Լրահոս
Քաղաքական
21:27
12.09.25
174

Ջարդում են իշխանության բերած խաղաղության միֆը. մեզ էդ բառով հիպնոսացնում են

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահը վստահեցնում է, որ «Թրամփի ուղու» վրա գործելու է հայկական մաքսային ծառայությունը: Բայց արդյոք այդ ճանապարհը գործելու է ԵԱՏՄ կանոններին համաձայն, որը շահագործելու համար ԱՄՆ-ն նախնական 145 մլն դոլարի աջակցություն է տալիս: Ընդդամդիրների հարցին դժվարացել է պատասխանել Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչը, որ տնտեսական մեծ ապագա են խոստանում հայ ժողովրդին: Իշխանության հռչակած «Թրամփի ուղու» տնտեսական աննախադեպիզմը կոտրում է ընդդիմությունը: Վաշինգտոնյան համաձայնագրում հայկական կողմի որևէ առաջարկ ներառված չէ. չկա զորքի հայելային հետքաշման մասին առաջարկը, չկան ԱԳՆ-ի գովազդած քարտեզները: