Լրահոս
Միջազգային
23:32
15.09.25
475

Հարյուրավոր զոհեր, արյունոտ տարածքներ. Ռուսաստան-ՆԱՏՕ փաստացի պատերազմ՝ Ուկրաինայում

ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, սա ակնհայտ է, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ միաժամանակ նշելով, թե Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի ճգնաժամը կարգավորել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ հանդիպում անցկացնելու ուղղությամբ առայժմ որևէ քայլ չկա, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, թե այդ հանդիպումը համեմատաբար շուտ տեղի կունենա։ Սակայն ռուս-ուկրաինական ճակատում երկխոսությունը սարերի հետևում է: Կողմերն այսօր հարյուրավոր զոհերի և գրավված տարածքների մասին են հայտնել: