Սուրբ եկեղեցու մեղվոր սպասավոր խոնարհաբար դիմում եմ ձեզ և խնդրում չնմանվել Ղուկասի ավետարանի 17-րդ գլխում նկարագրաված տաս բորոտներից իննին, ովքեր երախտամոռ գտնվելով Տիրոջ կողմից պարսավանքի արժանացան, այլ լինել միակի նման, ով իր ակնքալիքն ստանալով չմոռացավ, վերադարձավ ու փառաբանելով Աստծուն շնորհակալություն հայտեց Հիսուսին, արժանանալով Տիրոջ օրհնաբեր խոսքին։ «Սիրելինե՛ր, ճշմարիտ զավակներ մեր Մայր եկեղեցու, մենք յուրաքանչյուրիդ զորակցության կարիքն ունենք այս հակաեկեղեցական հետևաբար հակահայ արշավի ընթացքում, որովհետև իմ կամ մեր՝ հոգևորականներիս, ունեցած մեղքերն ու զանցանքները՝ եկեղեցում, ցավոք սրտի տեղ գտած մարդկային և համակարգային որոշ թերություններ, գուցե ոմանց տեսանկյունից, նույնիսկ անարդարություն, անգամ ներքին խոսակցությունների որևէ գաղտնալսում ու ձայնագրություն, անգամ իրական, դույզն ինչ չեն կարող արդարացնել ներկա թշնամական և անարգ ոտնձգություններն ընդդեմ Հայ եկեղեցու»։  Սեբեոս քահանա Ղալաչյանը նշեց, որ իր մեղքը բնավ չի արդարացնում որևէ միկի մեղքը, անտարբեր կամ անպատկառ կեցվածքը․ «Իմ մարդկային տկարություններով պայմանավորված էլ երբեք ու ոչմի կերպ չի նսեմանում այն օրհնությունը, որն առաքելաշավիղ ձեռնադրությամբ և օծումով բաշխում եմ ձեզ։ Խստորեն դատապարտում եմ և համեստաբար ակնկալում ամենքիդ գործուն արձագանքը, զորակցությունն ու պաշտպանությունը։  Տեր Արամնե՛ր, գործող կամ կարգալույծ, ձեզ անդրադառնալիս ակամա հիշում եմ ավետարանական հերոսներ՝ տաճարում աղոթող փարիսեցուն ու մաքսավորին, նկարագրված Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում, ձեզ էլ խոստովանեմ, որ ինձ տեսնում եմ մաքսավորի կերպարում, ապավինած Տիրոջ ողորմածությանը, իսկ Ձեզ ․․․ «Աստվա՛ծ, ներիր ինձ՝ մեղավորիս» (Ղուկ․ 18,13)։ Ի դեպ, տեր Արամ, Օհանավանում արևածագին ոչմի աքաղաղ չի՞ կանչում։  Հա՝, մի հարց էլ տամ, այդ ո՞ր ավելի անմեղ ու արժանավոր հոգևոր սպասավորին եք տեսնում Լուսավորչի գահին, այդ ո՞վ է ձեր սուրբը, որով պիտի զմայլվեք և որը որպես անթերի ու ձեր պես անարատ, պիտի հաճո լինի օրվա հայոյախոս, ամեն իրավունք ու օրինականություն ոտնահարող, նվիրապետական կարգն ու խորհուրդները անարգող, դատավորի ու փրկչի համարում ունեցող՝ անհայրենիք վայ առաջնորիդին։  Կուզեի տեսնել այդ եղբորս՝ ի Քրիստոս։ Եվ վերջում․ իմ խորին համոզմամբ այս արշավը, որ քողարկված է իբրև արշավ կաթողիկոսի դեմ, նպատակ ունի անդառնալիորեն պառակտելու և կազմաքանդելու ոչ միայն Հայ եկեղեցու այլև այդ եկեղեցուց սկիզբ առած և այդ եկեղեցու վրա խարսխված ամեն հայկականի՝ պատմություն, պատմական հիշողություն, պահանջատիրություն, լեզու ու գրականություն, լքված սրբավայրեր ու գերեզմաններ, մշակույթ, ընտանեկան արժեքներ և առհասարակ քրիստոնեական ավանդական կենսակերպի հիմքերը, դարձնելով Հայաստանը անդեմ, անազգ, անմշակույթ, անարմատ մի բնակավայր առանց Արարատի, Արցախի, թերևս արդեն առանց Սյունիքի, հիշողության և մինչև ու՞ր։ Ես հաշտ չեմ այս ամենի հետ ու համեստորեն պայքարում եմ իմ ձևով։ Իսկ դո՞ւ»,-ասաց քահանան։
    19:30
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը
    Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը և կոչ է անում անհապաղ նրան ազատ արձակել․ «Փաստաբանները պետք է կարողանան պաշտպանել իրենց վստահորդներին և խոսել արդարադատության իրականացման մասին՝ առանց վախի կամ պատիժից վախենալու»,- հայտարարել է ԱՄԴ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Թեմուր Շակիրովը։
    19:29
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ շենքի մոտ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացվել
    Այսօր Ազատության հրապարակում ընթացող «Մեր ձևով» շարժման կողմից կազմակերպված մեծ հանրահավաքից հետո, մասնակիցները երթվ շարժվեցին դեպի ԱԱծ շենք, որտեղ պահվում է գործարար Սամվել Կարապետյանը։
    19:18
    18.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ամենամեծ քարոզչական պաստառը կփակցնի ընդդիմությունը՝ Վաղարշապատում. ՔՊ-ն էլեկտրասյուների հույսին է
    Վարղարշապատում նոյեմբերի 16-ին սպասվող ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ութ քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հաձնաժողովն այսօր հրապարակել է վիճակահանության արդյունքները, որով պարզ է դարձել, թե քաղաքական ուժերից որն ինչ համարով է մասնակցելու ընտրություններին:
    19:16
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մեր ձևով» շարժման հանրահավաքին մասնակցել է շուրջ 30,000 մարդ. «Փաստ»
    Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից կազմակերպված մեծ հանրահավաքը, որին ըստ «Փաստ»-ի աղբյուրների մասնակցում է շուրջ 30․000 քաղաքացի։
    19:05
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Աջարիայում Թուրքիայի 5 քաղաքացի է ձերբակալվել
    Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից իրականացված հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի հինգ քաղաքացի։
    18:45
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանկավարժականի պրոռեկտորը խոստովանական ցուցմունք է տվել. News.am
    Իսկ համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ գրավ 20 մլն դրամի չափով։
    18:35
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18:30 Բազմահազարանոց ցույց՝ Ազատության հրապարակում. քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ
    Հայլուր 18:30 Բազմահազարանոց ցույց՝ Ազատության հրապարակում. քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ
    18:30
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այո, պետք է միասնաբար ասենք՝ «ես իմ եղբոր պահապանն եմ». Արամ Վարդևանյան
    Այս պահին Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաեձռնած հանրահավաքը։
    18:28
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանց ոգու ազգը դառնում է գերի, առանց ապագայի ազգ. Հայր Շահե
    Այս պահին Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաեձռնած հանրահավաքը։
    18:25
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արևաշող գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Հոկտեմբերի 18-ին, ժամը 13։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղի փոստի մոտակայքում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 19-րդ փակուղում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 15։25-ին։ Այրվել են ննջասենյակների պատերի երեսպատումը մոտ 25 քմ և մոտ 50 քմ առաստաղի փայտե կառուցատարրերը։
    18:21
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
    Հոկտեմբերի 18-ին, ժամը 13։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մետր պատգարակով իջեցրել են սարալանջից և մոտեցրել անձնական ավտոմեքենային։
    18:17
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սամվե՜լ, Սամվե՜լ». վանկարում է Ազատության հրապարակը
    Այս պահին Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաեձռնած հանրահավաքը։
    18:12
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որքան մարդ է մասնակցում «Մեր ձևով» շարժման հավաքին․ «Փաստ»
    Ազատության հրապարակում այս պահին տեղի է ունենում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հավաքը։ Տեղում նկատվում է մեծ աշխուժություն․ քաղաքացիները շարունակում են ժամանել մայրաքաղաքի տարբեր հատվածներից։ Ըստ «Փաստի» հաշվարկների՝ հրապարակում ներկա է ավելի քան 25 000 մարդ, և մարդկանց հոսքը չի դադարում։
    18:06
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Ա- ի նախաձեռնությունները պատշաճ չեմ համարում ինքս գնահատել կամ մեկնաբանել. Տեր Եսայի․ News.am
    Մայր Աթոռից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի եւ Արամ Առաջինի ներկայացուցչի հանդիպմանը։ 
    18:02
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանափոխությունից հետո ՔՊ-ին կտանք երկու պաշտոն` ասֆալտ անել ու ասֆալտին փռել․ Նարեկ Կարապետյան
    Այս պահին Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաեձռնած հանրահավաքը։
    17:59
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    3 քայլ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին կրկին սարքել ընդդիմություն. Նարեկ Կարապետյան
    Այս պահին Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաեձռնած հանրահավաքը։
    17:52
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեղսավոր հրահանգը կարող է հնչել ամեն րոպե․ Ալեքսան Ալեքսանյան
    Այս պահին Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաեձռնած հանրահավաքը։
    17:39
    18.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Տեղահանված արցախցիները տուն են ստանում՝ 115-ամյա ՀՕՄ-ի «Հույսի օջախներ» ծրագրով
    Տեղահանված արցախցիները տուն են ստանում՝ 115-ամյա ՀՕՄ-ի «Հույսի օջախներ» ծրագրով
    17:33
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղեկացա, որ հանրահավաքի մասնակիցների մեքենաները տանում են հատուկ պահպանվող տարածք. Գառնիկ Դանիելյան
    Տեղեկացա, որ հանրահավաքի մասնակիցների մեքենաները տանում են հատուկ պահպանվող տարածք. Գառնիկ Դանիելյան
    17:18
    18.10.25
    Ավելին