Լրահոս
Միջազգային
16:04
17.09.25
115

Խոպանչիների երեխաները խանգարում են Ռուսաստանին. Մոսկվան ասում է՝ եկեք, աշխատեք, փող ստացեք, հեռացեք

Հայ-ռուսական նոր միգրացիոն խստացումներ կան: Դաշնության պետդումա է մտել մի նախագիծ, որով արգելվում է աշխատանքային միգրանտներին Ռուսաստան տեղափոխել իրենց ընտանիքները կամ ընտանիքի անդամներից նրանց, որոնք չեն կարող աշխատել: Օրինագծի հեղինակ «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցությունը պնդում է, որ միգրանտների երեխաների պատճառով ռուս երեխաները չեն կարողանում մանկապարտեզներ հաճախել, քանի որ տեղ չի լինում: Դպրոցներում միգրանտ երեխաների հոսքը նվազեցնելու նպատակով, տարվա սկզբին մեկ այլ օրենք է ընդունվել Ռուսաստանում: