Լրահոս
Քաղաքական
14:06
12.09.25
129

Հայաստան եկած Քըլըչին Ռուբինյանը դիմավորել է Մարգարա անցակետի մոտ

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան՝ ցամաքային անցակետով: Մարգարա անցակետի մոտ թուրք գործընկերոջը դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը։ Այցից առաջ Քըլըչը հարցազրույց է տվել թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը, որի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: «Թրամփի ուղի» ծրագիրը, որը Վաշինգտոնից առաջ, երբեմն նաև Վաշինգտոնից հետո «Զանգեզուրի միջանցք» են անվանում Բաքուն և Անկարան, «Զանգեզուրի գիծ» է կոչել Քըլըչը: Նա նշել է՝ այդ հաղորդակցության գիծը կարճաժամկետ հեռանկարում բացելու հույս ունի թուրքական կողմը ու ըստ նրա՝ հայկական կողմը ևս դրական է վերաբերվում այս հարցին։ Թուրք բանագնացի խոսքով` իր հայ գործընկերոջ հետ քննարկելու են Հայաստանի, Թուրքիայի ու տարածաշրջանի տնտեսական ապագան: