Լրահոս
Իրավական
21:55
15.09.25
171

Հայ ժողովրդի դատը կերթա. Միքայել սրբազանի ամփոփիչ ելույթը դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հետաձգվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։ Գրեթե մեկուկես ժամ սրբազանն անդրադարձել է մեղադրանքի բոլոր դրվագներին: Այս գործը քաղաքական է անվանել սրբազանը և պնդել, որ այն Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շարունակությունն է: