Լրահոս
2025-10-19
-
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Գավառում տեղի ունեցած փլուզումիցՀոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։Ավելին09:4519.10.25 -
ՀասարակականՊայթյուն, փլուզում՝ Գավառի շենքերից մեկում․ կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գավառի Միքայելյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ պայթյուն, փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի 20-րդ շենքի 14-րդ բնակարանում, որտեղից Գավառի հիվանդանոց է տեղափոխել նույն հասցեի բնակիչ 71-ամյա Ջուլիետա Ղ․-ին։ Ըստ նախնական տեղեկությունների գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել պայթյուն, փլուզումը, ինչի հետևանքով էլ վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պազվում են դեպքի հանգամանքները ու վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին09:3019.10.25
2025-10-18
-
ՀասարակականCO2-ի մակարդակը Երկրի վրա 2024 թվականին հասել է ռեկորդային մեծության․ Լևոն ԱզիզյանՀամաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցի համաձայն մթնոլորտում ածխաթթու գազի (CO2) մակարդակը 2024 թվականին ռեկորդային աճ է գրանցել՝ հասնելով նոր առավելագույնի, ինչը հանգեցրել է գլոբալ ջերմաստիճանի երկարաժամկետ աճի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «ՀՕԿ-ի «Ջերմոցային գազերի տեղեկագրում» ասվում է, որ պատճառը մարդկային գործունեությունից CO2-ի շարունակական արտանետումն է և անտառային հրդեհների աճը, ինչպես նաև CO2-ի կլանման նվազումը «կլանիչների» կողմից, ինչպիսիք են ցամաքային էկոհամակարգերը և օվկիանոսը, ինչը սպառնում է դառնալ արատավոր կլիմայական ցիկլ: Ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է ավելի էքստրեմալ եղանակային պայմաններով CO₂ արտանետումների աճի տեմպերը եռապատկվել են 1960-ականներից ի վեր՝ տարեկան միջինը 0.8 պրոմիլից հասնելով 2.4 պրոմիլի 2011–2020 թթ․ տասնամյակում։ 2023-ից 2024 թ․ աշխարհում CO₂-ի միջին կոնցենտրացիան աճել է ևս 3.5 պրոմիլով ինչը ամենամեծ աճն է՝ սկսած 1957 թ․ ժամանակակից չափումների մեկնարկից։ Մեթանի և ազոտի երկօքսիդի խտությունները՝ ըստ արժեքների մարդու գործունեության հետ կապված երկրորդ և երրորդ երկարակյաց ջերմոցային գազերի մակարդակները նույնպես հասել են ռեկորդային մակարդակի: ՀՕԿ-ը թողարկել է ջերմոցային գազերի ամենամյա տեղեկագիրը՝ նոյեմբերին կայանալիք կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի համաժողովի համար հեղինակավոր գիտական տեղեկատվություն տրամադրելու համար: Բրազիլիայի Բելեմ քաղաքում կայանալիք COP30 համաժողովը կկենտրոնանա կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունների ակտիվացման վրա»,- նշել է նա:Ավելին23:5718.10.25 -
ԻրավականԱրբիտրաժի որոշումը կատարելուց հրաժարվելը հայ հարկատուների վրա կարող է 700 մլն դոլար փոխհատուցում արժենալ․ փաստաբանԱվելի վաղ Օրբելյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն ավելի քան 3.2 միլիոն դոլար է ծախսելու Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցից պաշտպանվելու համար, մինչդեռ կարելի էր խուսափել այդ հսկայական ծախսերից՝ միջանկյալ դատական ակտը կատարելով․ չկատարելը ընդամենը բերելու է նրան, որ վերջնական վճիռն ուղղակի ավելի ծանր գին է արժենալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։Ավելին23:4018.10.25 -
ՔաղաքականՌուբեն Ռուբինյանը կգործուղվի ՓարիզԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի, ինչպես նաև Քաղաքական և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար դեկտեմբերի 8-11-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:Ավելին23:2018.10.25 -
ԻրավականՄանրամասներ՝ թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել»-ի մասնակցությամբ վթարիցՀոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։Ավելին23:0018.10.25 -
ԻրավականԵրևանում վարորդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և խոշոր չափի կասկածելի թմրամիջոցներԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ Երևանում երթևեկող «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է ոչ միայն զենք, այլ նաև կասկածելի իրեր լինեն։ Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ որոշում են տաք հետքերով հայտնաբերել կասկածելի «BMW»-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, րոպեների ընթացքում պարեկները հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նշված «BMW»-ն երթևեկում է Տիգրան Մեծի պողոտայով։ Պարեկներին հաջողվում է հետապնդել և կիրառելով ֆիզիկական ուժ, ապա հատուկ միջոց ձեռնաշղթայում են նրան և տեղափոխում դեպքի վայր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերում է մեծ քանակի թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ և ատրճանակ։ Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Խ.-ն է։ Ավտոմեքենան հատուկ քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին22:4018.10.25 -
ԻրավականԱյշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Այշատ Բայմուրադովան: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Նա հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ Հաղորդում ներկայացվել է հոկտեմբերի 17-ին։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին22:2018.10.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար` Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ. կա 8 վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Էրիկ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 43-ամյա Գայանե Վ․-ի վարած «Kia» մակնիշի և 41-ամյա Արամ Մ․-ի վարած, թիվ 275՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին22:0018.10.25 -
ՄիջազգայինAir China-ի Airbus A321 ինքնաթիռում հրդեհ է բռնկվելԱրտակարգ իրավիճակը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ՝ մոտ 10 կիլոմետր բարձրության վրա։ Հրդեհի աղբյուրը հայտնաբերվել է ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռի դարակի հատվածում, որտեղից ծուխն արագ սկսել է տարածվել ինքնաթիռի սրահում։Ավելին21:4518.10.25 -
ԻրավականԿաթողիկոսին ձերբակալելու որոշում կա՞. սովորական մանիպուլյացիա կամ իրավական անգրագիտությունՄեր օրերում, երբ հրապարակվում է ակնհայտորեն գաղտնալսված հեռախոսազրույց, որում կարգալույծ եղած հոգևորականը կաթողիկոսին մեղադրում է իրեն հավաքներին մասնակցել հրահանգելու համար, միանգամից գործ է հարուցվում՝ ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն հարկադրելու հոդվածով: Կաթողիկոսին ձերբակալելու որոշում կա՞, թե՞ ոչ:Ավելին21:3518.10.25 -
ՄիջազգայինԱյլևս ոչ մի հրաձգություն, ոչ մի մահ․ բավակա՛ն է, խաղաղությամբ վերադարձեք տուն․ ԹրամփՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքիր է որակել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպման արդյուքները՝ միաժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներին հորդորելով դադարեցնել ռազմական գործողություններն ու գործարք կնքել: Այս մասին ԱՄՆ նախագահը նշել է TruthSocial սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը շատ հետաքրքիր և սրտանց էր, բայց ես նրան ասացի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել եմ, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և գործարք կնքել։ Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, պատմությունն ինքն է որոշելու։ Այլևս ոչ մի հրաձգություն, ոչ մի մահ, ոչ մի հսկայական և չափազանց մեծ ծախսված գումարներ: Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են զոհվում, բավակա՛ն է, խաղաղությամբ վերադարձեք տուն՝ ձեր ընտանիքների մոտ»,-գրել է Թրամփը։Ավելին21:2318.10.25 -
ԱշխարհԵրկրաշարժ՝ Ֆիլիպինների ափերի մոտԻնչպես հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուտուան քաղաքից (Մինդանաո կղզի) 105 կմ արևելք, որն ունի մոտավորապես 309,000 բնակչություն։Ավելին21:1518.10.25 -
ՀասարակականՄեր տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռի գահի և գահակալի փոփոխության ճակատագիրը. Ռուբեն ՎարդապետՍա ոչ միայն արժանապատվության հարցն է հայ հոգեւորականության, որ երաշխավորն է հայրապետական գահի, այլեւ ՀՀ քաղաքացիների, որոնց ներկայացուցիչն է վարչապետը՝ իր խայտառակ ամոթալի պահվածքով։Ավելին21:0018.10.25 -
ՍպորտԷդուարդ Սպերցյանը 50-րդ գոլն է խփել «Կրասնոդարում»Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 50-րդ գոլը խփեց «Կրասնոդարում»: Այս ամսին հայտնում են ՀՖՖ-ից: Կասպիյսկի «Անժի Արենա» մարզադաշտում այս պահին ընթանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Դինամո Մախաչկալա»-«Կրասնոդար» խաղը: Հյուրերի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 43-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը՝ դառնալով իր 50-րդ գոլը «Ցուլերի» կազմում:Ավելին20:4518.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կարևոր հայտարարություններ՝ ԱԱԾ մեկուսարանի մոտ. բազմահազարանոց երթ՝ հանրահավաքից հետոՀայլուր 20։30 Կարևոր հայտարարություններ՝ ԱԱԾ մեկուսարանի մոտ. բազմահազարանոց երթ՝ հանրահավաքից հետոԱվելին20:3018.10.25 -
ՄիջազգայինԲաճկոնը չօգնեց Զելենսկիին. Պուտինի հետ հանդիպման պատրաստվող Թրամփը «Տոմահաուկ» չի տալիս ԿիևինՔաղաքական մղձավանջ է հասունանում Եվրամիության համար: Իսպանական El País-ն է այդպես անվանել Պուտին-Թրամփ հաջորդ հանդիպումը Բուդապեշտում անցկացնելու պայմանավորվածությունը: Այն, որ հանդիպումը տեղի է ունենալու Հունգարիայի մայրաքաղաքում, ըստ պարբերականի, ցույց է տալիս «արհամարհանքը Եվրոպայի նկատմամբ» և ամոթալի դրության մեջ է դնում Եվրամիության և ՆԱՏՕ-ի մյուս առաջնորդներին։Ավելին20:1518.10.25 -
ՔաղաքականՕպերատիվ նկարահանում իրականացնող «ուժեղ տղերքը»․ Գառնիկ ԴավթյանԱսա՝ ով է ձեր վարչապետը, ասեմ՝ ով եք դուք»։Ավելին20:0018.10.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել «Մեր ձևով» շարժման ստեղծելիք կուսակցության առաջնորդի պաշտոնը. Արամ Վարդևանյան«Սամվել Կարապետյանը խոսում է այն ծրագրերից, որոնք պատկերացնում է մեր երկրի համար։ Նա այնպիսի ծրագրեր է մշակել, որ Հայաստանը դառնալու է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը»,– ասել է նա։Ավելին19:4518.10.25 -
ՔաղաքականՆիկո՛լ, փողոցում ստացածդ իշխանությունը, եկեղեցում ես կորցնելու․ ՍուքոյանԻ՞նչ էր նա ասում մի քանի ամիս առաջ՝ որ սկսում է «Վեհարանը Վեհի» շարժումը, հավաքում էր մարդանման մարմիններ և այլն՝ իբր Մայր Աթոռ ազատագրելու համար։ Սակայն նա հերթական անգամ խաբեց բոլորին, հետքայլ արեց և տեր չկանգնեց իր խոստումներին, քանի որ շան պես վախենում է առճակատվել ժողովրդի հետ։ Շատ ափսոս, որ ինչ-որ մարդիկ հուշեցին նրան, թե եթե երբևէ գնա Մայր Աթոռ, վերջին բանը, որ նա կլսի վարչապետի պաշտոնում, լինելու են Եկեղեցու զանգերի ձայները, և այդ զնգոցը կմնա նրա ականջներում՝ մնացած ամբողջ իր ոչ հիգիենիկ կյանքում։Ավելին19:3718.10.25