Լրահոս
Իրավական
23:24
15.09.25
176

Հանցագործության մասին հաղորդում՝ ՀԾԿՀ նախագահի դեմ. Սամվել Կարապետյանի թիմը մինչև վերջ է գնալու

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի դեմ: Մեսրոպ Մեսրոպյանը ենթադրաբար չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և չի կատարել միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը՝ խոչընդոտելով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունների կասեցմանը: Կարապետյանի պաշտպանների խոսքով՝ բավարար ապացույցներ կան քրեական գործ հարուցելու համար: