Լրահոս
Հասարակական
23:45
16.09.25
158

Երևանում 23-ամյա վարորդը «KIA»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Երևանի բնակիչ 23-ամյա Սարգիս Հ․-ն իր վարած «KIA» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։