Լրահոս

2025-10-28
  • Քաղաքական
    Եկեղեցականների անձնական կյանք ներխուժումից եղկող ՔՊ-ականներին չի հավատում ընդդիմությունը
    Հովհաննավանքում անցած կիրակի կարգալույծ քահանայի անցկացրած պատարագին վարչապետի մասնակցությունը եկեղեցին ևս մեկ անգամ թիրախավորելու քայլ է անվանում խորհրդարանական ընդդիմությունը: Չնայած եկեղեցու մեջ եկեղեցի ստեղծելու ճանապարհով է գնում Փաշինյանը՝ ՔՊ-ականները վստահեցնում են, որ եկեղեցու ու իշխանության միջև հակամարտություն չկա: Ասածին հենք տալու համար նրանք խստորեն դատապարտում են Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակումը:
    21:15
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տուն է այրվել․ մանրամասներ
    Հոկտեմբերի 27-ին, ժամը 23։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար գյուղի 4-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի ոչ բնակելի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 28-ին, ժամը 01:13-ին, մարվել՝ 18։30-ին։ Այրվել են տունը և ներսում պահեստավորած մոտ 2000 հակ անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է օժանդակ տեխնիկա։
    21:00
    28.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Վանաձորի դատարանում դանակահարված ամբաստանյալի կյանքին վտանգ չի սպառնում
    Վանաձորի դատարանում դատական նիստի ժամանակ դանակահարված ամբաստանյալին վիրահատել են: «Վանաձոր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ դանակահարվածի կյանքին վտանգ չի սպառնում: Երեկ էր Վանաձորի դատարանում դատի ժամանակ դանակահարություն եղել:
    20:53
    28.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռոմանոս Պետրոսյանը կգնա՞ տուն. ՀԷՑ-ի հարցով կաշկանդված է ՀԾԿՀ նախագահը
    Ռոմանոս Պետրոսյանը կգնա՞ տուն. ՀԷՑ-ի հարցով կաշկանդված է ՀԾԿՀ նախագահը
    20:50
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    36 ժամ ջուր չի լինելու Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    20:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրում բшխվել են «Ford Tranist»-ն ու «Москвич»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է
    Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչ տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էդմոն Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչ Մ-ի վարած «Москвич» (Будка) մակնիշի ավտոեմքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
    20:40
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Արյան վրեժ՝ դատարանում. դանակահարողը փախել է, տուժածի կյանքը փրկել են
    Հայլուր 20։30 Արյան վրեժ՝ դատարանում. դանակահարողը փախել է, տուժածի կյանքը փրկել են
    20:30
    28.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուսաստան բեռներ տանող վարորդների հարցը՝ ՀՀ-ին ճնշելու լծա՞կ. բողոք-նամակ են հանձնել կառավարություն
    Ռուսաստան մուտքի արգելքի վտանգի առաջ կանգնած բեռնատարների վարորդների դժգոհությունը նորից կարող է հեղեղել Հանրապետության հրապարակը: Կառավարությունը վստահեցրել էր, թե դրական պատասխան ունի ռուս գործընկերներից, հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստին հարցը կլուծվի, անցել է 4 օր, վարորդներին շարունակում են կերակրել միայն խոստումներով իսկ արտգործնախարարը ընդդիմության գրպանն է գցում իր և ընկերների բաժին պատասխանատվությունը:
    20:15
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի. «Փաստինֆո»
    «Մեր մոտ եղած բանալիները այլևս գործածել հնարավոր չէ ու ստացվում է, որ միայն իրենք ունեն բանալիներ։ Արդյունքում, հիմա ոչ ես, ոչ Տեր Մանուկը չենք կարողանում մեր ծառայությունն իրականացնել եկեղեցում։ Ճիշտ ասած՝ երեկ ես գնացի այնտեղ, էլի ոստիկանական մեքենաներ կային, իրենց շրջապատի մարդիկ էին հավաքված ու էլի թեթև վիճաբանություն ունեցանք։ Այսինքն, ամեն անգամ էնտեղ մեր գնալն ուղեկցվում է իրանց դժգոհություններով, դրա համար հիմա ավելի քիչ ենք սկսել լինել Հովհաննավանքում, նաև թեմի մեր ատենապետի խորհուրդն էր դա»։ 
    20:00
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա խաղերը
    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել և, նախնական կանխատեսումներով, չի կարողանա օգնել թիմին առնվազն մեկ ամսվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, 36-ամյա հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Ռոցցանոյի Humanitas ինստիտուտում, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի սեմիտենդինոզ մկանի մկանային վնասվածք: Ֆուտբոլիստի առողջական վիճակը կվերանայվի հաջորդ շաբաթ, սակայն վերականգնման ժամկետները գնահատվում են մոտ 4 շաբաթ: Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Նապոլի»-ի դեմ Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում։
    19:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց
    Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ. Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք:
    19:40
    28.10.25
    Ավելին
  • Իրավական
    Փաշինյանը կարող է 2 տարով ազատազրկվել. փաստաբանը հաղորդում է ներկայացրել դատախազություն
    Դատախազությունը վարույթ կընդունի՞ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան ոստիկանների դեմ հանցագործության մասին հաղորդումը՝ քահանաների մուտքը եկեղեցի խաչընդոտելու հիմքով: Հաղորդումը Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանն է ներկայացրել: Նա նաև մի ձայնագրություն է հրապարակել, որում լսվում է՝ ինչպես են ոստիկանները կիրակի խոչընդոտել Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանայի տեղաշարժը՝ կարծելով, թե նա շտապում է Հովհաննավանք:
    19:30
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը պատասխան քայլեր կձեռնարկի ՀԱՄԱՍ-ի դեմ՝ իսրայելցի պատանդներին չպատկանող մասունքներ վերադարձնելու պատճառով․ Նեթանյահու
    Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ են արել Նեթանյահուին կոշտ գործողություններ ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի դեմ։
    19:15
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արամ Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արամ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
    19:05
    28.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Մարդկության դեմ հանցագործությունների համար է մեղադրվում Ռուսաստանը. թեժ մարտեր՝ ամբողջ ռազմաճակատում
    Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն ունի, որ Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 2000 զինվորից բաղկացած զորամիավորում, որն արդեն Լեհաստանի՝ Ուկրաինային սահմանակից տարածքում է և անցնում է ինտենսիվ մարտական պատրաստություն։ Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ռուս զինվորներն անընդհատ օտար լեզու են լսում իրենց ռադիոկապով։
    19:00
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը վայր է դնում ավագանու անդամի մանդատը․ News.am
    Հիշեցնենք, որ նա բերման է ենթարկվել և կալանավորվել Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած քննչական գործողությունների օրը։ Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանի գործով կալանավորվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության երկու այլ անդամներ։ Գևորգ Ղուկասյանը նրանցից մեկն է։
    18:48
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերևույթ խախտման մասին. Մելիքյան
    Մասնավորապես, ինձ հասանելի ու վստահելի աղբյուրներից տեղեկանալով դասախոս Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու «փաստական հիմքին»՝ եկել եմ այն եզրահանգման, որ դասախոսը որևէ կերպ դուրս չի եկել «լսարանային էթիկայի» սահմաններից։ Ակնհայտ է, որ նրա «մեղքը» սոսկ այն է, որ կոնկրետ օրինակով փորձել է ուսանողներին բացատրել «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունների տարբերությունը։
    18:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ազատազրկում է սպառնում Փաշինյանին. դատախազությունը վարույթ կընդունի՞ հաղորդումը
    Հայլուր 18։30 Ազատազրկում է սպառնում Փաշինյանին. դատախազությունը վարույթ կընդունի՞ հաղորդումը
    18:30
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին հայտարարել է մարտական գործողություններում «Ֆլամինգո» և «Ռուտա» հրթիռների կիրառման մասին
    ««Ֆլամինգո»-ն կիրառվել է մարտական ​​գործողություններում։ «Ռուտա»-ն կիրառվել է մարտական ​​գործողություններում։ Մենք անում ենք ամեն բան, որպեսզի այս տարի փորձարկենք ոչ թե թվով մեկ, երկու կամ երեք, այլ լուրջ փորձարկում իրականացնենք։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ մեզ դա կհաջողվի։ Մեր կողմից բազմակի կիրառումն արդեն ցույց է տվել, որ, հնարավոր է, լինեն գործուն արդյունքներ», - հայտարարել է նա։
    18:22
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերջապես ապահովվեց իմ անարգել մուտքը «Երևան Կենտրոն» ՔԿՀ՝ վստահորդ Վարդան Ղուկասյանին տեսակցելու համար. Առնոլդ Վարդանյան
    Այսօր ժամը 12:00-ին վերջապես ապահովվեց իմ անարգել մուտքը «Երևան Կենտրոն» ՔԿՀ՝ վստահորդ Վարդան Ղուկասյանին տեսակցելու և իր պաշտպանության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը գործընկեր փաստաբաններ՝ Զարուհի Փոստանջյանի և Արամայիս Հայրապետյանի մասնակցությամբ քննարկելու համար։ Նշված տեսակցությունն ապահովվեց առանց իմ կողմից որևէ գրություն ուղարկելու կամ գործողություն կատարելու, ինչը ոչ իրավաչափորեն պահանջվում էր երեկ՝ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ի ծառայողների կողմից։ Այս մասին հայտարարել է փաստաբան Առնոլդ Վարդանյանը։ «Ընդ որում, երեկ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը մեկնաբանություն էր գրել, մեխանիկորեն վկայակոչելով ձևանմուշի բաղկացուցիչ մասը կազմող իրավական նորմեր, հայտնելով, թե քրեակատարողական հիմնարկում իմ՝ պաշտպան լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չի եղել։ Ավելին, իբր ինձ ՔԿՀ ծառայողների կողմից հայտնվել է, որ անհրաժեշտ է սպասել, իսկ ես չեմ սպասել և հեռացել եմ։ Եվ ամենակարևորը՝ պարզաբանումների արդյունքում, վերջապես պարզվել է, որ ես հանդիսանում եմ քրեական վարույթով ներգրավված պաշտպան։ Առաջին, բացարձակ իրականությանը չի համապատասխանում այն, թե իբր ինձ հայտնել են սպասել, ես էլ հեռացել եմ։ Ես գտնվել եմ ԱԱԾ անցագրային բյուրոյում ժամը 10:00-ից մինչև մոտ ժամը 12:00-ն։ Այդ փաստը հաստատվել է ինձ հետ այդտեղ գտնվող փաստաբան գործընկերների, ԱԱԾ տեսաձայնագրող սարքերի և այդտեղից ուղարկված հրատապ հաղորդումների միջոցով։ Այդ ընթացքում որևէ ՔԿՀ ծառայող, այդ թվում՝ կապի մեջ գտնվող ՄԻՊ, ՀՀ ԱՆ, ոստիկանության աշխատակից, որևէ կերպ չի հայտնել, թե ՔԿՀ ծառայողները ստուգում են իրականացնում և մոտ երկու ժամից ավել կարիք ունեն այս «բարդ» հարցը պարզելու համար։ Ընդհակառակը, բոլորը միաբերան հայտնել են, որ բացակայում է տեղեկատվություն իմ՝ որպես պաշտպան ներգրավված լինելու վերաբերյալ, ինչը փաստացի պաշտոնապես հերքվեց։ Երկրորդ, «Երևան Կենտրոն» ՔԿՀ ծառայողները նույնիսկ չեն ցանկացել իջնել ընդունարան և ընթերցել իմ մոտ առկա փաստաթղթերը՝ հեռախոսով բառացի հայտնելով, որ «մենք տենց փաստաթղթեր շատ ենք տեսել, գիտենք բովանդակությունը, բայց դուք ներգրավված պաշտպան չեք հիմնական գործով»։ Երրորդ, «հիմնական» և «լրացուցիչ» գործեր լինել չեն կարող, ցանկացած փաստաբան իր կարգավիճակի ուժով իրավունք ունի մուտք գործել ցանկացած ՔԿՀ։ Հնարավոր է փաստաբանը մի գործով ներգրավվի կամ մի քանիսով, դա չի կարող լինել չափանիշ որոշելու համար, թե փաստաբանին թույլ տալ մուտք գործել ՔԿՀ, թե ոչ։ Ավելին, ի տարբերություն մեխանիկորեն վկայակոչվող նորմերի և դրանց տրվող ակնհայտ սխալ մեկնաբանության, ի գիտություն տեղեկացնում եմ, որ բոլոր հնարավոր միջազգային չափանիշներով, այդ թվում՝ Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար (Հավանայի) սկզբունքներով, «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայով, դրա մեկնաբանություններով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, ուղղակիորեն երաշխավորվում է փաստաբանի ԱՆԱՐԳԵԼ տեսակցությունն իր վստահորդի հետ՝ նույնիսկ առանց որևէ դատավարական կարգավիճակ ունենալու։ Ի գիտություն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, հարկ է նշել, որ փաստաբանի մատչելիության ապահովման առումով Հայաստանում ստեղծվող խոչընդոտների անթույլատրելիությունն արձանագրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ 2025 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի վերաբերյալ ընդունված 5-րդ պարբերական զեկույցում, որի քննարկմանը ապրիլի 15-ին նաև մասնակցել է ՀՀ ԱՆ պատվիրակությունը։ Կրկին պետք է արձանագրել, որ փաստաբանների՝ փակ հաստատություններ մուտքի ապահովման առումով մշտապես բարձրացվող խնդիրն արհեստական է ստեղծվում և բոլորը հետևողականորեն խուսափում են այն լուծելու հնարավորությունից։ Ես դեռ չեմ նշում, թե ի՞նչ գրաքննության են ենթարկվում վստահորդին փոխանցվող փաստաթղթերը, ինչպե՞ս է ամեն անգամ խնդրահարույց դառնում փաստաբանի՝ համակարգչով ՔԿՀ մուտք գործելու հնարավորությունը, և այսպես շարունակ։ Այս արատավոր պրակտիկայի և դրա շարունակականության մասին իմ կողմից հատուկ ընթացակարգով հաղորդագրություն կուղարկվի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (European Committee for the Prevention of Torture (CPT)), ինչպես նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե (CAT)»,- գրել է Վարդանյանը։
    18:15
    28.10.25
    Ավելին