Լրահոս
2025-10-31
-
ՀասարակականԻնչ քայլեր պետք է անել, երբ երկրաշարժ ու հրդեհ լինի. ուսումնավարժանքներ են անցկացվելՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունը մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններում, ինչպես նաև մի շարք պետական և մասնավոր կազմակերպություններում, բժշկական հաստատություններում հոկտեմբեր ամսին անցկացրել է ուսումնավարժանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում։Ավելին20:5131.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Պուտին-Թրամփ հանդիպումը ռուսական կոշտ պահանջների պատճառո՞վ է չեղարկվումՀայլուր 20։30 Պուտին-Թրամփ հանդիպումը ռուսական կոշտ պահանջների պատճառո՞վ է չեղարկվումԱվելին20:3031.10.25 -
ՀասարակականՊիղծ «ծեսեր» և հաղորդում հանցագործության մասին. Մայր Աթոռը իրավապահներին է սպասում ՀովհաննավանքումՀովհաննավանք ապօրինի ներխուժմանը պետք է ժամ առաջ վերջ տրվի, պահանջում է Մայր Աթոռը ու նորից հույս հայտնում, որ իրավապահ համակարգը, ի վերջո, կմիջամտի վանական համալիրում կարգալույծ քահանայի ապօրինի գործունեությանը: Նախկին քահանայի և նրա քաղաքական հովանավոր Փաշինյանի դեմ այսօր նոր հաղորդում են դատախազություն ներկայացրել իրավապաշտպանները: Սակայն, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, օրվա քաղաքական իշխանության քարոզչամեքենայի վերածված դատախազությունը դժվար թե ընթացք տա այդ հաղորդմանը: Մանավանդ, որ Փաշինյանն՝ ինքը, շարունակում է պղծության համար մեղադրել հայոց հոգևոր առաջնորդին:Ավելին20:1131.10.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Փարպի գյուղումՀոկտեմբերի 31-ին, ժամը 15։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Գրիգորյան փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է խոտի դեզ։Ավելին20:0631.10.25 -
Իրավական130 օրից ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ չեն կարողանում ավարտել նախաքննությունը․ փաստաբան«Հայաստանում կալանքների համատարած կիրառումն այլևս հայտնի է բոլորին: Անձնական ազատության իրավունքը սահմանադրական երաշխիք է և պահանջում է իրավապահներից հարգել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ: Հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով արձանագրվում է այդ պահանջի ուղիղ անտեսումը և տևական խախտումը: Համատարած խնդիր է կիրառված կալանքների պահպանումը ստանդարտ, ձևական հիմնավորումներով իբրև՝ կատարվում է նախաքննություն, կամ դեռևս դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Որքանով է առհասարակ ողջամիտ նման <<իրավական>> պնդում կատարելը, երբ օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 ՔՆՆԻՉ: Այսինքն 130 օրից ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ դեռևս չեն կարողանում ավարտել նախաքննությունը, չեն կարողանում նվազագույն ջանասիրություն ապահովել, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի:Ավելին19:4731.10.25 -
ՀասարակականՆոր իմացա՞ն՝ ով է Վարդան Ղուկասյանի փեսան. շահերի բախում են նկատել Գյումրիի համայնքապետարանումԳյումրիում Վարդան Ղուկասյանի իշխանության շուրջ օղակը սեղմվում է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում է տեսնում, որ Գյումրիի փոխքաղաքապետը Վարդան Ղուկասյանի փեսան է: Ավետիս Առաքելյանը Ղուկասյանի ցուցակով մասնակցել է մարտի 30-ի ավագանու արտահերթ ընտրություններին, ցուցակի երկրորդ համարն է եղել: Առաքելյանը փոխքաղաքապետ է ընտրվել մայիսի 2-ին՝ ավագանու քվեարկությամբ: Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Առաքելյանն է կատարում համայնքի ղեկավարի պարտականությունները:Ավելին19:2931.10.25 -
ՀասարակականՊապիկյանը չի մասնակցել ԱՊՀ մակարդակի միջոցառմանըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել Ալմաթիում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին՝ ըստ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հայտարարության։ Նիստը վարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։Ավելին19:2331.10.25 -
ՀասարակականՄետաղական լարանում արգելափակված արջի քոթոթը տեղափոխվել է Ուրցաձորի կենսաբազմազանության ապաստարան2025թ․ հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ահազանգ է ստացվել Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրի վարչական տարածքում ցանկապատում արգելափակված արջի քոթոթի վերաբերյալ։Ավելին19:0931.10.25 -
ՍպորտՆարեկ Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի ռեկորդՇարունակվում են Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:Ավելին18:5731.10.25 -
ՔաղաքականԱդրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինըՀանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԳ նախարարի տիկին Գոհար Աբաջյանը և մի շարք պաշտոնյաներ, ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:Ավելին18:4531.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Վարդան Ղուկասյանի փեսան է հայտնվում թիրախում. նոր ինտրիգներ՝ Գյումրիի շուրջՀայլուր 18։30 Վարդան Ղուկասյանի փեսան է հայտնվում թիրախում. նոր ինտրիգներ՝ Գյումրիի շուրջՀայլուր 18։30 Վարդան Ղուկասյանի փեսան է հայտնվում թիրախում. նոր ինտրիգներ՝ Գյումրիի շուրջԱվելին18:3031.10.25 -
ԻրավականՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացված տեսախցիկըՀոկտեմբերի 14-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նախորդ երեկոյան մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցում թողել են նկարահանման տեխնիկա, իսկ առավոտյան նկատել են, որ այն անհետացել է: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին18:1531.10.25 -
ԻրավականԱնհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավովԱնհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով։Ավելին18:0731.10.25 -
Հասարակական2 մլն ԱՄՆ դոլար վարկ Ջիլի դպրոցի համար. «Մեր ձևով»Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․Ավելին17:5831.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կազմել է 382.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին17:4531.10.25 -
ՀասարակականԱշտարակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ZIL» բեռնատարը. կա տուժածՀոկտեմբերի 31-ին, ժամը 14։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։Ավելին17:3031.10.25 -
ՀասարակականԿառավարությունը Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար 2.5 մլրդ. դրամ կհատկացնիԵրևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար 2026 թ-ի պետական բյուջեով նախատեսվում է տրամադրել 2.5 մլրդ դրամ: ԱԺ–ում 2026 թվականին նախնական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը` հավելելով, որ նոր կայարանի կառուցման համար կտրամադրվի 2 մլրդ դրամ։ Փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:Ավելին17:1531.10.25 -
ՀասարակականՎթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրությանԱյսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային:Ավելին17:0031.10.25 -
ՔաղաքականՀայաստանը Գերմանիայից 152 մլն եվրո աջակցություն կստանա (Տեսանյութ)152 մլն եվրո աջակցություն Հայաստանը կստանա Գերմանիայից․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստի արդյունքները։Ավելին16:4131.10.25 -
ՄիջազգայինՌուսաստանը զորք է կուտակում ուկրաինական ռազմաճակատի ամենալարված կետում. թեժ մարտերը շարունակվում ենՍումիի և Խարկովի մարզերում ռուսական հարվածներից 12 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ: Ռուսական անօդաչուների թիրախում երկաթուղային ենթակառուցվածներն են եղել, ըստ Կրեմլի, բայց Կիևը հայտնում է, թե բնակելի տներին են հարվածել ռուսները: Ուկրաինան նաև էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորման մասին է հայտնում:Ավելին16:2231.10.25