Լրահոս
Հասարակական
19:59
15.09.25
213

Ադրբեջանի հերոս Կարեն Ավանեսյանը հոգեկան խնդիրներ ունի. վտանգավոր խաղ է սկսվել Ստեփանակերտում

Հայկական կողմից դեռ որևէ մեկնաբանություն չկա կիրակի ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված միջադեպի մասին: Բաքուն պնդում է, թե օկուպացված Ստեփանակերտում հայազգի մի բնակչի է ձերբակալել զինված հարձակում պլանավորելու մեղադրանքով: Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ Կարեն Ավանեսյան անունով տղամարդը՝ զինված ինքնաձիգով ու նռնակներով, փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող մի միջոցառման վայրի, սակայն ձերբակալվել է: Դիմադրության պահին նա վիրավորվել է և վիրավորել մեկ ոստիկանի: