Լրահոս
Քաղաքական
21:26
15.09.25
161

Բանակը՝ վերջին տեղում, Արցախը՝ Ադրբեջանում, Փաշինյանը՝ ժողովրդի հետևում. փնտրվում է խաղաղությունը

Նիկոլ Փաշինյանը կրկին անվտանգության չտեսնված-չլսված մոդելի մասին է խոսել, որտեղ բանակը, որպես անվտանգության երաշխավոր, նույնիսկ առաջին տասնյակում չէ: Հայաստանում հրավիրված միջազգային համաժողովում Հայաստանի վարչապետը հնչեցրել է գաղափարներ, որոնք կարծես, ինքն էլ է ընկալել որպես դավաճանական և ասել, թե չի վախենում, որ իրեն դավաճան կանվանեն: Իշխանության 7 տարում անվտանգության հարցերում առնվազն 7 անգամ ռազմավարություն փոխած Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վստահ պնդել է, թե 100-150 տարի անց պետություն ենք ունենալու: