-
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
20:3513.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
20:3013.07.26 -
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
20:1113.07.26 -
Միջազգային
Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
20:0013.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
19:4513.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
19:3913.07.26 -
Հայաստան
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
18:5613.07.26 -
Միջազգային
Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար
18:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնի
18:3013.07.26 -
Հասարակական
Իմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակից
18:1713.07.26 -
Հասարակական
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
17:2713.07.26 -
Քաղաքական
Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը․ Վահագն Սարոյան
17:1513.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media
17:0213.07.26 -
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26
ԳԱԱ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի վերաբերյալ
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի վերաբերյալ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022 թ. փետրվարի 3-ի պաշտոնական հայտարարությունից միանշանակ պարզ է դառնում, որ Ադրբեջանը, շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը, հստակ ծրագրված գործողություններով հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականություն՝ այս անգամ արդեն բացահայտ կերպով սպառնալով վերացնել ու ջնջել Արցախի հայկական եկեղեցիների ու այլ սրբավայրերի արձանագրությունները։ Հայտարարությունից բխում է, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած աղվանական պատմության, մշակույթի և ճարտարապետության մասնագետներից, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներից, ովքեր «ուսումնասիրությունից» հետո պետք է հեռացնեն Արցախում (Ղարաբաղում) «աղվանական կրոնական/քրիստոնեական» կառույցների վրա «հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները, արձանագրություններն ու հետքերը»։ Արցախի տարածքի քրիստոնեական հուշարձանները և դրանց վրա եղած գրությունները մեկ դարից ավելի է, ինչ մասնագետների կողմից ուսումնասիրվում են և դրանց իսկությունը կամ ազգային պատկանելությունը երբևիցե խնդրահարույց չի եղել (չհաշված պատմական իրողությունները կեղծելու դիլետանտական փորձերն ու հայտարարությունները):
Արցախի տարածքում գտնվող հայ միջնադարյան ճարտարապետության արժեքավոր քրիստոնեական հուշարձանախմբեր Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի վանքը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը հանդիսանում են հայկական ճարտարապետության առանցքային օրգանական մասը:
Արցախի զարգացած միջնադարի մոնումենտալ կառույցները՝ եկեղեցիները, գավիթները, զանգակատներն իրենց ստեղծագործական կառուցվածքով (կոմպոզիցիայով) և դեկորով սերտորեն առնչվում են պատմական Սյունիքի և Այրարատի նախորդող ժամանակաշրջանի նույնատիպ կառույցների հետ, ինչը հետազոտություններով փաստել են հայկական միջնադարյան ճարտարապետությունն ուսումնասիրող արտասահմանյան հեղինակավոր գիտնականները ևս, այդ թվում՝ Ժան Միշել Թիերին (Ֆրանսիա), Պաոլո Կունեոն (Իտալիա) և այլոք:
Վիմագիր արձանագրությունների և այդ արձանագրություններով մեր օրերն հասած տվյալների գիտական վերլուծությամբ ժխտվում է դրանց «աղվանական» լինելու հանգամանքը, ուստի որպես արցախահայության մշակութային ժառանգության «աղվանականացման» լավագույն տարբերակ, ընտրվել է վիմագիր տվյալների իսպառ ոչնչացումը, ինչպես ցույց է տալիս Նախիջևանի տարածքի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կամ աղավաղման «ադրբեջանական փորձը»։ Ադրբեջանում չկան քրիստոնեական մշակույթի ու հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ, ինչի վկայություններն են իրենց իսկ հրապարակումները, որոնք սահմանափակվել են իսլամական ճարտարապետության ներկայացումով։
Նախ, անգամ եթե պայմանականորեն ընդունենք, որ դրանք հետագայի հավելում են, ապա, ըստ հուշարձանների պահպանության ընդունված չափորոշիչների, այդ դեպքում ևս դրանց վերացումը մշակութային վանդալիզմ է, քանի որ հաջորդող դարերում արված ավելացումները տվյալ ճարտարապետական հուշարձանի պատմության անբաժանելի մասն են:
Կասկածից վեր է, որ վերոհիշյալ հանձնաժողովը ստեղծվել է հայկական մշակութային ցեղասպանության ծրագիրը կյանքի կոչելու, արցախահայության մշակութային ժառանգությունն իր իսկության և ինքնության իրական տիրոջից օտարելու, տարածաշրջանի պատմությունը համալիր խեղաթյուրելու նպատակով։
Այս հայտարարությամբ Ադրբեջանն ի լուր աշխարհի, մեկ անգամ ևս հռչակում է, որ աներկբա խախտում է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունն իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։
Արցախի հուշարձանների՝ աղվանական լինելու տեսության նպատակն է փորձել իբրև թե պատմականորեն հիմնավորել Արցախի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները և, գիտությունը ծառայեցնելով իրենց ցեղասպանական նկրտումներին, նախ՝ հիմնավորել Արցախի Հանրապետության այժմ բռնազավթված տարածքներում հայկական ներկայության ոչնչացումը, ապա նաև՝ «պատմամշակութային» կեղծ նախադրյալներ ստեղծել այժմ ռուսական խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքից ներս սողոսկելու համար:
Արցախի հուշարձանների վիմագրագիտական համակողմանի ուսումնասիրությունը, որը ներառում է այդ արձանագրությունների հնագրագիտական, լեզվաբանական, արվեստաբանական, աստվածաբանական, գրական-աղբյուրագիտական և, հատկապես, պատմագիտական քննությունը, միանշանակ ապացուցում է այդ եկեղեցիների և դրանց արձանագրությունների և այլ ռեկվիզիտների հայկականությունը:
Համաշխարհային փորձից հայտնի է, որ ոչ միայն վիմական արձանագրությունների, այլև գրական տարբեր հորինվածքների և կեղծիքների դեպքում իսկույն երևում է, որ դրանք կատարվել են հետագայում: Արցախի հուշարձաններում հնարավոր չէ գտնել վաղ թվագրված և արհեստական գրաբարով հորինված որևէ արձանագրություն:
Ավելին, լեզվական առումով ինչպես վիմագրերի, այնպես և ձեռագրերի դեպքում ընդհանուր օրինաչափություն է, որ տեղի գրավոր խոսքում արտահայտվում են գրչության միջավայրի լեզվական իրողությունները՝ բարբառները: Արցախի վիմական արձանագրություններում նկատելի են արցախյան բարբառի տարրերը, մինչդեռ անհնար է գտնել ենթադրյալ աղվաներենի որևէ հետք: Ասվածը ևս մեկ անգամ վկայում է, որ մշակութային այս ժառանգությունը կերտել է Արցախի հայությունը՝ ճարտարապետական կոթողների որմերին դրոշմելով բարբառի տեղային իր շունչը: Էլ չենք խոսում Արցախի գրչության կենտրոններից մեզ հասած հարյուրավոր ձեռագիր մատյանների գոյության մասին, որոնց հիշատակարանների բովանդակությունն ինքնին լրացնում ու վերահաստատում է վիմագրերում վկայված սկզբնաղբյուրային տեղեկությունները:
Թե՛ ձեռագրերում և թե՛ ճարտարապետական հուշարձաններում հետագայում կատարվող հավելումները կառուցվածքային առումով, սովորաբար, դրվում են ոչ ճիշտ տեղում, քանի որ ճարտարապետական ընդհանուր հորինվածքում կառուցումից անմիջապես հետո, որպես կանոն, փորագրվում են տվյալ հուշարձանի կառուցման հետ կապված արձանագրությունները: Եկեղեցու ընդհանուր կառուցվածքային ստեղծագործական կառուցվածքի և խորհրդաբանության տեսանկյունից կարող ենք փաստել, որ արցախյան բոլոր նշանավոր կոթողների վիմական արձանագրությունները գտնվում են ճիշտ այն տեղում, որտեղ եկեղեցիների կառուցման մասին վկայող արձանագրությունները պետք է փորագրվեին այդ կոթողների կառուցումից անմիջապես հետո:
Պատմագիտական քննությամբ ևս հնարավոր չէ ցույց տալ Արցախի հուշարձանների նվիրատվական կամ կառուցման մասին պատմական տեղեկություններ պարունակող՝ հետագայում ստեղծված, սակայն ավելի վաղ շրջանի վերագրվող որևէ արձանագրություն:
Հուշարձաններում, առհասարակ, ընդունված երևույթ է պատմության տարբեր շրջափուլերում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների արձանագրումը: Արցախյան հուշարձաններն այս առումով ևս բացառություն չեն, ուստի հետագա նորոգումների, նոր շինություններով համալրումների, նվիրատվությունների և այլ հիշարժան գործերի դեպքում կարևորվել է վիմագիր կազմելու ավանդույթը: Արցախի եկեղեցիների նման արձանագրությունները ևս վերաբերում են բացառապես հայկական միջավայրին և իրողություններին, ինչը ևս հաստատում է, որ այդ հուշարձաններն իրենց կառուցման օրից մինչև Ադրբեջանի վանդալիզմի այսօրվա դրսևորումները ոչ միայն հայ արվեստի մասն են, այլև դրանց հետագա պատմությունը ևս կապվել է այդ արժեքները ստեղծող հայ ժողովրդի հետ: Դա կրկնակի հաստատվում է նաև կոթողային հուշարձանների՝ հազարավոր խաչքարերի ու տապանաքարերի օրինակով, որոնց հայերեն՝ մեսրոպատառ վիմագրերը ևս հայկական միջավայրի գոյության ուղղակի արտացոլանքն են:
Եթե անգամ Արցախի Հանրապետության այժմյան օկուպացված տարածքում մշակութային վանդալիզմի իրականացման փորձ արվի, ապա միևնույնն է, այդ հուշարձանների իրական լուսանկարները, չափագրությունները և արձանագրություններն իրենց վերծանություններով, ռուսերեն ու եվրոպական տարբեր լեզուներով արված թարգմանություններով շարունակելու են մնալ որպես մշակութային ցեղասպանության Ադրբեջանի դեմ ուղղված մեղադրանք՝ ցույց տալով, թե իրականում ինչպիսին են եղել այդ հուշարձանները նախքան Ադրբեջանի պետականորեն իրականացված ոչնչացումը:
Փաստորեն, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայացուցիչներին: Ներկայում ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբանների կողմից աղվանական հռչակված եկեղեցիները:
Պատմական բազմաթիվ սկզբնաղբյուրների վկայություններից քաջ հայտնի է, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցու հետ։ Առաքելական քարոզության ավանդական շրջանից երեք դար հետո այն պաշտոնապես հաստատվել է Գրիգոր Լուսավորչի և նրա թոռան՝ Գրիգորիսի կողմից 4-րդ դարի սկզբներին և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս» Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի մաս է կազմել։
Աղվանից եկեղեցու իրավազորությունը սկզբնապես տարածվում էր Բուն Աղվանից թագավորության տարածքի վրա, որն ընդգրկում էր Կուր գետի ձախափնյակը՝ մինչև Կասպից ծով, Կովկասյան լեռնաշղթա և Դերբենդի լեռնանցք (եպիսկոպոսանիստն այդ ժամանակ գտնվում էր թագավորության մայրաքաղաք Կապաղակում)։ Սակայն երբ 428 թ. Սասանյան Իրանի արքայից արքան վերացրեց Հայոց Արշակունյաց թագավորությունը և Այսրկովկասում ստեղծեց երեք մարզպանությունների վարչական համակարգ, ընդ որում՝ Հայաստանի արևելյան և հյուսիսային նահանգները (Ուտիքն ու Արցախը՝ Աղվանք-Առանին, իսկ Գուգարքը՝ Վիրք-Վարջանին) մտցնելով հարևան մարզպանությունների կազմի մեջ, Աղվանից եկեղեցու իրավազորությունն անցավ (միջնադարի եկեղեցա-վարչական բաժանման սկզբունքների համաձայն) նաև Կուրի աջափնյակում գտնվող հայկական Ուտիք և Արցախ նահանգների վրա։ Մարզպանության կենտրոնը 462 թ. Կապաղակից Չող-Դերբենդ քաղաքը տեղափոխվելուց հետո այնտեղ հաստատվեց նաև Աղվանից եկեղեցու (որն արդեն արքեպիսկոպոսության-կաթողիկոսության կարգավիճակ էր ստացել) նստոցը։ Սակայն շուտով՝ 6-րդ դարի առաջին տասնամյակներին Աղվանից կաթողիկոսության կենտրոնը տեղափոխվեց Կուր գետի հայկական աջափնյակ՝ նորակառույց մարզպանանիստ Պարտավ քաղաքը (Ուտիք նահանգի Ուտի-Առանձնակ գավառում)։
16-րդ դարի սկզբում Աղվանից եկեղեցու նստավայրը վերջնականապես հաստատվում է Գանձասարում՝ Արցախի կենտրոնում (նախորդ դարում նրան զուգահեռ կաթողիկոսանիստ էր նաև Ճալեթը՝ Կուրի ձախափնյակում)։ Դրանից հետո այն հանդես է գալիս նաև Գանձասարի կաթողիկոսություն անվամբ՝ իբրև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերից մեկը, որը 19-րդ դարում Ռուսաստանի ցարական իշխանությունների իրավական ակտերով վերածվեց Էջմիածնի կաթողիկոսության միտրոպոլիտության (արքեպիսկոպոսության)։
Զարմանալի է, որ Ադրբեջանի՝ կովկասյան ալբանացիներին վերաբերող հռետորաբանությունում կենտրոնական տեղ է հատկացվում ուդիներին՝ մի ժողովրդի, որը վերջին 200 տարվա ընթացքում ենթարկվել է ֆիզիկական և բարոյական ծանրագույն հետապնդումների։ 18-19-րդ դարերում ուդիների բռնի իսլամացման և ձուլման քաղաքական գործընթացը հանգեցրեց Աղվանքի ժառանգության այդ ամենաակներև ներկայացուցիչների գրեթե իսպառ ոչնչացմանը։ Այդուհանդերձ, Նուխի գավառի, մասնավորապես, Շեքիի, Օղուզի (նախկին Վարդաշենի) և Գաբալայի (նախկին Կուտկաշենի) շրջանների առնվազն 43 ուդիական գյուղերի բնակչությունը պահպանել էր ուդիական (աղվանական) ինքնությունը և, չնայած լեզվական թյուրքացմանը և իսլամացմանը, շարունակել էր հարգել աղվանական պատմական հուշարձանները և սրբավայրերը, տոնել աղվանական տոները, տապանագրերում նշել իրենց ազգային ինքնությունը և այլն։ Հնարավոր է, հենց այդ պատճառով ուդիները 1918-1920 թվականների էթնիկական բախումների ժամանակ թյուրքալեզու ադրբեջանցիների կողմից ենթարկվել են դաժան ֆիզիկական բռնության, ոչնչացման և արտաքսման։ Վերջին ուդիական բնակավայրերի` Վարդաշենի, Միրզաբեյլուի, Սուլթան Նուխիի, Ջոռուռլուի բնակչությունը և Նիժ գյուղի բնակիչների մեծ մասը, փախչելով հետապնդումներից, ստիպված եղան վերջնականապես լքել հայրենիքը, ուր իրենց նախնիներն ապրել էին հարյուրամյակներ շարունակ։ Ուդիների արտաքսումից հետո Ադրբեջանում «վերականգնվում է պատմական ճշմարտությունը»․ Աղվանքի ողջ նյութամշակութային ժառանգությունը ճշգրտվում կամ ոչնչացվում է։
Հայկական մշակութային ժառանգության ժխտողական քաղաքականությունը կյանքի կոչելու նպատակով Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են այսօր Ադրբեջանում մնացած մոտ 2-3 հազար ուդիներին: Զուր չէ, որ Ադրբեջանը չի ստորագրում Տարածաշրջանային լեզուների կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան (անգլ. European Charter for Regional or Minority Languages, ֆր. Charte européenne des langues régionales ou minoritaires)՝ լեզուների պաշտպանման և սատարման եվրոպական կոնվենցիան, որից օգտվում են ավանդական փոքրամասնությունները։
Այսպիսով՝
- հատկապես կարևորելով «Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթը», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքների ճանաչում, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է մշակութային ժառանգությունը, և մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ):
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ ինչպես նշված է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի նախաբանում և վերահաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016 թվականի «Զինվորականների համար մշակութային ժառանգության պաշտպանության ձեռնարկում», լինելով ողջ մարդկության ինքնության կենսական մասը՝ ժառանգության ոչնչացումով հենց մարդկությունն է զրկվում իր անփոխարինելի արժեքներից։ Ըստ այդմ՝ արցախահայության ժառանգության ոչնչացումը կարող է հանգեցնել աշխարհի մշակութային արժեքների անվերադարձ կորստին և աղքատացնել աշխարհի մշակութային բազմազանությունը։ Արցախի ժառանգությունը ստեղծել է արցախահայությունն իր պատկերացումներին ու հմտություններին համապատասխան, իսկ Ադրբեջանի քաղաքականությունն, ինչպես ակնհայտ է, ուղղված է հենց այդ ժառանգության նենգափոխմանն ու խեղաթյուրմանը։ Ադրբեջանը, համաձայն միջազգային հռչակագրերի և իր իսկ ստանձնած պարտականությունների, հանձնառու է անաղարտ պահել արցախահայության ժառանգությունը, պահպանել նրա իսկությունն ու ամբողջականությունը։ Եվ հենց այդ նույն կոնվենցիան, որը վկայակոչել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, իր 4-րդ հոդվածով արգելում է վանդալիզմի, ոչնչացման կամ ձևափոխման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։
-
18:56
13.07.26
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
Կարդալ ավելին
-
14:15
13.07.26
Փաշինյանի հետ վեճից հետո փաստաբանի մայրը հեռացվել է աշխատանքից
Կարդալ ավելին
-
20:10
09.07.26
ՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին
Կարդալ ավելին
-
18:56
09.07.26
Փաշինյանի սպառնալիքներից հետո «Արարատցեմենտը» նորից աշխատում է
Կարդալ ավելին