Լրահոս
2025-11-22
-
ՀասարակականԵրևանում 40-ամյա տղամարդը պարբերաբար ոտնձգություն է կատարել 34-ամյա կնոջ նկատմամբԱյն, որ ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ՝ «Մուլտիկ» մականունը ստացած Կարեն Հովհաննիսյանն այնքան էլ չի տիրապետում Նուբարաշենում օպերատիվ իրավիճակին, դա փաստում են մեծ թվով քաղաքացիների զանգերը Նուբարաշենից, ովքեր նշում են, որ ոստիկանների աշխատանքը իրենց համայնքում կարելի է համարել զրո։Ավելին17:1522.11.25 -
ՄիջազգայինՈւկրաինայի ամենածանր պահը. Թրամփը ստիպում է, Զելենսկին՝ անկեղծանում, Պուտինը՝ զգուշացնումՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն ապրում է իր պատմության «ամենադժվար պահերից մեկը» և ծանր ընտրության առաջ է: Ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում Զելենսկին խոստացել է «կառուցողական լուծումներ փնտրել» Վաշինգտոնի հետ: ԱՄՆ նախագահի վարչակազմը մեկ օր առաջ է Կիև ուղարկել 28 կետից բաղկացած նախագիծ:Ավելին17:0022.11.25 -
ՀասարակականՀրազդանում բախվել են «Toyota»-ն և «Honda»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 49-ամյա Գոռ Ե․-ի վարած «Toyota» մակնիշի և 75-ամյա Համլետ Գ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին16:4722.11.25 -
Հասարակական«Եղել ա, որ թուրքի կողմից էլ ա հրդեհ եկել, եղել ա, որ մեր կողմից էլ ա գնացել». Ճամբարակի բնակիչՆոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում․ աշխատանքները շարունակվում են, կրակը վերահսկելի է։ Նախնական տվյալներով 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։ Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Ավելին16:3522.11.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ է Եվրոպան դեմ ուկրաինական պատերազմի ավարտի ԱՄՆ առաջարկած ծրագրին և ի՞նչ կապ ունի դա մեզ հետ․ քաղաքագետՑանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով, որի ժամանակ որոշվում է հետպատերազմյան նոր Ստատուս Քվոն։ Հատկապես կարեւոր է, թե որ կողմերն են հաղթող, և որոնք` պարտված։Ավելին16:3022.11.25 -
ՀայաստանԳանձեր են գտել Քասախի կիրճում. ժայռափոր համալիր, որ տանում է քրիստոնեական միջնադարՔասախի կիրճում 5-13-րդ դարերի ժայռափոր համալիր են գտել հնագետները:Ավելին16:2022.11.25 -
ՀասարակականՋրվեժում հայտնի ռեստորանահյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին։Ավելին16:0722.11.25 -
ՏարածաշրջանԻրանը միջազգային բանակցություններ է վարում Չալուսի անտառային հրդեհների դեմ պայքարի համարՀրդեհները մոլեգնում են անցյալ շաբաթվանից՝ վնասելով Չալուսի մոտ գտնվող Էլիտ գյուղի բուսականության զգալի մասը:Ավելին16:0022.11.25 -
Արտաքին քաղաքականությունՄիջազգային հանրությունը դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդnւմներըՎաշինգտոնում կազմակերպված «Քրիստոնեության հալածանքները Հայաստանում» թեմայով քննարկմանը միջազգային իրավագետ Փիթեր Ֆլյուն, ի թիվս այլ մասնագետների, ներկայացրել է քաղաքական հետապնդումների պատկերը Հայաստանում։ Նա նշել է, որ հայ ազգի, Հայոց եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ նախնական կալանքը որպես պատիժ կիրառելը խիստ մտահոգիչ է։ «Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, երբ կաթոլիկ երկրի ղեկավարը, օրինակ՝ Իտալիայում Ջեորջիա Մելոնին սկսեր հարձակվել Լեո Պապի վրա «Ֆեյսբուքում» և ասեր՝ մենք հանձնաժողով կհրավիրենք տապալելու Լեո Պապին: Նման մի շոկային պատմություն ցնցել է Հայաստանի ժողովրդին: Միևնույն ժամանակ մենք ականատես ենք եղել եպիսկոպոսների, հոգևորականների և հավատացյալների ձերբակալություններին: Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է», - հայտարարել է Ֆլյուն:Ավելին15:4522.11.25 -
ՄիջազգայինԹրամփը ուկրաինական ճգնաժամի կայուն լուծում է փնտրում․ ՌյաբկովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուկրաինական ճգնաժամի կայուն և երկարաժամկետ լուծում է փնտրում՝ չհրաժարվելով դիտարկել ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք չընդլայնելու եւ Ուկրաինայում ռուսախոսների իրավունքների պաշտպանության հարցերը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Անկորիջից հետո մենք ականատես եղանք հակառուսական պոռթկումների իսկական խելահեղության և պատերազմի շարունակման մեր հակառակորդների ու կողմնակիցների նույնքան ինտենսիվ գործողությունների հոսքի, որոնցից շատերը կան, հատկապես Արևմտյան Եվրոպայի մայրաքաղաքներում, որոնց նպատակն է ազդել Թրամփի վարչակազմի վրա՝ կանխելու համար այն, ինչը մենք համարում ենք այս ճգնաժամի կայուն, երկարաժամկետ լուծում, ներառյալ դրա արմատական պատճառների վերացումը», - ասել է Ռյաբկովը «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա նշել է, որ Թրամփի վարչակազմը արեւմուտքում քչերի շարքում ընդունում է Ռուսաստանի կողմից այն հարցի հիմնավորվածությունը, որ ճգնաժամի արմատական պատճառները կան եւ դրանք չի կարելի անտեսել: «Դրանց թվում, եթե ոչ առանցքային տեղում, Վաշինգտոնում նախկին իշխանությունների, Բայդենի վարչակազմի անմտածված, բացարձակապես անխոհեմ քաղաքականությունը ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներին մոտենալու վերաբերյալ ավելի ու ավելի է մոտենում Ռուսաստանին։ Դա դարձել է ներկայիս ծանրագույն ճգնաժամի աղբյուրներից մեկը։ Առանց նման խորը հարցերի շուրջ աշխատանքի, այդ թվում՝ ռուսների իրավունքներին, ռուսաց լեզվին, այնտեղ ռուս ուղղափառ կանոնական եկեղեցուն վերաբերող թեմաների շուրջ, առանց այդ ամենի անհնար է պայմանավորվել կայուն կարգավորման մասին», - պարզաբանել է փոխնախարարը։ «Կարեւոր է, որ Թրամփի վարչակազմը չի հրաժարվում այդ կարեւորագույն հարցերի քննարկումից, ի տարբերություն Եվրոպայում շատ շատերի, որոնք պարզապես հակառուսական կուրության մեջ խաչ են քաշում այդ մոտեցման վրա եւ հերքում ակնհայտ բաները», - եզրափակել է նա:Ավելին15:3022.11.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Ավելին15:1522.11.25 -
ԱշխարհԼոզանի թանգարանից գողացել են հին ոսկե մետաղադրամների հավաքածուԼոզանի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալները գնել են տոմսեր և սպասել մյուս հաճախորդների հեռանալուն, թանգարանի փակվելուց կարճ ժամանակ առաջ հարձակվել են անվտանգության աշխատակցի վրա և կոտրել ցուցափեղկը։Ավելին15:0022.11.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ըԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 49-ամյա Արմեն Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 44-ամյա Արմեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Ավելին14:4522.11.25 -
Քաղաքական«Պատկերացնում եմ մարդկանց դեմքերը, որոնց շաբաթ օրով բերել են ազգակործան պատուհասի ղժղժոցը լսելու»․ Վահե ՍարգսյանՊատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատկերացնում եմ պետական օղակներում աշխատող էս մարդկանց դեմքերը, որոնց շաբաթ օրով ցուցակներով ու ներկա-բացակայով քշել-բերել են Իջևանի դպրոցներից մեկը զոռով ավարտած մի ազգակործան պատուհասի ղժղժոցը մի քանի ժամ լսելու։ Էդքանը հերիք չի` ասել են` ընդմիջումից հետո պիտի մնաք ու լսեք… Գևորգ Պապոյանին, Սրբուհի Գալյանին, Ժաննա Շինարարին և ինչ֊որ փոխվարչապեների։ Մի դրական բան կա, սակայն. եթե պետական օղակների ներկայացուցիչները դիմացան այսօրվա թուրքական թեզերի հորձանքին ու հոգեբանական թեստերով արագ հաղթահարեցին սթրեսը կամ օրգանիզմը մաքրեցին թուրքական դոզայից, կարելի է մտածել, որ դեռ ամեն ինչ կորած չէ»։ Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր․ «Նիկոլ Փաշինյանը Մարզահամերգային համալիրում մեծ հավաք է կազմակերպում, սակայն մասնակիցներին դեռ չեն ասել, թե ինչ օրակարգով, միայն գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ քաղծառայողները, մեկ մարդու պես, շաբաթ առավոտյան ներկայանան Համալիր՝ բացակայությունները չեն ներվելու։ Երեկ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ այդ մասին հարցին պատասխանել էր․ «Ենթադրում եմ՝ վաղը պարզ կլինի։ Ես ներկա եմ լինելու։ Կա առիթ, վաղը կիմանաք»։ Երեկ մենք ձեռք բերեցինք միջոցառման օրակարգը։ Այն սկսվելու է կեսօրին, մասնակիցներին կանչել են ժամուկես շուտ, որ գրանցվեն։ Սկզբում ներս կբերվի ՀՀ եռագույնը, կհնչի օրհներգը, ապա ելույթ կունենա Փաշինյանը՝ «Պետության հարատևության բանաձևը» թեմայով։ Ապա կլինի հարցուպատասխան՝ QR համակարգի միջոցով, այսինքն՝ գրավոր։ Դրան կհաջորդի երաժշտական ընդմիջում։ 2-րդ մասում՝ «Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն» վերտառությամբ, ելույթ կունենան նախարարներ Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Ժաննա Անդրեասյանը և փոխվարչապետները»։Ավելին14:3022.11.25 -
ՀասարակականԳայլերի ոհմակը 43 գլուխ ոչխար է հոշոտել Արգինա գյուղումԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:30-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա բնակավայրի բնակիչ 57-ամյա Հարություն Ասատրյանը իր և գյուղի մի քանի բնակիչներին պատկանող գառները հերթական անգամ արոտավայր տանելու ժամանակ ականատես է եղել սարսափ ֆիլմ հիշեցնող տեսարանի։ Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ գայլերի ոհմակը հոշոտել է նրան և գյուղացիներին պատկանող մոտ 28 գլուխ ոչխարների։ Տեղում պարզվել է, որ 15 գլուխ ոչխարներ կորած են, 28 գլուխ վիրավոր ոչխարների էլ իր համագյուղացիների հետ հայտնաբերել են տանից մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «Նախկինում էլ են նման դեպքեր տեղի ունեցել մեր գյուղում, գելը կամ գելերը մեկ, երկու, մաքսիմում երեք գառների էին հոշոտել։ Բայց այս դեպքը ամենախոշորն է գյուղի պատմության մեջ։ Ընտանիքը, ով կրել է էս վնասը, հալալ քրտինքով հաց վաստակողներ են, առավոտից իրիկուն հողի հետ կռիվ են տալիս, պարտքով վերցրած ոչխարներն են արածեցնում, ու մեծ մասը մայրացուներ են, պետք է ծնեին։ Հիմա ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանն ու մեր մարզպետը էս բազմազավակ ընտանիքի միայնակ չեն թողնի այս ծանր կացության մեջ»։Ավելին14:1522.11.25 -
ՔաղաքականՍա ոչ թե երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորմանն ուղղված քայլ է, այլ Ալիևի արյունոտ ձեռքերը լվանալու և ցեղասպանությունը լեգիտիմացնելու փորձ․ ՍաղաթելյանԲաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործերով շինծու դատավարությունը, և մի քանի օր առաջ Ադրբեջանի դատախազությունը դատարանից պահանջել է Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկում, իսկ մեր մյուս հայրենակիցներին՝ 16-20 տարի։Ավելին14:0022.11.25 -
ՀասարակականՎիճաբանություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքի համարԴեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին13:4522.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:Ավելին13:3022.11.25 -
ԱշխարհՆիգերիայում կաթոլիկ դպրոցից առևանգվածների թիվը հասել է 315-իԱվելի վաղ նշվել էր, որ նոյեմբերի 21-ին հարձակման հետևանքով առևանգվել է 227 մարդ։Ավելին13:2322.11.25 -
ՔաղաքականՀայաստանի ապագան չի կարող հիմնվել վախի, ճնշման կամ իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքի վրա․ Մհեր ՄելքոնյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ֊ում մի խորապես մտահոգիչ իրականություն գոյություն ունի, որը վնասում է մեր պետության ինստիտուտներին, խաթարում է հանրային վստահությունը և խոչընդոտում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը։ Այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր ապօրինի կալանավորված են կամ քրեական հետապնդման են ենթարկվում իրենց քաղաքական հայացքների, համոզմունքների կամ այլակարծության համար։ Սա մեր քաղաքական համակարգի ցավոտ իրականությունն է, որը չի կարելի շրջանցել կամ լռությամբ կոծկել։ Այնուամենայնիվ, գործող իշխանությունը հետևողականորեն հայտարարում է, թե Հայաստանում «քաղբանտարկյալներ չկան»։ Այս մոտեցումը, ցավոք, չի լուծում խնդիրը, այլ ընդամենը խորացնում է հասարակական անվստահությունը։ Իրականությունը չի փոխվում՝ այն պարզապես հերքելով։ Ավելին՝ վերջին տարիներին դարձել է ակնհայտ, որ իշխանությունն ամբողջ դատաիրավական համակարգը ծառայեցնում է մեկ գերագույն նպատակին՝ ցանկացած գնով պահպանել ու երկարաձգել սեփական իշխանությունը։ Սա այլևս ոչ թե առանձին դեպքերի, այլ համակարգային մոտեցման խնդիր է, որը լրջագույն վնաս է հասցնում իրավական պետության հիմքերին։ Առավել մտահոգիչ է այն, որ այսօր Հայաստանում առկա է կին քաղաքական բանտարկյալ` Լիդյա Մանթաշյանը։ Անգամ այս ընկալման գոյությունն արդեն ինքնին խորապես հակասում է ժողովրդավարական արժեքների սահմանումներին և ցույց է տալիս, որ գործող իշխանությունը այդ արժեքները փաստացի հասցրել է զրոյական մակարդակի։ Երբ երկրում անգամ մեկ քաղաքացու նկատմամբ կա քաղաքական հետապնդման ընկալում, դա նշանակում է՝ ժողովրդավարությունը վտանգված է։ Իսկ երբ այդ ընկալումը դառնում է զանգվածային, դա նշանակում է՝ իշխանությունը կորցրել է թե՛ վստահությունը, թե՛ օրինականությունը։ Ժողովրդավարությունը բովանդակություն ունի միայն այն դեպքում, երբ արդարադատությունը անկախ է, քաղաքական մրցակցությունը՝ ազատ, իսկ քաղաքացին՝ պաշտպանված։ Երբ իշխանությունն արդարադատությունը վերածում է քաղաքական ճնշման գործիքի, պետության ինստիտուտները կորցնում են վստահության հիմնական աղբյուրը՝ քաղաքացիներին։ Ժամանակն է վերադարձնել արդարադատության իրական անկախությունը։ Ժամանակն է դադարեցնել քաղաքական ճնշումների ցանկացած դրսևորում։ Ժամանակն է ժողովրդավարությունը վերադարձնել իր բովանդակությանը, ոչ թե պահել այն ձևական հայտարարությունների մակարդակում։ Հայաստանի ապագան չի կարող հիմնվել վախի, ճնշման կամ իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքի վրա»։Ավելին13:1522.11.25