Լրահոս
Քաղաքական
23:00
15.09.25
157

Արդար քրտնած, Լոնդոնից եկած, Մերսեդես նստած Ավինյանն ինչո՞ւ է հայտնվում կոռուպցիոն սկանդալների մեջ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ մեկուկես տարի առաջ հարցաքննվել է ԱՆԻՖ-ի աղմկահարույց գործով՝ որպես վկա։ Քրեական գործը վերաբերում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում՝ ԱՆԻՖ-ում, միլիարդավոր դրամների չարաշահումների, փողերի լվացման և փաստաթղթերի կեղծման դեպքերին։ Ավելի քան մեկ տարի անց մեղադրանքներ են առաջադրվել ԱՆԻՖ-ի ու դուստր հիմնադրամի նախկին ղեկավարներին։ Ավինյանի խոսքով՝ հիմնադրամը համագործակցել է ամերիկյան «Օրբիս» ընկերության հետ: Նա հորդորել է իրավապահներին պարզաբանել այդ կապերը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև ԱՄՆ-ին։