Լրահոս
Մամուլի տեսություն
10:27
18.09.25
87

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հոգեւորականների շրջանում իշխանականները որս են սկսել, փորձում են «պեղել» Գարեգին Բ-ից դժգոհ հոգեւորականների, որ նրանց ձեռքով քանդեն Մայր աթոռը։ 

«ժողովուրդ»

ՔՊ-ն որոշել է հիմա զինվորական ծառայությունը դարձնել  1.5 տարի, ընտրություններից հետո փոխել՝ 2.5 տարի:

«Հրապարակ»

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է փոխվարչապետ նշանակվել: 

«Փաստ»

Արգելափակված են ոչ միայն «Սպայկա» ընկերության, այլև դեպի Ռուսաստան ապրանք արտահանող մոտ 50 կազմակերպության  բեռնատարներ:

«Հրապարակ»

Ընդդիմությունը հերթական սոցիոլոգիական հարցումն է պատվիրել, սակայն արդյունքները չեն հրապարակում: Փաշինյանն ունի կայուն 12 տոկոս, որը պատրաստ է նրան ընտրել ցանկացած պարագայում: Հաջորդ տեղում` ըստ անձնական ռեյտինգի Սամվել Կարապետյանն է` մոտ 10 տոկոս: Երրորդը Ռոբերտ Քոչարյանն է` 6 տոկոսով:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ: