Լրահոս
Քաղաքական
19:15
14.09.25
908

Երբ ենք հասնելու «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին. Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.  ««Չէ, չէ նախապայմաններ չկան, ուղղակի.

-Ադբեջանը պահանջել է փոխել սահմանադրությունը, մենք նախաձեռնել ենք գործընթացը

-Թուրքիան պահանջել է չբարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, մենք այլևս հետամուտ չենք Ցեղասպանության ճանաչմանը, ավելին, երբ որևէ պետության ղեկավար ճանաչում է Ցեղասպանության փաստը, մենք դատապարտում ենք նման հայտարարությունը, ասելով, որ դա մեզ ոչինչ չի տալիս

-Թուրքիան պահանջել է հրաժարվել Արարատ լեռի որևէ կերպ հիշատակումից, մենք արշավ ենք սկսել լեռան դեմ, այն հեռացնելով բոլոր հնարավոր տեղերից

-Ադրբեջանը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մենք համաձայնվել ենք

-Ադրբեջանը պահանջել է երրորդ երկրի ուժեր չտեղակայել սահմանին, մենք համաձայնվել ենք

-Ադրբեջանը պահանջել է չուժեղացնել բանակը, մենք դա իրականացնում ենք:

Լավ, ով աջակցում է այս քաղաքականությանը, համարում է, որ մենք մգացնում ենք գույները, որ սրա այլընտրանքը չկա, կարող է ասել՝ որ կետում են ավարտվելու այս պահանջները:

Երբ ենք հասնելու «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին»: