Լրահոս
2025-10-28
-
ՔաղաքականՈչ միայն չի նվազել, այլ նաև ավելացել է Մայր Աթոռին հանրային աջակցությունը․ Վարդան Ոսկանյան«Առաքելական մեր սուրբ եկեղեցու եպիսկոպոսական և քահանայական դասերի, ինչպես նաև նվիրապետական չորս աթոռների միջև որևէ պառակտում տեղի չի ունեցել։ Ոչ միայն չի նվազել, այլ նաև, կարծում եմ՝ ավելացել է Մայր Աթոռին հանրային աջակցությունը, քանզի այն հանդիսանում և դիրքավորվում է ոչ թե որպես բացառապես կրոնական, այլ նաև ազգային հաստատություն՝ ընդ որում, համահայկական մակարդակում փաստացիորեն միակը, որը պահպանում է Արցախի ազգային-հոգևոր բացառիկ կառուցակարգը՝ վտարանդության մեջ գտնվող թեմը։Ավելին23:5828.10.25 -
ՀասարակականԲագրևանդ թաղամասից հրшզենային վնшսվածքով հիվանդանոց է տեղափոխվել օտարերկրացի տղամարդՀիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և իր վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։Ավելին23:5028.10.25 -
ՀասարակականՍտեփան Ասատրյանի մատուցած կեղծ պատարագի մասնակից Տեր Տարոնին կարգալույծ անելու հարցը Մայր Աթոռում դեռ չի քննարկվումԻնչ վերաբերում է կեղծ պատարագին մասնակից սարկավագներին՝ Տեր Եսային ասաց, որ նրանք Մայր Աթոռի միաբան չեն։Ավելին23:4528.10.25 -
ՏնտեսականԷներգետիկ վեկտորի փոփոխություն. ինչո՞ւ է դա կարևոր Հայաստանի համար. Վահե ԴավթյանԱմենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանի ուղղությամբ՝ մատակարարումները նվազել են գրեթե 1,7 անգամ, եկամուտները՝ ավելի քան կրկնակի։ Նմանատիպ միտումներ են նկատվում նաև Թուրքիայի և Իրանի ուղղություններով արտահանման ցուցանիշներում (համապատասխանաբար -19,8% և -11,9%), ինչը վկայում է ոչ թե առանձին շուկաների անկայունության, այլ՝ համակարգային կրճատման մասին։Ավելին23:3028.10.25 -
ՔաղաքականԽայտառակում են եվրոպացիները ՀՀ իշխանությանը՝ Երևանում. թեժ քննարկում «Եվրանեսթում»Եվրոպացի քաղաքական գործիչները սառը ջուր են լցրել Հայաստանի ժողովրդավարացման փաշինյանական պատկերացումների կրակին: «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի» լիագումար նիստում Եվրամիություն շտապող ՔՊ-ականներին եվրոպացիները հորդորել են զգուշանալ՝ իրենք տեսնում են, որ Հայաստանում մասկի շոուներով ու ասֆալտին փռելով են բերման ենթարկում մարդուն արտահայտած կարծիքի համար:Ավելին23:1528.10.25 -
ՀասարակականԲուրաստան գյուղում բшխվել են «Lexus» և «Dodge» մակնիշների մեքենաները. տուժածները հոսպիտալացվել ենՀոկտեմբերի 28-ին, ժամը 13։48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազատավան-Բուրաստան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի մոտակայքում բախվել են «Lexus» և «Dodge» մակնիշների ավտոմեքենաները։ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորը դուրս է բերվել տեղի ուժերով։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին23:0028.10.25 -
ՄիջազգայինԻսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբԻսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զինվորականների հետ խորհրդակցություններից հետո հրահանգել է հզոր հարվածներ հասցնել Գազային։Ավելին22:5328.10.25 -
ՔաղաքականԳոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Արմեն ԱյվազյանՌոյթերսի և մի շարք այլ աղբյուրների տեղեկություններով՝ շաբաթ ուշ երեկոյան Չեռնոգորիայում թուրքերի մի խումբ դանակահարել է մի տղամարդու, որը փորձել էր պաշտպանել իր ընկերուհուն նրանց ոտնձգություններից։ Զայրացած տեղացիները դուրս են եկել փողոցներ՝ վանկարկելով «Մահ թուրքերին»։ Կիրակի օրը վնասվել են թուրքական համարանիշներով ավտոմեքենաներ, իսկ որոշ թուրք քաղաքացիներ ստիպված են եղել փակվել խաղատան մեջ՝ ամբոխի հարձակման վտանգից։ Նույն երեկոյան Պոդգորիցայի կենտրոնում թուրքական ռեստորաններից մեկը ջարդուփշուր է արվել։Ավելին22:4528.10.25 -
Արտաքին քաղաքականությունՀռոմի Պապը Թուրքիայում կայցելի Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀռոմի Պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում կայցելի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի։Ավելին22:3028.10.25 -
ՔաղաքականԱմբողջ աշխարհը հասկանում է, որ սա մեկ մարդու քաղաքական ինքնահաստատման փորձ է հայ ժողովրդի հաշվին․ Թանդիլյան«Ադրբեջանական կողմը այս անգամ «հանրային պաշտպան» է ներկայացրել Էմիլ Բաբիշով անունով ոմն մեկի։Ավելին22:1528.10.25 -
ԱշխարհՍաուդյան Արաբիան երկնաքերի գագաթին մարզադաշտ կկառուցիSky Stadium-ը կկառուցվի NEOM-ի՝ հյուսիս-արևմտյան անապատային շրջանում ձևավորվող խելացի քաղաքի կենտրոնում։ Նախագիծը պատրաստվում է դառնալ ոչ միայն աշխարհի առաջնության ամենաարդիական մարզադաշտերից մեկը, այլև՝ ամբողջ մրցաշարի խորհրդանիշը։Ավելին22:0028.10.25 -
ԻրավականՏարածվում են չհաստատված տեղեկություններ, որոնք կարող են վնասել 3-ամյա երեխայի որոնողական գործընթացին․ ՆԳՆՆերքին գործերի նախարարության ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը շարունակում են որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովին հայտնաբերելու նպատակով։Ավելին21:5728.10.25 -
ՀասարակականԵղբոր անհետացման մասին մանրամասներ է պատմում 3-ամյա Տիգրանի հորաքրոջ տղան3 տարեկան Տիգրանի անհետացման պահի միակ վկան՝ ավագ եղբայրը, չի կարող որևէ բան պատմել: Նա համր է: Երկրորդ օրն է՝ փրկարարները, ոստիկաններն ու կամավորները՝ շներով, դրոններով ու հատուկ տեխնիկայով սանրում են Ծափաթաղի անտառները:Ավելին21:4528.10.25 -
ՄիջազգայինՆեթանյահուն հրահանգել է անհապաղ և հզոր հարվածներ հասցնել ԳազայինԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զինվորականների հետ խորհրդակցություններից հետո հրահանգել է հզոր հարվածներ հասցնել Գազային։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նեթանյահուի գրասենյակը: «Անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունների ավարտից հետո վարչապետը հանձնարարել է ռազմական ղեկավարությանը անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին»,-ասվում է հայտարարության մեջ: Գազայի ուղղությամբ հարվածների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։Ավելին21:4028.10.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՀոկտեմբերի 28-ին, ժամը 17։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի կողմից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից։Ավելին21:3028.10.25 -
ՔաղաքականՀոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է. Նարեկ ԿարապետյանՀինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։Ավելին21:2728.10.25 -
ՔաղաքականԵկեղեցականների անձնական կյանք ներխուժումից եղկող ՔՊ-ականներին չի հավատում ընդդիմությունըՀովհաննավանքում անցած կիրակի կարգալույծ քահանայի անցկացրած պատարագին վարչապետի մասնակցությունը եկեղեցին ևս մեկ անգամ թիրախավորելու քայլ է անվանում խորհրդարանական ընդդիմությունը: Չնայած եկեղեցու մեջ եկեղեցի ստեղծելու ճանապարհով է գնում Փաշինյանը՝ ՔՊ-ականները վստահեցնում են, որ եկեղեցու ու իշխանության միջև հակամարտություն չկա: Ասածին հենք տալու համար նրանք խստորեն դատապարտում են Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակումը:Ավելին21:1528.10.25 -
ՀասարակականՏուն է այրվել․ մանրամասներՀոկտեմբերի 27-ին, ժամը 23։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար գյուղի 4-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի ոչ բնակելի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 28-ին, ժամը 01:13-ին, մարվել՝ 18։30-ին։ Այրվել են տունը և ներսում պահեստավորած մոտ 2000 հակ անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է օժանդակ տեխնիկա։Ավելին21:0028.10.25 -
ՀասարակականՎանաձորի դատարանում դանակահարված ամբաստանյալի կյանքին վտանգ չի սպառնումՎանաձորի դատարանում դատական նիստի ժամանակ դանակահարված ամբաստանյալին վիրահատել են: «Վանաձոր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ դանակահարվածի կյանքին վտանգ չի սպառնում: Երեկ էր Վանաձորի դատարանում դատի ժամանակ դանակահարություն եղել:Ավելին20:5328.10.25 -
ՔաղաքականՌոմանոս Պետրոսյանը կգնա՞ տուն. ՀԷՑ-ի հարցով կաշկանդված է ՀԾԿՀ նախագահըՌոմանոս Պետրոսյանը կգնա՞ տուն. ՀԷՑ-ի հարցով կաշկանդված է ՀԾԿՀ նախագահըԱվելին20:5028.10.25