Լրահոս
Հասարակական
22:46
12.09.25
194

Մեքենաների թալանչիները հասան պատգամավորին. Ագնեսա Խամոյանը անիմաստ է համարում ոստիկանություն դիմելը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ավտոմեքենայի դիմային հայելիներն են գողացել: Պատգամավորն այսօր տաքսի է նստել աշխատանքի հասնելու համար ու պարզել, որ վերջերս թալանի զոհ է դարձել նաև տասքու վարորդը: Զարմանալի չէ՝ իր գործընկերներն էլ են հաճախ հայտարարում մեքենաների մասերի գողության մասին ու դրանցից տեղյակ է ոստիկանությունը: Միայն թե ընդդիմադիր պատգամավորը մտադիր չէ դիմել իրավապահների, ասում է՝ անօգուտ է, միևնույնն է գողությունը չի բացահատյվելու: